Տղամարդու իդեալը` տարբեր տարիքի կանանց համար

Like on FB:

Երբ 20 տարեկան ես

20-ամյա աղջիկը, հնարավոր է՝ ուսանողուհի, հնարավոր է՝ սկսնակ մասնագետ, արդեն այնքան էլ միամիտ չի թվում, որքան աշակերտուհին: Չնայած ոչ մեծ, բայց կյանքի փորձը շտկումներ է անում տղամարդու ընտրության հարցում: Բայց այդ ընտրության վրա մեծ ազդեցություն է ունենում արտասովոր մի գործոն՝ տարածքային առումով մոտ լինելը: Որքան է մոտ բնակվում երիտասարդը, այնքան հաճախակի են լինում հանդիպումներն ու մեծանում է հարաբերությունների հետագա զարգացման հավանականությունը: Ընդհանրապես, տարածությունը մարդկանց վրա մոգական ազդեցություն է ունենում, քանի որ քեզ հետ նույն քաղաքում, նույն փողոցում եւ նույնիսկ նույն շենքում բնակվող մարդն ավելի գրավիչ է դառնում, եթե նույնիսկ նրանում ոչ մի գրավիչ բան չկա:

Երբ 30 տարեկան ես

Այն մասին, թե 25-30 տարեկանում ինչն է ազդում կնոջ ընտրության վրա, շատ բան է բացահայտում էվոլյուցիոն հոգեբանությունը: Հոգեբանները վստահ են, որ էվոլյուցիան կանանց եւ տղամարդկանց վրա հետք է թողել: Հետազոտողներն ուսումնասիրել են վեց մայրցամաքներում 37 մշակույթների կրող տղամարդկանց եւ կանանց ու հասկացել, որ կյանքի մշտական ուղեկից փնտրող կանայք (դա հիմնականում տեղի է ունենում հենց 25-30 տարեկանում) նախընտրում են իրենցից տարիքով մեծ, կյանքում հաջողությունների հասած զուգընկերոջ:

Երբ 40 տարեկան ես

Տարիների հետ հասկանում ես, որ կատարյալ տղամարդը նա է, ով գրեթե ամեն ինչում նման է կյանքիդ ընկերուհուն: Երբ երկու մարդ նման են՝ կրթությամբ, հետաքրքրություններով, հայացքներով, սովորույթներով, քիչ է հավանականությունը, որ հիսթափություն կառաջանա: 40 տարեկանին մոտ, որպես կանոն, «ճակատագրական համակրանք» չի առաջանում, երբ մարդու մեջ դուր է գալիս հենց ինքնատիպությունը, տարբերությունը, էքստրեմալությունը: Հակառակը, առաջին պլան է մղվում հետաքրքրությունների ընդհանրությունը:

Իհարկե, կան նաեւ հատկանիշներ, որոնք պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատվում են՝ անկախ տարիքից: Օրինակ՝ 20-րդ դարավերջի հոգեբանական հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից ավելի են նշանակություն տալիս ինտելեկտին, սոցիալական կարգավիճակին, կյանքում ձեռք բերած հաջողություններին: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ե՛ւ 25, ե՛ւ 65 տարեկանում կանայք ընտրյալի մեջ գնահատում են բարությունն ու ըմբռնելու ունակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Մերկ քնելու 3 պատճառ
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում