
Թեմայի կտրուկ փոփոխություն
Եթե Ձեր զրուցակիցը ինչ-որ բան է ուզում թաքցնել, նա ջանալու է հաճախ զրույցի թեման փոխել: Հենց որ դուք մոտենաք զրույցի անհարմար պահին, զրուցակիցը կսկսի անհետաքրքրություն դրսեւորել դրա նկատմամբ:
Այդպիսով՝ նա վարկաբեկվելուց պաշտպանում է իրեն: Դա առաջին բանն է, որին դուք պետք ուշադրություն դարձնեք: Ձեր զրուցակցին կթվա, թե ինքը կարող է բերանից ինչ-որ բան «թռցնել», եթե շարունակի զրույցն այդ թեմայի շուրջ, այդ պատճառով կփորձի արագ հեռանալ կամ փոխել թեման։
Հեռախոսը թաքցնելը
Այս խնդիրը ներկայիս հասարակության մեջ ավելի ու ավելի հաճախ է հանդիպում: Իհարկե, անձնական տարածությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրին։ Ոչ ոք չի ասում, որ պետք է վազել ու փոխանակվել գաղտնաբառերով: Դա սխալ է, թեկուզ անվտանգության տեսանկյունից: Բայց մարդիկ, ովքեր ինչ-որ բան են թաքցնում, թույլ չեն տա նույնիսկ ձեռք տալ իրենց հեռախոսին: Ահա Ձեզ վառ օրինակ՝ աղջիկը կամ տղան, հարաբերությունների մեջ լինելով, գրառումներ են փոխանակում չաթում այլ մարդու հետ: Ավելի ուշ նրանք պայմանավորվում են հանդիպել: Այդ դեպքում նա երբեք իր հեռախոսը չի տա իր այժմյան ընկերոջը կամ ընկերուհուն, անգամ, եթե դուք խնդրեք միայն լուսանկարել: Կարելի է 99 տոկոսով վստահ լինել, որ այդ հեռախոսի մեջ անձին անվանարկող փոխադարձ գրառումներ կան, որոնք կարող են պարունակել նաեւ անթույլատրելի լուսանկարներ: Պետք չէ ասել, թե դա ինչի կհանգեցնի, այդպես չէ՞:
Կմկմոց վեճի ժամանակ
Նա, ով ստում է վեճի կամ հարաբերությունները պարզելու ժամանակ, սկսում է կմկմալ: Դա տեղի է ունենում, քանի որ նրա գլխում բազմաթիվ բառեր են պտտվում, որոնք կարելի է եւ չի կարելի ասել: Մի փոքր քայլ այս կամ այն կողմ, եւ նա կարող է «բերանից թռցնել» գաղտնիքը:
Եթե խոսակցության ժամանակ Դուք անընդհատ լսում եք «ըըը» կամ այլ կմկմոց, ապա կարելի է համոզված պնդել, որ թույլ տեղին եք կպել: Մտածեք այն մասին, թե ինչպես է Ձեր զուգընկերը հարցերին պատասխանում: Կա՞ն արդյոք երկարատեւ դադարներ կամ կմկմոցներ: Դա պարզելը շատ հեշտ է:
Փաստերը տարբեր են
Ճշմարտախոս մարդը միշտ գիտի, թե ինչի մասին է խոսում: Իսկ ստախոսը միշտ կորցնում է մտքի թելն ու, որոշ ժամանակ անց, սկսում պատմել միանգամայն այլ բաներ: Այդ պատճառով պատմությունը կարող է էականորեն տարբերվել նախկինում լսածից: Ճշմարտությունը փորձերի ու մտածելու կարիք չունի: Այն հեշտ է տրվում:
Բայց երբ որեւէ մեկը փորձում է հորինել այլ պատմություն, որպեսզի թաքցնի ինչ-որ բան, փաստերն սկսում են զարմանալիորեն տարբերվել մեկը մյուսից: Որոշ մարդիկ դրանում մեծ վարպետության են հասել եւ ճշմարտությունը ստից զանազանելը շատ դժվար է դառնում: Բայց փաստերին եւ դիմախաղին անհրաժեշտ ուշադրություն դարձնելով՝ ստախոսին կարելի է բացահայտել: Այդ պատճառով ուշադիր եղեք:
Պաշտպանական մեխանիզմ
Ստախոսը վախենում է բացահայտվելուց: Այդ պատճառով նրա մոտ գործում է ինքնապաշտպանական մեխանիզմը, որպեսզի շրջապատողները ճշմարտությունը չիմանան: Եթե խոսակցության ընթացքում Դուք նկատում եք, որ զրուցակիցը ագրեսիվ է պատասխանում կամ «պաշտպանական դիրք» է բռնում, ուրեմն Դուք նայում եք ստախոսի: Ճշմարտախոս մարդուն պաշտպանվել հարկավոր չէ, որովհետեւ նա այսպես, թե այնպես ճշմարտությունն է ասում: Չհասկացված լինելու դեպքում, նա կարող է հանգիստ ամեն ինչ բացատրել: Իրապես մտերիմ մարդու համար կարեւոր է, որ Դուք վիրավորված չլինեք եւ Ձեզ լավ զգաք: Իսկ ստախոսը այդ մասին չի մտածում եւ ավելորդ եսասիրություն է դրսեւորում:
Ուշադրություն դարձրեք այդ նշաններին, դրանք կօգնեն Ձեզ՝ բացահայտել ստախոսին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ