
– Հարաբերություններում նրանք խնդրում եւ վերցնում են շատ ավելին, քան տալիս են:
– Նրանք եսասեր են եւ ուրիշներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ դա ինչ-որ եսասիրական նպատակ է հետապնդում:
– Նրանք միշտ պետք է ճիշտ լինեն, նույնիսկ ոչնչի մասին զրույցներում:
– Այլոց շրջապատում նրանք այլ պահվածք են դրսեւորում, քան երբ առանձին եք:
– Նրանք ակնթարթորեն «կերպարանափոխվում են». հիասքանչ մարդը հանկարծ կարող է չար կամ սառը դառնալ՝ առանց ակնհայտ պատճառի:
– Նրանք ձեր մտերիմ ընկերներին տրամադրում են միմյանց դեմ կամ փորձում են ձեզ համոզել, որ այլեւս ոչ ոքի չի կարելի վստահել:
– Նրանք պարբերաբար ստում են եւ չեն ընդունում դա: Նրանք կարող են մարդկանց մոլորության մեջ գցել եւ խնամքով թաքցնել իրենց թերությունները:
– Նրանք երբեք մեղավոր չեն եւ միշտ զոհի դերում են:
– Դուք անընդհատ ցանկանում եք փրկել կամ ուղղել այդ մարդկանց:
– Դուք արդարացում ենք նրանց պահվածքը:
– Նրա կողքին ձեզ դատարկված եք զգում:
– Երբեք չգիտեք, թե նրանք ինչպես կարձագանքի, եւ միշտ սթրեսի մեջ եք նրանց կողքին:
– Դուք փորձում եք խուսափել իրավիճակներից եւ թեմաներից, որոնք կարող են նեղացնել նրանց:
– Բազմիցս զգացողություն եք ունենում, որ չեք ճանաչում նրանց:
– Ձեզ մեղավոր եք զգում, երբ նրանք անտրամադիր են, չնայած չեք կարողանում հասկանալ, թե ինչն եք սխալ արել:
– Երբեք չգիտեք, թե երբ են նրանք ճիշտն ասում, երբ՝ ոչ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ