Տղամարդն ամեն օր մահացած կնոջ լուսանկարը տանում է ծովափ. հուզիչ պատմության գեղեցիկ նշանակությունը

Like on FB:

Սերը հզոր երեւույթ է, եւ այն գտնելը շատ դժվար է, իսկ առավել դժվար՝ պահելը:

Սակայն իտալացի թոշակառու Ջուզեպե Ջիորդանոյի պատմությունն ապացուցում է, որ իսկական սերն ապրում է, նույնիսկ, մահվանից հետո:

Նրա կնոջ մահից անցել է արդեն 7 տարի, սակայն Ջուզեպեն երբեք չի բաժանվել նրանից:

Կնոջ նկարը տղամարդն իր հետ տանում է ամենուր, սակայն կա մի ավանդույթ, որն առավել հուզիչ է:

Ջուզեպեն ամեն օր կնոջ նկարը ձեռքին գնում է Գաետայի լողափ, որտեղ երկար նայում է ծովին:

Այս վայրը 70-ամյա տղամարդու համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ինքն ու կինն այստեղ են անցկացրել իրենց սիրո առաջին տարիները:

Ջուզեպեին այստեղ ամեն օր նկատել է մոտակա պիցերիայի սեփականատերը՝ 54-ամյա Ջիորջիո Մոֆան:

Մի օր նա մոտեցել է տղամարդուն եւ հարցրել ամեն օր այստեղ կնոջ նկարը բերելու պատճառի մասին:

Պատմությունը լսելուց հետո Ջիորջիոն շատ է տպավորվել եւ որոշել այդ մասին կիսվել իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի օր առաջ ես չգիտեի, թե ով է այս հրաշալի անձնավորությունը, իսկ հիմա գիտեմ, որ նա մեծ սիրահար է: Ես տեսել եմ, թե ինչպես է նա արտասվում: Կարծում եմ՝ մեր օրերում դժվար է գտնել նրա նման տղամարդկանց»,-գրել է նա:

Ջուզեպեն իր ապագա կնոջը՝ Իդային, հանդիպել է 1969 թ-ին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, Իդան՝ 17:

Metro.co.uk-ի փոխանցմամբ՝ ծնողներն այնքան էլ հավանություն չէին տալիս երիտասարդների սիրուն, քանի որ Իդան մինչ ամուսնությունն արդեն հղիացել էր:

Զույգն ամուսնացել է 1969 թ-ին:

Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրանք եւս 2 զավակ են ունեցել. Իդան մահացել է 2011 թ-ին՝ քաղցկեղից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում