Կանանց տեսակներ, որոնց հետ չի կարելի ամուսնանալ

Like on FB:

Կանայք կան, որոնք կարող են իդեալական ընկերուհի կամ սիրուհի լինել, բայց նրանց հետ չի կարելի ամուսնանալ:

Ահա յոթ ժողովրդականություն վայելող տեսակ:

1. Կին-ռադիո

Սա այնպիսի կին է, որը չի լռում: Երբեք: Եթե նա կանգ է առնում, միայն նրա համար, որ շունչ քաշի:

Նրան չգիտես ինչու թվում է, թե պետք է բարձրաձայն ասել այն ամենը, ինչ կատարվում է նրա կյանքում: Նա միշտ պետք է տիրապետող լինի զրույցում եւ ամեն ինչ մեկնաբանի: Ընդհանրապես ամեն ինչ:

2. Հուսահատ աղջիկ

Սկզբում կթվա, թե նրա հետ ամեն ինչ ուղղակի ֆանտաստիկ է: Բայց դա` այնքան ժամանակ, մինչեւ որ նա անսպասելիորեն սկսի խոսել այն մասին, թե ում կուզեր տեսնել ձեր հարսանիքին, իսկ ում` ոչ:

Հետո ավելի վատ է. ինչ-որ տեղ հինգերորդ ժամադրությանը նա ձեզ կհարցնի, թե դուք քանի երեխա եք ուզում ունենալ եւ թե ինչպես կկոչեք ձեր շանը (որին դուք իհարկե կգնեք մինչեւ ամուսնությունը):

Երբ կինը չափից ավելի շտապեցնում է իրադարձությունները եւ նեղում է տղամարդուն, նրա համար շատ ծանր է: Եվ հարցն այն չէ, որ նա  «պատրաստ չէ», այլ այն, որ նա, թվում է, պատրաստ է նետվել հենց առաջին տղայի վրա առաջին կանգառում, եթե նա ամուսնություն երաշխավորի:

3. Չափազանց քննադատական կին

Ինչ էլ անեք, այդ կնոջ համար բավարար չի լինի:

Ոչինչ «աշխատանք» չի կոչվում, եթե դա չի արվում դրա ստանդարտներին համապատասխան: Ով ինչ ասի, դա անմիջապես կհանվի համատեքստից եւ ինչ-որ անհասկանալի պատճառով կվերածվի վիրավորանքի: Մենք չգիտենք, թե ինչու, բայց այս աշխարհում որոշակիորեն կանայք կան, որոնք պատրաստ են պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ:

Նրանց թիկունքում հուզական մեծ պահուստ կա, եւ այդ կինն ամեն ինչ կանի ձեր կյանքը հարաբերությունների չընդհատվող պարզաբանման վերածելու:

Նման կինը տառապանքներից բացի, ոչինչ ի վիճակի չէ տալ: Այնպես որ պետք չէ ամուսնանալ` հուսալով, թե «ամուսնությունն ամեն ինչ կշտկի»: Անձնագրում կնիքից հետո ամեն ինչ ավելի վատ կլինի:

4. Բիմբա

Այդ տեսակի կանայք կարող են ոսկե շքանշան ստանալ տեսական հիմքերի իմացության եւ սեքսի գործնական հմտություններին տիրապետելու համար: Բայց սովորաբար նրանց ինտելեկտը, ավելի շուտ` դրա առկայությունը   «կասկածելի» է թվում:

Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ տեսել ենք կանանց, որոնք ուղղակի շքեղ տեսք ունեն, բայց մինչեւ այն պահը, երբ բերանը կբացեն:

Նման կնոջ ամբողջ կյանքն անցնում է ֆիզիկական աշխարհում. սկզբում դուք մի տեսակ վախենում եք նրան տուն բերել` ծնողների մոտ, իսկ հետո խելագարվում եք նրանից, որ կարող եք քննարկել սոսկ այն, թե ինչպես է ձեռքի, ոտքի մատնահարդարում եւ մազերի գանգրացում արվում:

Դժբախտաբար, ցնցող աղջիկների մեծամասնությունը, որոնց դուք տեսել եք փողոցներում, այդ կարգին են համապատասխանում:

5. Արքայադուստր առանց սիսեռի հատիկի

Դա եւս սարսափելի է: Նման կինը նույնիսկ եթե եղունգը ջարդի, ձեզ կզանգի` հուսալով, որ դուք անմիջապես կթողնեք աշխատանքը եւ նրան «օգնության» կշտապեք:

«Ես պիտի անպայման գեղեցկության սրահում լինեմ: Դու տղամա՞րդ ես, թե չէ»:

Հայրիկը նրան միշտ ասել է, որ նա արքայադուստր է եւ նա հավատում է, որ ամբողջ կյանքում այդպես է լինելու:

Նման կանայք սովորաբար «թանկ» ճաշակ ունեն եւ միշտ ուզում են թանկ ռեստորաններում խայտել: Միաժամանակ, եթե  գոնե  5 դոլար վաստակի, ապա որպես մոդել կամ Ինստագրամի աստղ:

«Փող չունե՞ս: Ուրեմն իմ տղամարդը չես: Էլի կփնտրեմ»:

6. Կպչուն աղջիկ

Այս կինն ինքնին տհաճություն է: Որովհետեւ ոչ մի տեղ, ընդհանրապես ոչ մի տեղ չի կարող գնալ առանց իր տղամարդու:

Նա ձեզ կհոգնեցնի`համոզելով գնալ աղջիկների հավաքույթի, օրական   20 անգամ կզանգի բջջայինի վրա եւ ընդհանրապես ձեզ կդարձնի միակը, ով գոյություն ունի Տիեզերքում: Նա ձեզ կխեղդի իր սիրով:

Եթե դեռեւս այդպիսի մեկին չեք գտել, ի սեր Աստծո, խուսափեք բոլորից, ովքեր համապատասխանում են այդ նկարագրությանը:

7. Մայրիկ

Նման կանայք սովորաբար խոշոր կազմվածք են ունենում, ծանր բնավորություն եւ մեծ մատներ: Նման կնոջը տղամարդ պետք չէ, նրան պետք է եւս մի երեխա, որին նա հոգ կտանի:

Կոպիտ ասած` տղամարդը նրան ընդհանրապես պետք է միայն բեղմնավորման համար: Մնացած ամեն ինչը նա ինքը կանի:

«Եվ հանկարծ մտքովդ չանցնի չլսել ինձ»: «Այս շապիկը հագիր, ոչ թե դա»: «Ինձ մի խայտառակիր, պատրաստվում ես այդ ջինսո՞վ գնալ»:

Փախեք հենց առաջին հնարավորության դեպքում: Հակառակ դեպքում կհասկանաք, թե չպաշտպանված սեքսն ինչ հեշտությամբ կարող է փչացնել կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը