Մատչելի կնոջ 5 նշան

Like on FB:

Շատ տղամարդիկ վստահ են՝ մատչելի կինը նա է, ով կտրուկ, քաշող հայացք ունի, սոցցանցերում շատ անկեղծ ու բաց պրոֆիլ ու ամենակարճ շրջազգեստը:

Սակայն տղամարդկանց որս հայտարարած կինը միշտ չէ, որ մատչելի է:

Իսկ մատչելի կինը ոչ միշտ է բաց հագուստ կրում:

Ամենամատչելին այն կանայք են, ովքեր գեթ մեկ շաբաթ չեն կարող ապրել առանց տղամարդու հետ հարաբերությունների և հուսահատորեն երկրորդ կեսի կարիք ունեն:

Ահա այդպիսի կանանց 5 հատկանիշ՝

1. Այնպիսի գրականությամբ տարված լինելը, ինչպիսիք են «Ինչպե՞ս գտնել տղամարդու», «Ինչպե՞ս տղամարդկանցից ստանալ ամեն ինչ», «Ինչպե՞ս ամուսնանալ» և այլն:

Այս կանայք չեն խորշում նաև նման թեմաներով սեմինարների ու թրեյնինգների գնալուց:

Վերը թվարկվածը ստույգ նշան է այն բանի, որ կինը տղամարդուն համարում է երջանկության ու բարեկեցության միակ աղբյուրը, իսկ դա շատ խախուտ դիրք է:

2. Տղամարդու հանդեպ խիստ բարձր պահանջներ, որոնք հիշատակվում են խոսակցությունների, ծանոթությունների կայքերի ու այլ տեղեկանքների մեջ: Սովորաբար պահանջների ոչ ադեկվատ լինելը նշանակում է, որ ոչ մի իրական տղամարդ էլ չկա նույնիսկ հեռանկարում, ու կինը ծայրահեղորեն խիստ ունի քնքշանքի ու ուշադրության կարիք: Տղամարդու բավարար ուշադրություն ունեցող կանայք սովորաբար ադեկվատ պահանջներ ու ինքնագնահատական են ունենում:

3. Սիրելի հոբբիի, ջերմ միջավայրի, ընկերների ու հետաքրքրությունների բացակայությունը: Եթե կնոջ համար էմոցիաների միակ աղբյուրը հարաբերություններն են, ապա նա անընդհատ կգտնվի փնտրտուքների մեջ:

4. Կինը չի կարողանում փող տնօրինել, տնտեսել, վճարել իր ամենօրյա պահանջմունքների համար: Այդպիսի իրավիճակում, եթե չկա ծնողների աջակցությունը, շատերը պատրաստ են համաձայն լինել ցանկացած տղամարդու ներկայությանը, միայն թե վերջինս հոգա իրենց ծախսերը: Հենց սա է մատչելիությունը, այլ ոչ թե՝ կարճ կիսաշրջազգեստը:

5. Կնոջ ինքնագնահատականը խիստ կախված է այն բանից, թե արդյո՞ք նա ցանկալի է տղամարդու համար:
Այդպիսի կանայք շատ հիվանդագին են ընդունում իրենց դեմքին հայտնված ցանկացած կնճիռ, յուրաքանչյուր ավել կիլոգրամ ու ամեն մի ճերմակ մազ: Հուսալով ապացուցել, որ իրենք դեռ ինչ-որ բան արժեն, նրանք ընկնում են ծայրահեղությունների մեջ: Տղամարդու ընտրության մասին խոսք առհասարակ չի գնում, գլխավորը, որ ինքն իրեն ապացուցի՝ «ես դեռ ինձնից ինչ-որ բան ներկայացնում եմ»:

Մի խոսքով, մատչելի կինն անկայուն կինն է՝ բարոյապես, էմոցիոնալ ու ֆինանսական մակարդակներում: Ինքն իր հետ նա ներդաշնակ չի գոյակցում: Ահա հենց այդ պատճառով էլ նա շտապ կարգով տղամարդ է փնտրում: Իր ոտքերի վրա ամուր կանգնած կինը կարող է սիրել շատ տղամարդկանց, բայց միևնույն ժամանակ՝ մատչելի չլինել, քանի որ նա հանգիստ ընտրելու հնարավորություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան