10 նշան, որոնք խոսում են այն մասին, որ Դուք կառչում եք սպառված հարաբերություններից

1. Դուք չեք զգում, որ ձեր զուգընկերը գնահատում է կամ խրախուսում ձեզ:

Ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ լինելով՝ չի կարելի հուսալ, որ միայն դա ձեզ այն կյանքը կտա ու սեփական անձի արժեքն ու գնահատականը հասկանալու կարողությունը, որի կարիքը դուք ունեք: Բայց դա չի նշանակում, որ ձեր երկրորդ կեսը ձեզ նրա կյանքում ձեր կարևորության զգացողությունը չպետք է տա: Ձեր զուգընկերոջ խնդիրն է՝ համոզվել, որ նրա հետ դուք ձեզ արժեքավոր ու կարևոր եք զգում այդ հարաբերություններում:

2. Ձեր հարաբերություններում այնքան վեճեր են լինում, որ դուք պարզապես էմոցիոնալ կերպով պատրաստ չեք դրանք հաղթահարել:

Ցանկացած հարաբերությունների մեծ մասը կազմված է շարունակական վեճերից ու տարաձայնություններից:

Այդպես էլ պետք է լինի: Ի վերջո, մենք բոլորս էլ մարդիկ ենք, և մեզնից յուրաքանչյուրն իր տեսակետն ու աշխարհընկալումն ունի: Եվ միայն ժամանակի հարց է, թե մենք ե՞րբ ինչ-որ առիթով ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ կմտնենք: Բայց հարաբերությունների էությունն այն է, որ միևնույն վեճերն անընդհատ չպետք է կրկնվեն: Եթե զույգն ի վիճակի չի լինում փոխըմբռնման ու կոմպրոմիսի գալ ինչ-որ հարցի կապակցությամբ, դա կարող է վկայել զուգընկերների սկզբունքային անհամատեղելիության մասին:

3. Հարաբերություններից Ձեր պահանջմունքներն ու սպասումները հեռու են բավարարված լինելուց:

Ինչ-որ մեկ հետ հարաբերությունների մեջ մտնելով՝մարդը միշտ էլ ինչ-որ սպասումներ է ունենում և որոշակի ստանդարտներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարաբերությունները:

Այդպիսի վարքագիծը բացարձակ նորմալ է և անգամ խրախուսվում է: Միայն թե զուգընկերոջ հետ պետք է կիսվել այդ սպասումներով, սահմաններով ու ստանդարտներով, որպեսզի համոզվեք, որ դուք միմյանց երջանիկ կդարձնեք: Իսկ եթե այդ պահանջմունքները չեն համընկնում ձեր երկրորդ կեսի պահանջմունքների հետ, նշանակում է՝ զուգընկերոջ կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում:

4. Դուք անընդհատ խոսում եք փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն արդյունքում՝ ոչինչ չի փոխվում:

Սա այն դեպքն է, երբ դրժված խոստումները հաջորդում են մեկը մյուսին: Ձեզնից ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի անում, երկրորդը զայրանում է, դուք սկսում եք բուռն վիճել միմյանց հետ, ապա ներողություն եք խնդրում միմյանցից, խոստանում ավելի լավը դառնալ, բայց հետո կրկին ամեն ինչ կրկնվում է:

Առողջ հարաբերություններում զուգընկերներն անընդհատ զարգանում ու սովորում են իրենց սխալների վրա: Եթե նրանցից ինչ-որ մեկն ընդունակ չի լինում պահել իր խոստումը և իրականում ավելի լավը դառնալ, ապա այդպիսի հարաբերությունները դատապարտված են խզման:

5. Դուք չգիտեք՝ ինչպե՞ս հարաբերությունները ճիշտ հունի մեջ դնեք:

Շատ հարաբերություններ են անցնում խնդիրների, փորձությունների ու խոչընդոտների միջով: Դա նորմալ է: Բայց նորմալ չէ այն, երբ մարդիկ չգիտեն, թե ինչպես լուծեն այդ խնդիրները:

Որպես կանոն՝ զույգը միշտ մի գաղափար ունենում է, թե ինչպես կարելի է ուղղել այն, ինչն ինչ-որ պահի ճիշտ չի ընթացել: Բայց հենց որ զուգընկերները հայտնվեն փակուղու մեջ, նրանց հարաբերություններին մահացու վտանգ կարող է սպառնալ:

6. Դուք շարունակում եք ձեզ ամբողջովին ներդնել հարաբերություններում, սակայն նախկինի պես՝ ոչինչ փոխարենը չեք ստանում:

Հիշեք, հարաբերությունները երկուսի խաղն են, և դուք երկուսով եք էմոցիոնալ կերպով ներդրվում դրանց մեջ, ու դա ձեր 2-ի գործն է: Իսկ այս հավասարակշռության ցանկացած խախտում կարող է հարաբերությունների լուրջ խաթարման պատճառ հանդիսանալ:

7. Դուք միակն եք, ով հարաբերությունների մեջ կոմպրոմիսի է գնում:

Կոմպրոմիսներ լինում են անգամ ամենաուժեղ ու երջանիկ հարաբերություններում: Զուգընկերներից և ոչ մեկը չպետք է իշխող դիրք ունենա մյուսի նկատմամբ: Այդ պատճառով էլ կոմպրոմիսը չափազանց կարևոր բան է: Ամենաուժեղ հարաբերությունները միշտ կառուցվում են փոխադարձ զիջումների վրա:

8. Ձեր զուգընկերը ձեզ մոտ չարություն ու դժգոհություն է առաջացնում:

Իրենց արդեն սպառած հարաբերություններից կառչելու լուրջ նշան է այն իրավիճակը, երբ ձեր զուգընկերը սկսում է ձեզ մոտ դժգոհություն ու չարություն հարուցել: Լրիվ բնական է որոշ իրավիճակներում զուգընկերոջ դրսևորած վարքագծի պատճառով հիասթափություն ապրել կամ նյարդային իրավիճակում գտնվել:

Սակայն, եթե դա խորը չարություն է և ատելություն, և այդ զգացմունքները փոխադարձ են, ապա դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:

9. Քեզ դժվար է պատկերացնել ձեր հարաբերությունների ապագան:

Ձեր հարաբերությունները հնարավորինս երկար պահպանելու ցանկության մի մասը ձեր համատեղ կյանքի միասին պլանավորումն է: Խոսքն այն մասին է, որ դուք կարող եք գնահատել ձեր սեփական նպատակները և այն, թե որքան են դրանք համաձայնեցված ձեր զուգընկերոջ նպատակների հետ:

Բայց եթե դուք ձեզ որոշ ժամանակ անց միասին չեք պատկերացնում, նշանակում է՝ ձեր հարաբերությունների ավարտն արդեն մոտ է:

10. Ձեր հարաբերությունների պատճառով դուք երկուսդ էլ դադարել եք աճել ու զարգանալ՝ որպես անհատականություններ:

Հարաբերությունների մեջ լինել՝ չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր սեփական Ես-ից: Ընդհակառակը, հարաբերությունների առաքելությունը մոտիվացնելն է ու մարդուն ոգևորելը՝ ավելի լավը դառնալու համար: Ու եթե ձեզ թվում է, որ ձեր հարաբերությունները ձեզ արգելակում են, նշանակում է՝ դրանք ձեզ միայն վնասում են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ