Նշաններ, որոնք մատնում են միայնակ աղջկան

Like on FB:

Միայնակ աղջիկները սիրում են աշունը: Քանի որ միայն տարվա այդ եղանակն է կատարելապես համապատասխանում նրանց ներքին եղանակին:

Միայնակ աղջիկներն անկողնում են ընթրում: Սովորաբար՝ գրեթե սառը սննդով, որն անհամբերությամբ հանում են միկրոալիքային վառարանից:

Միայնակ աղջիկները պաշտում են լոգանքի փափուկ խալաթները, սպիտակ պատերը, սիրում են քնել հեռուստացույցի ձայնի տակ: Հեռախոսը՝ կողքի բարձին դրված:

Միայնակ աղջիկները դյուրությամբ են սիրահարվում եւ ուժեղ սիրում: Քանի որ միայն լիարժեք անկախություն զգալով կարելի է սովորել առանց հետ նայելու տրվել, այլ ոչ թե պատահական տղամարդկանց ընկերակցություն փնտրել:

Միայնակ աղջիկները գրավիչ են: Նրանք սովորաբար մեծ թվով ընկերներ-ծանոթներ-երկրպագուներ են ունենում: Ահա այսպիսի պարադոքս. միայն միայնությամբ տառապողներն են կարողանում ուրիշներին փրկել միայնությունից:

Միայնակ աղջիկները սիրում են երկար ու արագ քայլել: Ձեռքերը գրպաններում թաքցրած: Նրանք մտապահում են զգացողությունները: Ձեւացնում են, թե շտապում են: Շուկայում տատիկներից խնձոր են գնում, իսկ հետո չեն իմանում՝ ինչ անել այդքան միրգը:

Միայնակ աղջիկները հետաքրքրությամբ ուսումնասիրում են անցորդներին: Ականջ են դնում նրանց խոսակցությանը: Անընդհատ բազմության մեջ ինչ-որ մեկին են փնտրում:

Միայնակ աղջիկները երազում են ճամփորդությունների մասին: Միայն թե ոչ մոտ, հարմարավետ ու ծրագրված ուղեւորությունների:

Միայնակ աղջիկները ցրված են լինում: Նրանք կորցնում են անձրեւանոցները: Շատ են ծխում: Դյուրությամբ են խոսում մահվան մասին: Շփոթում են երթուղայինների, հեռախոսների համարները:

Միայնակ աղջիկներն առանձնանում են բազմությունից: Անհատականությունը մարդու՝ ինքն իր հետ երկարատեւ եւ ուշադիր շփման արդյունք է: Ընկերներով շրջապատված մարդիկ արագորեն անտանելի են դառնում՝ միանման սմարթֆոններով եւ մակաբույծ-բառերով:

Միայնակ աղջիկները սիրում են նվերներ գնել: Նվերներ ընտրել: Գեղեցիկ ոսկեգույն ժապավեններ կապել: Բացիկներ մակագրել: Ամանորին սպասել: Քանի որ Ամանորն ամեն ինչ փոխելու եւս մեկ հնարավորություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից
15 օրում 13 կիլոգրամով նիհարելու պարզ միջոց
20 նշան, որ ձեր օրգանիզմում ճիճուներ կան

Latest

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի
Դրեք ջրով, աղով և քացախով լի բաժակը ձեր տան ցանկացած վայրում և տեսեք, թե ինչ տեղի կունենա հաջորդ օրը․ փորձված մեթոդ
Ամենահաջողակ երեխաների ծնողներն այս 8 դերերն են ստանձնում. այսպես են կարծում Հարվարդում
Մոռացեք երակների վարիկոզ լայնացման մասին․ 100%-անոց արդյունք
9 չափից դուրս տպավորիչ ու խելացի գաջետներ, որոնց գոյության մասին անգամ չգիտեք էլ
Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք
10+ հանճարեղ հայտնագործություն, որոնց մասին երազում են աշխարհի ծնողները. և դրանք արդեն գոյություն ունեն
Կենդանակերպի 5 նշան, ովքեր ոչնչից չեն կոտրվում
«Զիտան և Գիտան». ինչպիսի տեսք ունի հիմա գլխավոր դերակատարը՝ անկրկնելի Հեմա Մալինին