2 ճշմարտություն, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

Կան որոշակի գործոններ, որոնք խոչընդոտում են ինքնազարգացմանը

Խոսքը կրոնական համոզմունքների մասին չէ, այլ որոշակի գործոնների, որոնք ազդում են մարդու ինքնազարգացման վրա։ Այդ գործոնները կարող են թե ներքին լինել, թե արտաքին։

Ամենազգալի գործոնը, որը սահմանափակում է մեզ, ներքին ազդեցությունն է։ Այո, մարդու միտքը հսկայական ներուժ ունի, բայց ունի նաեւ թերություններ։ Ու դրանցից ամենաբարդը մանիպուլացման ու խաբեության հանդեպ հակումն է։ Գրեթե բոլորին էլ ծանոթ է այն իրավիճակը, երբ ինչ-որ մեկը փորձում է հրաժարվել ծխելուց, կարգավորել սննդակարգը կամ էլ վերահսկել իր ծախսերն ու ընդհանուր ֆինանսական դրությունը։ Բայց ամեն անգամ մարդը բախվում է ինչ-որ խոչընդոտի, որը շատ խանգարում է իրականացնել ցանկալին։ Դա տեղ է ունենում արտաքին գործոնների պատճառով, որոնք ազդում են մտքերի ընթացքի վրա։ Իսկ մարդու ուղեղը ավտոմատ կերպով ընդունում է դրանք ու սկսում է դիմադրել։

Բացի դրանից, մեր շուրջը կան մարդիկ, որոնք ձգտում են խանգարել մեր հաջողությանը։ Դա կարող է պայմանավորված լինել ամենասովորական նախանձով։ Նրանք կարող են համարել, որ Ձեր հաջողության դեպքում դուք կարող եք հետագայում վնասել իրեն։ Նախանձն առաջացնում է մտքերի այլ ընթացք։ Նման մարդիկ սկսում են ափսոսալ այն մասին, որ անցյալում նույն ձեւի նախաձեռնություն չեն դրսեւորել ու հաջողության չեն հասել։ Իդեալական իրավիճակն այն է, երբ բոլորն աջակցում են իրար բոլոր բարդ պահերին ու ուրախանում միմյանց հաջողություններով։ Բայց, ցավոք, աշխարհն այդպիսին չէ։

Մարդկանց մեծ մասն անտարբեր է մեր նկատմամբ

Ու սա փաստ է։ Շատերին բացարձակապես չի հետաքրքրում թե ինչպիսին է մեր ներաշխարհը։ Այն ամենը, ինչ նրանց հուզում է, այն է, թե ինչ կարող են ստանալ մեզնից։ Հավանաբար հենց դրա համար են մարդիկ գնահատում իրենց ընտանիքը, քանի որ այնտեղ ամեն ինչ այլ կերպ է։ Առանց հարազատների անհավանական բարդ կլիներ մեզ համար ագրեսիվ միջավայրում, էլ չասենք սովորական կյանքում։

Մենք հավատում ենք, որ շրջապատին հետաքրքիր է մեր ներաշխարհն ու որ նրանք փորձում են հասկանալ մեզ. իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է։ Հիշեք, որ աշխատավայրում մեզ գնահատում են բացառապես մեր աշխատանքով ու արդյունքներով։ Իսկ հասարակությունը մարդուն գնահատում է միայն նրա նյութական դրությունով։ Նույնիսկ արտաքինն է ավելի մեծ դեր կատարում, քան ներքին հատկանիշները։ Մեզ կարող են քննադատել հագուստի ոճի, մեքենայի, տան կամ բանկային անբավարար հաշվի համար։ Ու այդ գործոնների հիման վրա արվում են եզրակացություններ մեր ինտելեկտի ու ունակություննների մասին։

Ահա, թե ինչ է պետք հարցնել ինքներդ ձեզ՝ «Արդյո՞ք ես առիթ տալիս եմ ինձ դատապարտելու համար»։ Այլ կերպ ասած՝ որքանով է մեր կենսակերպը համապատասխանում մեր սեփական ներաշխարհին։ Մեկը կքննարկի մեր բնավորությունը։ Մյուսները՝ մեր արարքները։ Բայց դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ մենք ինքներս մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք։ Մեր ներաշխարհը, լավագույն հատկանիշները պետք է դրսեւորվեն արարքներում, որոնցով էլ շրջապատը պետք է մեր մասին կարծիք կազմի։

Ու պետք չէ անհանսգտանալ նրա համար, որ ինչ-որ մեկը մեզ դատապարտում է առանց պատճառի։ Եթե ինչ- որ բան այնպես չի ստացվել, ու դուք զգում եք, որ ձեր համոզմունքներն ու կենսակերպը չեն համընկնում իրար, ուրեմն ժամանակն է փոխել մի բան։ Բոլորն էլ արժանի են ավելի լավը դառնալուն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ