Տղամարդկանց 6 գլխավոր սխալները հարաբերություններում

Like on FB:

Իրենց զգացմունքները բառերով արտահայտելու անկարողություն

Կնոջ համար կարեւոր է կանոնավոր կերպով լսել, թե որքան թանկ ու որքան սիրելի է ինքը իր տղամարդու համար։ Դրա համար էլ հարաբերություններում տղամարդու հնարավոր սխալներից է իր զգացմունքները բառերով արտահայտելու անկարողությունը։ Կանայք շնորհակալ են տղամարդկանց բոլոր բարի արարքների համար, բայց նրանց համար կարեւոր է լսել դրանց բառացի հաստատումը։

Կանանց ինտուիցիան անտեսելը

Երբեմն առաջանում են իրավիճակներ, երբ աղջիկը չի կարող իր արարքի պատճառը փաստերով բացատրել, քանի որ առաջնորդվում է իր ներքին ձայնով։ Նման դեպքերում տղամարդու սխալը նրա անվստահությունն է կանանց ինտուիցիայի հանդեպ։ Յուրաքանչյուր կնոջ մոտ ինտուիցիան դրսեւորվում է յուրովի, բայց հաճախ այս կամ այն վատ իրադարձությունից նրանք կարող են խուսափել միայն իրենց սեփական կանխազգացումի շնորհիվ։

Հաճոյախոսություններ չասելը

Հայտնի է, որ կինը սիրում է ականջներով։ Այդ դեպքում ինչո՞ւ շատ տղամարդիկ չեն օգտվում դրանից՝ դրանով իսկ գործելով հերթական սխալը հարաբերություններում։ Աղջկա համար կարեւոր է լսել, թե ինչ գեղեցիկ է ինքը, որ իրեն սազում է տվյալ զգեստը կամ սանրվածքը։ Չէ՞ որ նա առաջին հերթին ձգտում է ավելի լավ տեսք ունենալ հանուն իր սիրելի տղամարդու։ Իսկ եթե սիրելի տղամարդը դա չի նկատում, ապա դա հաստատ տխրեցնում է նրան ու ստիպում, որ նա զայրանա Ձեզ վրա ու Ձեր ուշադրության բացակայության վրա։

Նպատակի բացակայություն

Աղջիկն իր կողքին ուզում է տեսնել նպատակասլաց տղամարդու, որը կձգտի օրեցօր ավելի դժվար բարձունքներ նվաճել։ Նման տղամարդու կողքին աղջիկն իրեն ապահով է զգում, ինչպես քարե պատի ետեւում։ Նման տղամարդուն կարելի է ապավինել ցանկացած իրավիճակում։ Նա ունի իր նպատակները ու շարժվում է դրանց իրագործման ուղղությամբ։

Շատ բառեր, քիչ գործողություններ

Աղջիկը չի սիրում դատարկախոսություն։ Կանա՛նց է բնորոշ ավելի շատ խոսելը, քան գործելը։ Դրա համար էլ հարաբերություններում տղամարդկանց սխալներից մեկը անգործությունն է։ Տղամարդը պետք է իր արարքներով ապացուցի, այլ ոչ թե բառերով։ Եթե խոստացել է, ուրեմն պետք է անհապաղ կատարի իր խոստումը։

Աղջկա խնդիրները չլուծելը

Չէ՞ որ դուք խոստացել եք նրա համար քարե պատ լինել ու օգնել ամեն ինչում։ Այդ դեպքում ինչու աղջկա կյանքում որեւէ խնդրի առաջացման դեպքում տղամարդկանցից շատերն իրենց գլուխը ավազի մեջ են թաքցնում։ Նման սխալ գործելու դեպքում տղամարդիկ իրենք են իրենց դատապարտում հարաբերությունների խզման։ Աղջիկն ակնկալում է ձեր օգնությունը , աջակցությունը, խորհուրդը, իսկ անհրաժեշտ պահին դուք նրա կողքին չեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
3 ամենավատ աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի
Քրիստինե Պեպելյանը հայտնվել է հիվանդանոցում․ ի՞նչ է պատահել երգչուհուն (Photo)
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
Ձվարաններում կիստայի առկայության 9 նշան, որոնք չի կարելի անտեսել
Կենդանակերպի 3 նշան, որոնց չսիրելն ուղղակի անհնար է

Latest

Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի
Մի՛ խայտառակվիր. մատնահարդարում, որը վաղուց դուրս է նորաձևությունից
Դինա Ակոպովնան 2-րդ անգամ կվիրահատվի. նա տեսանյութ է հրապարակել ու կրկին արտասվել (Video)
Հիշո՞ւմ եք «Фабрика звёзд»-ի Ալեքսային․ միայն տեսեք, թե ինչպես է անվերջանալի պլաստիկան անճանաչելիության աստիճան փոխել նրա դեմքը
Հետևեք այս դիետային 2 շաբաթ և կկորցնեք կուտակված ամբողջ ճարպը
ԹԵՍՏ. Ընտրեք աթոռը, որին կնստեիք և իմացեք, թե ինչպիսինն եք սիրային հարաբերություններում
Լիմոնադով հրաշք բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Այլևս չեք սնվի այս մթերքներով, եթե իմանաք դրանց բաղադրությունը
Ի՞նչ հարաբերություններ ունի Լուիզա Ղամբարյանն իր հանգուցյալ ամուսնու նախկին կնոջ՝ Սոֆի Դևոյանի հետ