Կնոջ 11 հատկանիշ, որի պատճառով տղամարդը երբեք չի հեռանա նրանից

Like on FB:

Հին ճշմարտությունն ասում է, որ զոռով սիրելի չես լինի:

Եվ այս խոսքերի հետ, անկասկած, չհամաձայնել հնարավոր չէ, սակայն ցանկացած կին ներքուստ վախենում է կորցնել իր զուգընկերոջը:

Չէ՞ որ հարաբերությունների խզումը, բացի ամեն ինչից, նաև մեծ հարված է կնոջ ինքնասիրության համար:

Եվ ուրեմն ինչպե՞ս պահել տղամարդուն, կամ, ավելի ճիշտ, ինչպե՞ս դառնալ այն կինը, որից տղամարդը երբեք չի ուզենա հեռանալ:

Նա անկախ է…

Իմաստուն կինը գնահատում է իր տղամարդուն և նրա հետ ունեցած հարաբերությունները: Սակայն նրա սերը երբեք կախվածության չպետք է վերածվի ոչ էմոցիոնալ և ոչ էլ որևէ այլ տեսանկյունից: Գոնե տեսականորեն դուք պետք է առանց նրա լիարժեք ապրելու հնարավորություն ունենաք: Դրա համար էլ հոգ տարեք այն մասին, որ եկամտի ձեր սեփական աղբյուրն ունենաք, ինչպես նաև՝ հետաքրքիր աշխատանք և ծանոթներ: Տղամարդուն հետաքրքիր է այն կինը, ով իրեն հավասար կլինի, այլ ոչ թե՝ բեռ:

Նա հասկանում է, որ աշխարհը չի սկսվում և ավարտվում այդ տղամարդով

Չարժե կուրորեն ծառայել քո տղամարդուն՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների, ընկերների և քեզ հաճելի այլ բաների մասին՝ զուգընկերոջը հաճոյանալու համար: Չարժե զոհել սեփական սկզբունքները նրա համար: Ուժեղ տղամարդուն ինքնաբավ կին է պետք:

Կինն ընտանեկան բարեկեցության մուսան է

Տունը, ուր ապրում է կինը, միշտ հեշտ է տարբերել ամուրիի բնակարանից: Դուք պարտավոր չեք ցնցող տնային տնտեսուհի լինել, հելունով գործել իմանալ և ամուսնուն ամեն օր սպասել ընթրիքի սեղանի շուրջ: Սակայն ցանկացած տղամարդու էլ հաճելի կլինի գալ տուն, ուր միշտ հանգիստ է և հարմարավետ, ուր նրա վրա չեն հարձակվի հարցաքննություններով ու մեղադրանքներով, թե ինչու է, ասենք, վերջինս 10 րոպե ուշացել: Կինը ստեղծում է տան մթնոլորտը, թեկուզև դրանք լինեն պատուհանագոգի ծաղիկների կամ լոգասենյակում դրված բուրավետ օճառի ու արդուկած վերնաշապիկի նման մանրուքների տեսքով:

Նա չի ապրում տղամարդու հաշվին

Եվ չի զննում ամուսնու գրպանները` փող գտնելու հույսով, ու գումար չի ուզում մուշտակի կամ իրեն դուր եկած մատանին գնելու համար: Բացի նրանից, որ սա ընդունելի չէ և շատ ծիծաղելի է, նաև տղամարդուն ստիպում է  իրեն ոչ ունևոր և պարտավորված զգալ:

Նա ոչ միայն սիրուհի է, այլև իր տղամարդու լավագույն ընկերը

Տղամարդը կարիք ունի ինչ-որ մեկի հետ սեփական պլանները, մտքերն ու հայացքները կիսելու: Յուրաքանչյուր տղամարդ այդ ժամանակ հույսը դնում է իր կնոջ հասկացողության ու նրա կողմից եկած պաշտպանության վրա: Այդ պատճառով էլ այն հարաբերությունները, որոնցում զուգընկերները կարող են խոսել հավասարը հավասարի հետ և հասկացվել ու գնահատվել միմյանց կողմից, ամենաամուրն են:

Նա կպչուն չէ

Անգամ, երբ ձեզ թվում է, թե հարաբերությունների այս փուլում դուք ձեզ շատ բան կարող եք թույլ տալ, չարժե վերածվել խանդոտ կնոջ տնազի: Յուրաքանչյուրին երբեմն պետք է ինքն իր հետ մենակ մնալ, իր մտքերը կարգի բերել, և չարժե տղամարդուն անընդհատ զբաղեցնել չնչին բաներով ու նյարդայնացնել, կյանքն ուտել մեղադրանքներով ու դիտողություններով: Սովորեք նորմալ շփվել և կառուցողական երկխոսություններ վարել:

Նա միշտ պատրաստ է սովորել

Տղամարդիկ սիրում են աչքերով, բայց եթե դուք ուզում եք արժանի տղամարդու հետ կառուցել ամուր և երկարատև հարաբերություններ, դուք պետք է զարգանաք: Թող որ դա լինի, ասենք, մատնահարդարման կուրսերի կամ կարատեի պարապմունքների հաճախելու տեսքով: Ոչինչ այնպես չի գայթակղում տղամարդուն, որքան կինը, ով սեփական հետաքրքրություններն ու ձգտումներն ունի: Մի սահմանափակեք ձեր կյանքը տնով և ընտանիքով:

Նա օգնում է ամուսնուն զարգանալ

Իմաստուն կինը չի պահանջում և չի թելադրում ամուսնուն՝ ինչ անել: Նա ոգեշնչում է նրան և օգնում ավելի լավը դառնալ: Այդ կնոջ կողքին լեյտենանտը գեներալ է դառնում:

Նա երբեք վատ չի խոսում իր տղամարդու մասին

Ամուսնու հետաքրքրությունների կամ սովորությունների մասին անտեղի ու անհարմար կատակները ձեզ բնութագրում են՝ որպես ծայրահեղ անհեռատես կնոջ: Եթե դուք ձեզ թույլ եք տալիս նմանատիպ արտահայտություններ այլ մարդկանց ներկայությամբ, ոչ մի իրեն հարգող տղամարդ ձեր կողքին երկար չի մնա:

Նա թույլ է, բայց ոչ հիմար…

Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:

Կինը միշտ պետք է խնամված լինի…

Հիշեք Կոկո Շանելի արտահայտությունն այն մասին, որ խելացի կինը չի կարող գեղեցիկ չլինել: Պահեք այս միտքը ձեր զինանոցում: Սա չի նշանակում, որ պետք է բոտեքս ներարկել և գերթանկարժեք զգեստներ գնել, սակայն ձեր խնամված տեսքի միջոցով արտահայտվում է ձեր վերաբերմունքն ինքներդ ձեր նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Պատասխանեք մի քանի հարցի, ու ես առանց սխալվելու կգուշակեմ ձեր տարիքը
Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»