Կինը, ում համար ուզում ես ապրել. Տղամարդու խորհրդածություններից

Like on FB:

Տարիքի հետ տղամարդիկ, կուտակելով կենսափորձ, իրենց համար գտնում են լավ ու վատ կնոջ չափորոշիչները՝ փորձելով դուրս բերել իդեալի ինչ-որ բաղադրատոմս։ Նրանցից ոմանք այն չգտնելով՝ բոլորովին հիասթափվում են գեղեցիկ սեռի մեջ կամ նրանց բաժանում են կատեգորիաների՝ «լավ կին», «լավ սիրուհի», և այլն։

Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ առանց կնոջ չեմ կարող, նրանց տեսակավորել էլ չեմ կարող։ Ինչպիսի՞ն պիտի լինի իմ կողքի կինը։ Հավանաբար այնպիսին, ում համար կուզենաս ապրել։ Ոչ թե պարզապես ապրել, այլ արարքներ գործել, նրան երջանիկ դարձնել, կրկին ու կրկին նվաճել նրա սիրտը, նրա աչքերում լույս վառել…

Նա կին է, ով ոչնչով քեզ պարտական չէ ու ոչինչ քեզ պարտք չէ։ Նա քեզ հետ է այն պատճառով, որ նրա համար լավ է քեզ հետ, հուսալի, ու նա քեզ սիրում է։ Ինձ համար կարևոր չէ, թե ինչով է նա զբաղվում։ Միգուցե նա ինչ-որ տեղ աշխատում է, միգուցե ընդհանրապես չի աշխատում, բայց միևնույն ժամանակ՝ ինչ-որ բանով զբաղվում է։ Կարևոր է այն, որ նա իմաստով է լցնում իր ու իմ կյանքը։ Նրան այնքան էլ չի հուզում հարցի ֆինանսական կողմը։ Կարևոր է գաղափարը։ Գաղափարները կյանքի կոչելը տղամարդու գործառույթն է։

Ինձ պետք չէ նրան ամեն օր տեսնել խալաթով գազօջախի մոտ կանգնած։ Ավելի կարևոր է այն, թե ինչպես է նա իրեն զգում ինձ մոտ, ինձ հետ ու իմ ներկայությամբ, զգալ նրա նրբությունն ու քնքշանքը, ջերմությունն ու այն, որ նա իմ կարիքն ունի։ Ինձ ձեռք է տալիս, որ նա ամեն օր ինձ համար նախաճաշ ու ընթրիք չպատրաստի։ Դա ավելի լավ է, քան սիրելիիդ տանջահար տեսքը, որի միակ ցանկությունը քեզ հետ «գլուխս ցավում է» տխրահռչակ արտահայտությամբ անկողին մտնելն է։ Ավելի լավ է, թող իրենով զբաղվի, լավ տեսք ունենա, քանի որ տղամարդուն դուր գալը նրանց՝ բնությունից տրված կոչումն է։

Դուք տեսե՞լ եք, թե դեմքի ինչ արտահայտությամբ է կինը դուրս գալիս ՍՊԱ-կենտրոնից։ Նա ուրախ, թարմ ու երջանիկ տեսք է ունենում։ Նրան դուր է գալիս հմայել տղամարդկանց։ Նրա համար կարևոր է ստանալ իրենով հմայված տղամարդու էներգիան։ Այդ էներգիան սնում է նրա կանացի բնույթը, և նա շարունակում է ծաղկել՝ ասես հիասքանչ մի ծաղիկ։ Չէ՞ որ այդ ծաղիկն ինձ համար է ծաղկում։ Նրա համար կարևոր է զգալ, որ ինքը դուր է գալիս տղամարդկանց։

Նա միշտ ինչ-որ բանով զբաղված է, հետաքրքրված՝ կամ մարմնի ու դեմքի խնամքի նոր մեթոդներով, կամ նիհարելու տարատեսակ տարբերակներով, կամ բիզնեսի տարբեր ուղղությունների մեջ խորանալով։

Նրա համար կարևոր է նոր մարդկանց հետ շփվելը։ Նա հետաքրքրվում է հաջողակ մարդկանց փորձով։ Նա շարունակ քեզ պատմում է իր կանացի գործերի մասին ու ըմբռնում է փնտրում քո աչքերում։ Ինքն էլ իր հերթին՝ լսում ու դիտում է հետաքրքիր ֆուտբոլային խաղի հատվածները, քանի որ հասկանում է, որ դա քեզ համար շատ կարևոր է։

Երբեմն նա պարզապես ուզում է փոքրիկ աղջիկ դառնալ ու պարզապես լաց լինել և հարազատ տղամարդուց հոգատարություն ու քնքշանք ստանալ։ Երբեմն այդպիսի վարքագիծը բացատրություն չունի։ Պարզապես այդպես նա թոթափում է սթրեսը։

Նա միշտ հոգու խորքում աղջնակ է։ Հնարավոր է, ինձ միշտ կտանջեն կասկածներն այն մասին, թե «իսկ միգուցե ես նա չեմ, ում մասին նա երազել է», և այդ տառապանքներն ինձ կստիպեն ավելի ու ավելի շատ բան անել նրա համար, որ կողքիս պահեմ նրան, չէ՞ որ նա ինձ ոչինչ պարտք չէ։

Եվ ամեն անգամ, երբ ես նրան գրկում եմ, միգուցե նաև երազում, նրա արձագանքից ես հասկանում եմ, որ ես թանկ եմ նրա համար, և նա ինձ է ընտրել։ Եվ այդ ժամանակ ես հասկանում եմ, որ կողքիս այն կինն է, ում համար ես ուզում եմ ապրել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Ինչպես ճիշտ սիրահարվել
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»