Տղամարդկանց 3 սխալ, որոնք երաշխավորում են կնոջ դավաճանությունը

Like on FB:

Կնոջը միշտ պետք է․

Պաշտպանություն

Պաշտպանությունը միայն նրան վիրավորած խուլիգանի մռութը ջարդելը չէ։ Հիմա 90-ականները չեն ու նման հերոսականություն դրսեւորելու կարիք գրեթե չի լինում։ Կնոջը պետք է պաշտպանել ավելի անվնաս, բայց ոչ նվազ կործանարար երեւույթներից։ Օրինակ ՝ ձեր մայրիկի բարկությունից, եթե դուք նրա հետ միասին եք ապրում։ Դա շատ կարեւոր է, չնայած ոչ միշտ է ակնհայտ։ Իսկ ավելի լավ է նրան պաշտպանեք ուրիշի տանը ապրելու ստորացումից, վարձելով առանձին բնակարան։ Պետք է պատրաստ լինել նրան պաշտպանել քմահաճ ղեկավարից՝ հնարավորություն տալով, որ նա դուրս գա աշխատանքից ու ավելի լավ աշխատանք փնտրի։ Իսկ ավելի լավ է ՝ նրան պաշտպանեք նյութական խնդիրներից, որպեսզի նա աշխատանքի մասին մտահոգվելու կարիք չունենա։ Տղամարդը պետք է կնոջը պաշտպանի այն ամենից, ինչից նա վախենում է ու չի կարողանում ինքնուրույն հաղթահարել։ Տղամարդու բազային ֆունկցիան է ապահովել կնոջ կյանքի անդորրն ու անվտանգությունը։ եթե չես կարողանում ապահովել դա՝ ուրեմն մի վիրավորվիր, եթե նա քեզ դավաճանի։ Հիշիր, եթե դու չես եղել կնոջ կողքին, երբ նրան պաշտպանություն է պետք եղել, ուրեմն դու արել ես քայլ դեպ ի բաժանում։ Եթե դու այդ ժամանակ հարբած ես եղել կամ էլ չափից զբաղված քո աշխատանքով կամ ընկերներով՝ դա բացարձակ քեզ չի արդարացնում։

Օգնություն

Սա սիրո ամենաակնհայտ դրսեւորումն է։ Օգնելով կնոջը՝ դու նրան ասում ես, որ սիրում ես նրան։ Օգնել պետք է նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ գործը քեզ այնքան էլ տղամարդուն հարիր չի թվում։ Տեսնում ես կինդ չի հասցնում՝ օգնիր։ Օգնիր, երբ նա հոգնում է երեխայի հետ կապված հոգսերից; Օգնիր գնումների հարցում, օգնիր, երբ տեսնում ես, որ նա աշխատանքից չափից հոգնած է տուն վերադառնում՝ դիմավորիր նրան մեքենայով, նրա համար փրփուրով լոգանք կազմակերպիր, ընթրիք պատրաստիր։ Երբ նա թույլ է, իսկ դու՝ սպիտակ նժույգի վրա, դու նրա աչքերում հերոս ես։ Հավատա, որ նա կգնահատի։ Այն պահերին, երբ դու նրան մենակ ու անօգնական ես թողնում, նրա սրտում ծնվում է վիրավորանք, իսկ դա կարող է վերածվել դավաճանության։ Բայց ինչ արած։ Ինքդ ես մեղավոր։

Ինտիմ զգացմունքներ

Ինտիմ մտերմությունը նույնպես մեզ անհրաժեշտ է։ Բայց միայն ոչ այնպիսին, ինչպիսին տղամարդկանց է անհրաժեշտ։ Հենց դա է բազմաթիվ թյուրիմացությունների ու դավաճանությունների պատճառ դառնում։ Մեզ անհրաժեշտ են զգացմունքներ անկողնում, այլ ոչ թե սեքսի քանակն ու որակը։ Եթե խնդիրը միայն սեռական բավականությունը լիներ, մենք ոչ թե տղամարդկանց հետ կապրեինք, այլ վիբրատորների։ Մենք ձեզնից ակնկալում ենք քնքշանք, կիրք, ցանկություն, որեւէ նոր բան։ Միայն կինը չպետք է կարդա «Ինչպես գոհացնել ու բավարարել տղամարդուն» գրքեր։ 5-7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնուն էլ չէր խանգարի նման գրքույկ կարդալ անկողնային հմտությունների մասին։ Անկողնային կյանքը պետք է բարելավեն երկուսը, բայց չգիտես ինչու հիմնականում դրանով կինն է զբաղվում։ Եթե դու կնոջը անկողնային զգացմունքներ չես տալիս , դրա փոխարեն արագ սեքսից հետո շրջվում ես ու քնով անցում, այդ զգացմունքները նա կստանա մեկ ուրիշից։ Եթե կնոջը սեքս է պետք հինգշաբթի օրերին, իսկ դու այդ օրերին հարբած ես լինում, ապա նա միեւնույն է կստանա սեքս հինգշաբթի օրերին, անկախ նրանից, դու տանն եք, թե ոչ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները
Ֆոտոշոփի վարպետը վերադարձել է էլ ավելի զվարճալի խմբագրումներով (20 Photo)
Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն