Պարզ եղանակ՝ իմանալու, թե որքան երկար կտևի ձեր ամուսնությունը

Like on FB:

«Դուք իրական ճշմարիտ հարաբերություններ չեք ունենա, քանի դեռ դրան պատրաստ չեք»:

Հարաբերությունները երջանիկ ավա՞րտ կունենան, թե՞ կլինի բաժանում, որոշում են ներքոբերյալ 4 հարցերին տրված պատասխանները։ Դրանք վերաբերում են անվտանգությանը, սիրուն ու հարգանքին։

1. Դուք իսկապե՞ս ուզում եք այդ մարդու հետ լինել թե՞ պարզապես վախենում եք բաժանման հասցրած ցավից ու տառապանքից։

Այս հարցի պատասխանը շատ կարևոր է։ Հենց դա է որոշում հարաբերությունների ներուժը։ Երկարատև կլինե՞ն դրանք, թե՞ ոչ…

Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե որն է մեր մոտիվացիան։

Եթե մարդիկ շարունակում են ամուսնացած մնալ բացառապես այն պատճառով, որ վախենում են միայնությունից կամ հենց ամուսնալուծության գործընթացից, ապա այդ հարաբերությունների կանխատեսումը, որպես կանոն, սփոփիչ չէ։

Իսկ նրանք, ովքեր պատրաստ են անցնել իրենց ամուսնության ու հարաբերությունների ծանր ժամանակաշրջանի միջով, միավորված են ընտանիքը պահպանելու ընդհանուր նպատակով, և դրա համար էլ միասին լինելու ավելի շատ հնարավորություններ ունեն։

2. Արդյո՞ք «աշխատունակության» բավարար գործոններ ունեք

Այլ կերպ ասած՝ սրանք այն բաներն են, որոնք պետք են  հարաբերությունները փրկելու նպատակով՝ կոնֆլիկտները հարթելու համար։

Բանն այն է, որ ցանկացած հարաբերությունների համար մի շարք նախապայմաններ են անհրաժեշտ, առանց որոնց՝ դրանք պարզապես չեն կարող գոյատևել։ Որպեսզի դրանք երկարատև լինեն, անհրաժեշտ են հետևյալ բաղկացուցիչները՝ փոխադարձ սեր, ընդհանուր հետաքրքրություններ, նվիրվածություն ու հավատարմություն։

Այսինքն՝ փոխադարձ սիրո, ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը, զուգընկերներից թեկուզ մեկի՝ ամուսնանալ չցանկանալը, անհավատարմությունը վկայում են ոչ բարենպաստ կանխատեսման մասին։

Այնուամենայնիվ, «աշխատունակության» ամենակարևոր գործոնը երկու զուգընկերների՝ փոխադարձ սիրո և նվիրվածության վրա հիմնված հարաբերությունների վրա աշխատելն է։ Չէ՞ որ ոչ ոք չի արգելում շփման նոր կետեր, ընդհանուր հետաքրքրություններ գտնել, վերանայել սեփական վարքագիծը, և այլն։ Այս ամենը կաշխատի հարաբերությունների օգտին, իսկ դա նշանակում է՝ կամրապնդի ու կզարգացնի այն։

3. Պատրա՞ստ եք դուք արդյոք միմյանց ողջ ճշմարտությունն ասել։

Ճշմարտությունը միշտ չէ, որ հաճելի ու դուրեկան է լինում։ Ավելի շուտ՝ հակառակը։ Եվ որքան էլ որ դա պարադոքսալ չթվա, բայց զույգերը, ովքեր չեն վախենում քննարկել ու խոսել բոլոր խնդիրների մասին, հաճախ նաև՝ ոչ այնքան «գեղեցիկ» ձևով, ավելի երջանիկ են։ Նրանց հարաբերություններն իսկապես առողջ են, իսկ դա նշանակում է՝ վատ ավարտ չեն ունենա։

Պատրա՞ստ եք դուք արդյոք ասել ճշմարտությունը՝ անգամ ռիսկի դիմելով կորցնել սիրելի մարդուն։ Որքան շատ վճռականություն դուք ունենաք խոստովանել, որ երջանիկ չեք, այնքան շատ հնարավորություններ կունենաք երջանիկ լինել։

Դա բացատրվում է նրանով, որ որքան ազնվորեն եք դուք խոսում ձեր պահանջմունքների մասին, այնքան զուգընկերոջ համար հեշտ է հասկանալ, թե դուք ինչ եք սպասում նրանից, և ինչպես նա պետք է իրեն պահի։

Իսկ եթե ձեր հիմնական նպատակը հարաբերությունները պահպանելն է, քանի որ վախենում եք այն կորցնել, ուրեմն կշարունակեք լուռ տառապել։ Միևնույն ժամանակ՝ ձեր զուգընկերն անգամ գլխի չի ընկնի, որ այս կամ այն իր արարքով ստորացրել կամ նեղացրել է ձեզ։

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ազնվության ու խնդիրը քննարկելու պատրաստակամության խնդիրն ընդհանուր է բոլոր զույգերի համար։ Վաղ թե ուշ այս հարցը յուրաքանչյուր զույգի առջև է կանգնում։

Եվս մեկ անգամ՝ «Պատրա՞ստ եք դուք արդյոք միմյանց ողջ ճշմարտությունն ասել»։ Այլապես դուք կդառնաք նրանցից մեկը, ում մասին ասում են՝ նրանք այնքան խաղաղ էին ապրում, և ահա, չգիտես որտեղից ու ինչպես՝ բաժանություն։

Այսպիսով, հարցը բոլորովին էլ նրանում չի՝ արդյո՞ք այսօր ձեր հարաբերություններում խնդիրներ կան, թե՞ ոչ։ Հարցն այն է՝ պատրա՞ստ եք դուք արդյոք քննարկել այդ խնդիրներն ի հայտ գալուց անմիջապես հետո, թե՞ գերադասում եք ձև անել, թե ամեն ինչ նորմալ է, և բոլորը երջանիկ են։

4. Հասկանո՞ւմ եք դուք արդյոք, թե ինչ եք սպասում ամուսնությունից կամ հարաբերություններից

Որպեսզի զուգընկերոջ հետ խոսակցությունն իսկապես կառուցողական և արդյունավետ լինի, սկզբի համար պետք է հասկանալ, թե դու ինքդ ինչ ես ուզում։ Դուք պետք է նախ և առաջ հասկանաք ինքներդ ձեզ համար՝ ի՞նչ եք իրականում սպասում ամուսնությունից, ինչպիսի՞ն են ձեր պահանջմունքները, և ինչպե՞ս կուզեիք, որ ձեզ վերաբերվեին։

Վերջ տվեք խաբել ինքներդ ձեզ ու ձև անել, թե ձեզ ամեն ինչ ձեռք է տալիս։ Դա բավականին հարմար է, բայց ոչ տևական։ Շատ շուտով ամեն ինչ ջրի երես դուրս կգա, և հարաբերությունները քարուքանդ կլինեն։

Դրա համար էլ մտածեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք զգում իրականում ու ինչ եք ուզում։ Միայն այդ ժամանակ դուք կարող եք ձեր զուգընկերոջ հետ խոսակցություն սկսել։ Նախ՝ դուք հաստատ ձեզ համար կսահմանեք ձեր պահանջմունքների ցանկը, և երկրորդ՝ կհասկանաք՝ ուզո՞ւմ եք դուք արդյոք պահպանել հարաբերությունները, թե՞ պարզապես վախենում եք ամուսնա։ուծությունից և միայնությունից։ Իսկ եթե դուք իսկապես ուզում եք պահպանել հարաբերությունները, դուք դրանց պահպանման համար համատեղ կաշխատեք։

Այնպես որ, այս ամենից երկակի եզրահանգում կարելի է անել։ Առաջինը՝ հարաբերությունները պահպանելու ունիվերսալ բաղադրատոմս գոյություն չունի։ Այն, ինչը հենց ձեզ է հարմար, ձեզ երկուսիդ էլ ուրախություն ու երջանկություն է բերում, դա էլ հենց ճիշտն է։ Երկրորդ՝ բոլոր զույգերը բարդ ժամանակաշրջաններ ունենում են։ Եվ կանխատեսումը որոշվում է ոչ թե խնդիրների ու դժվարությունների հիման վրա, այլ այն բանի, թե որքան են սիրող մարդիկ պատրաստ աշխատել հարաբերությունների վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կարևորը՝ դուք շատ նորաոճ եք ու գեղեցիկ. Սոնա Ռուբենյանը հրապարակել է իրեն անճաշակ ու քաղքենի անվանած կնոջ լուսանկարը (Photo)
Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը (Photo)
-25 կգ. Օլյա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մինչև նիհարելը (Photo)
Ո՞վ է Սոնա Ռուբենյանի սկեսուրը և ինչու էր հարսանիքին բոթասով (Video)
Խեցգետինները շատ հզոր մարդիկ են․ 9 պատճառ, թե ինչու է այս կենդանակերպի նշանն ամենալավը․ նրանց չսիրելն ուղղակի անհնար է
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Եթե կարողանաս այս նկարում գտնել 2 կատվին, ուրեմն իսկական հանճար ես
Թեստ ամենահնարամիտների համար. ինչպե՞ս կարող է տղան փրկվել
2022 թվականը գրկաբաց սպասում է այս 6 նշաններին

Latest

7 մարդ, որ պետք է լինի ցանկացած կնոջ կյանքում
Ինչի մասին է խոսում կնոջ ներքնազգեստի գույնը
Իմ տատիկը 82 տարեկան է և շնորհիվ այս հրաշք միջոցի՝ անգամ չգիտի, թե ինչպիսին է լինում հոդերի, ողնաշարի և ոսկորների ցավերը
Ե՞րբ է սուրճը մտել հայերի կենցաղ, և ինչո՞ւ ենք տվել հենց սուրճ անվանումը. 18-րդ դարի պատմության հետքերով
ԹԵՍՏ. Միայն 120-ից բարձր IQ ունեցող մարդիկ կարող են պատասխանել բոլոր հարցերին
Ի՞նչ է պատրաստում 2022 թվականը Կենդանակերպի նշանների համար
4 բան, որը համատեղ կյանքի ընթացքում նյարդայնացնում է գրեթե բոլոր սիրահարներին
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ժողովրդական այս ասացվածքները
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները