«Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…». Վարդգես Պետրոսյանի հոգուն դիպչող մտքերը

zNews-ը Ձեզ է ներկայացնում խորիմաստ, հոգուն դիպչող մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի մտքերից։

1․ Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:

2․ Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս:

3․ Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով «Մի՛ կորցրեք,մարդի՛կ»:

4․ Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…

5․ Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել եք այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ:

6․ Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել:

7․ Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները:

8․ Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…

9․ Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:

10․ Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:

11․ Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…

12․ Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:

13․ Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:

14․ Կյանքը բնորոշելու համար այնքան շատ ածականներ են գործածվել՝ զարմանալի, գեղեցիկ, ձանձրալի, հերոսական, տխուր, երջանիկ, անիմաստ, հրաշալի և հազար ու մի ուրիշ բան։ Գործածել են գրքերում, բաժակաճառերի ժամանակ, նամակների ու օրագրերի մեջ, ամեն մեկին թվացել է, որ իր ածականը սպառել է կյանքի իմաստը:

15․ Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից:

16․ Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:

17․ Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ…

18․ Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:

19․ Ամենից շատ նա վախենում էր անհեթեթ մտքերից. դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:

20․ Ապրել այնպես է հարկավոր, որ մեր նկատմամբ մահը անարդար համարվի:

21․ «…Ցավը հաճույքին և հաճույքները ցավին…Դ.Վարուժան»: Շշմելու տողեր են, իսկ մենք… մենք ցավի ցավն ենք զգում միայն և հաճույքի հաճույքը:

22․ Ո՞վ է հնարել այս ինչու բառը․երևի հաշվապահները կամ փաստաբանները։ Նրանց թվում է, որ աշխարհում ամեն բան իր որոշակի պատճառն ունի և անպայման կան պատրաստ պատասխաններ՝ յուրաքանչյուր ինչու-ի համար:

23․ Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:

24․ Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:

25․ Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները:

26․ Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

27․ Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է նաև ապրել նրա չապրած տարիները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից (Photo)
Ինչո՞ւ է պետք կանաչ պղպեղ շատ ուտել
Ի՞նչ է հուշում ձեռքիդ ափի ամուսնության գիծը
Սարսափելի գաղտնիք․ Նրանց խաբում էին 20 տարի (Video)
Ինչպես էր Ֆրունզիկ Մկրտչյանը 20 տարի ապրում առանց անձնագրի
«Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր…». (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Կանանց միայն 5%-ն է կարողանում ճիշտ ասել այս կանաչիների անունները․ իսկ դուք կարո՞ղ եք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից (Photo)
Վարդգես Պետրոսյան․ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»
Ուսուցողական ԱՌԱԿ աղքատ հարուստների մասին
Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլի Մորտո – «Девочка не грусти»
Ինչո՞ւ է պետք կանաչ պղպեղ շատ ուտել
«Կարծես գնայի դեպի մահ ու վերադառնայի». Սոս Ջանիբեկյան
Ի՞նչ է հուշում ձեռքիդ ափի ամուսնության գիծը
«Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ». Անահիտ Սիմոնյան