10 սխալներ, որոնք փչացնում են քո դստեր կյանքը. Միխայիլ Լաբկովսկի

Like on FB:

Երբեմն մայրն ակամա խոցում է իր դստերը՝ չհասկանալով, որ վնասում է նրան։ Այս կարգավորումները մեր մեջ ապրում են սերնդեսերունդ, և դա պետք է փոխել։

Դուստր ու, համապապատասխանաբար՝ թոռ դաստիարակելիս մայրիկների ու տատիկների կողմից թույլ տրվող առաջին ամենալուրջ սխալն այն է, որ նրան ծրագրավորում են ունենալ որոշակի պարտադիր հմտությունների ու որակների հավաքածու։ «Դու պետք է բարեկիրթ լինես», «Դու պետք է հնազանդ լինես», «Դու պետք է դուր գաս», «Դու պետք է սովորես կերակուր պատրաստել» և այլ տարատեսակ «դու պետք է»-ներ։

Կերակուր պատրաստել կարողանալու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց աղջիկ երեխայի մոտ ձևավորվում է ստորացուցիչ մտածողություն, այն է՝ դու արժեք կունենաս, եթե համապատասխանես չափանիշերի հավաքածուին։

Այստեղ ավելի արդյունավետ ու առանց հոգեկան աշխարհին վնաս պատճառելու կարող է աշխատել անձնական օրինակը։ Այսպես, կարող եք նրան ասել. «Եկ միասին համեղ ապուր եփենք», կամ՝ «Արի միասին տունը մաքրենք», «Արի միասին քեզ համար գեղեցիկ սանրվածք ընտրենք»։

Տեսնելով, թե ինչպես է մայրիկն ինչ-որ բան անում ու դրանից հաճույք ստանում, աղջիկը կցանկանա ինքն էլ սովորել դա անել։

Եվ, ընդհակառակը, եթե մայրիկն ինչ-որ գործ ատում է, ապա որքան էլ որ կրկնի, որ պետք է սովորել դա անել, աղջկա մոտ ենթագիտակցորեն գործընթացի վերաբերյալ վանելու, մերժման տրամադրվածություն կլինի։

Երկրորդ սխալը, որը հաճախ հանդիպում է դուստրեր դաստիարակելիս, ծանր, մեղադրական վերաբերմունքն է տղամարդկանց ու ինտիմ հարաբերությունների վերաբերյալ, որը նրան ներկայացվում է մոր կողմից։

«Նրանց բոլորին միայն մի բան է պետք», «Նայիր, քեզ կօգտագործի և կթողնի», «Դու պետք է անմատչելի լինես»։ Ահա հիմնականում սրանք են մոր կողմից այդ հարցի վերաբերյալ դստերը մատուցվող պնդումները։ Արդյունքում՝ աղջիկն ապրում է այն զգացողությամբ, որ տղամարդիկ ագրեսորներ են ու բռնարարներ, որ սեքսն ինչ-որ կեղտոտ ու վատ բան է, ինչից պետք է խուսափել։

Միևնույն ժամանակ՝ նրա մարմինը տարիքի հետ սկսում է նրան ազդանշաններ ուղարկել, կսկսեն եռալ հորմոնները, և մոր կողմից եկող արգելքների և ներսից եկող ցանկությունների այդ ներքին հակասությունները նույնպես բավականին տրավմատիկ կարող են լինել դեռահաս աղջկա համար։

Երրորդ սխալը, որը զարմանալիորեն հակասում է երկրորդին, այն է, որ 20 տարեկանին մոտ աղջկան հայտնում են, որ նրա երջանկության բանաձևը բաղկացած է ամուսնանալուց ու երեխա ունենալուց։

Ընդ որում, կատարյալ տարբերակում՝ դա պետք է անել մինչև 25 տարեկանը, այլապես ուշ կլինի։ Միայն մտածեք։ Նախ սկզբում՝ մանկության տարիներին, նրան ասում են, որ նա պետք է գործերի մի ամբողջ ցանկ սովորի, որ ամուսնանա ու մայրիկ դառնա, ապա հետո մի քանի տարի նրան ասում են, որ բոլոր տղամարդիկ վատն են ու մի սանրի կտավ, իսկ սեքսը՝ կեղտոտ մի բան, և ահա կրկին՝ ամուսնացիր ու երեխա ունեցիր։

Պարադոքսալ է, բայց հաճախ հենց այդպիսի հակասական կարգավորումներ են մայրերը տալիս իրենց աղջիկներին։ Սրա արդյունքը դառնում է հարաբերությունների առջև, որպես այդպիսին, վախը։ Եվ լրջորեն մեծանում է սեփական անհատականությունը կորցնելու ռիսկը, սեփական ցանկությունների և այն գիտակցության միջև կապը, թե ինչ է իրականում ուզում աղջիկը։

Չորրորդ սխալը գերխնամքն ու հոգատարությունն են։

Այժմ սա մեծ աղետ է. մայրերը ավելի հաճախ են դուստրերին իրենց կապում ու այն քանակությամբ արգելքներով շրջապատում, որ նույնիսկ սարսափելի է պատկերացնելն անգամ։ Մի գնա զբոսնելու, սրա հետ ընկերություն մի արա, զանգիր ինձ յուրաքանչյուր կես ժամը մեկ ու ասա, թե ոորտեղ ես դու, և ինչո՞ւ ես ուշացել, ասենք, 3 րոպե։

Դուստրերին ոչ մի ազատություն չեն տալիս, իրավունք չեն տալիս որոշումներ կայացնել, քանի որ այդ որոշումները կարող են սխալ լինել։ Բայց դա նորմալ է։ 14-16 տարեկանում նորմալ դեռահասի մոտ ընթանում է սեպարացիայի պրոցես, նա ուզում է ամեն ինչ ինքը որոշել, բացառությամբ կյանքի ու առողջության խնդիրներին վերաբերող հարցերի, և նրան պետք է տալ այդպիսի հնարավորություն։

Քանի որ, եթե աղջիկը մեծանում է մոր կրունկի տակ, նա կամրապնդի իր այն միտքը, որ ինքը երկրորդ տեսակի էակ է, ով ունակ չէ ինքնուրույն գոյություն պահպանել, և նրա փոխարեն ամեն ինչ և միշտ պետք է որոշեն ուրիշ մարդիկ։

Հինգերորդ սխալը հոր բացասական կերպարի ձևավորումն է։

Կարևոր չէ, ներկա՞ է արդյոք հայրն ընտանիքում, թե՞ մայրը երեխային առանց նրա մասնակցության է մեծացնում, անթույլատրելի է հորը հրեշի վերածել։ Չի կարելի երեխային ասել, որ նրա թերությունները հայրական գծի ժառանգական թերություններն են։

Չի կարելի սևացնել հորը, ինչպիսին էլ որ նա լինի։ Եթե նա իրականում էլ շատ վատն է, ապա մայրը պետք է ընդունի նաև պատասխանատվության իր բաժինն այն բանի համար, որ ինքը՝ որպես հայր, հենց այդ մարդուն է ընտրել իր երեխայի համար։ Դա սխալ է եղել, դրա համար էլ ծնողները բաժանվել են, բայց չի կարելի դստեր վրա թողնել պատասխանատվությունը նրա համար, ով մասնակցություն է ունեցել նրան սաղմնավորելու գործում։ Աղջիկը հաստատ այստեղ որևէ մեղք չունի։

Վեցերորդ սխալը մարմնական պատիժներն են։

Իհարկե, առհասարակ երեխաներին ծեծել չի կարելի երբեք, բայց պետք է ընդունել, որ աղջիկ երեխաներին դա ավելի մեծ տրավմա է պատճառում։ Հոգեբանորեն աղջիկն ավելի է արագ է կորցնում նորմալ ինքնագնահատականը ու դառնում նվաստացած ու ենթարկվող մեկը։ Իսկ եթե ֆիզիկական պատիժը հորից է գալիս, դա հավանաբար կհանգեցնի նրան, որ որպես զուգընկեր՝ աղջիկը կընտրի բռնարարի։

Յոթերորդ սխալը գովեստի պակասն է։

Դուստրը պետք է մեծանա՝ անընդհատ լսելով, որ ինքն ամենագեղեցիկը, ամենասիրվածը, ամենաընդունակն ու առհասարակ ամենա-ամենան է։

Դա կձևավորի առողջ, նորմալ ինքնագնահատական։ Դա կօգնի դստերը մեծանալ ինքն իրենից գոհ լինելու, ինքն իրեն ընդունելու, իրեն սիրելու զգացողությամբ։ Դա նրա երջանիկ ապագայի գրավականն է։

Ութերորդ սխալը դստեր ներկայությամբ հարաբերություններ պարզելն է։

Ծնողները երբեք չպետք է վեճեր հրահրեն երեխաների ներկայությամբ. Դա անթույլատրելի է, հատկապես, եթե խոսքը գնում է մոր և հոր անձնական որակների, փոխադարձ մեղադրանքների մասին։ Երեխան չպետք է դա տեսնի։

Իսկ եթե այնպես է ստացվել, որ այդ վեճը տեղի է ունեցել, երկու ծնողն էլ պետք է ներողություն խնդրեն ու բացատրեն, որ չեն տիրապետել իրենց զգացմունքներին, վիճել են, բայց կարևորը՝ արդեն հաշտվել են, և, որ ամենագլխավորն է, երեխան այս վեճի հետ ոչ մի կապ չունի։

Իններորդ սխալը աղջկա պուբերտատի՝ դեռահասության շրջանի սխալ հաղթահարումն է։

Այստեղ երկու ծայրահեղություններ կան՝ կամ թույլ տալ, որ նա ամեն ինչ անի, միայն թե կոնտակտը չկորչի դստեր հետ, կամ արգելել ամեն ինչ, որ վերջինս կապերը բաց չթողնի հանկարծ։ Ինչպես ասում են, երկուսն էլ վատ են։

Երկուսի համար էլ բարդ այս շրջանն առանց զոհերի անցկացնելու համար միակ եղանակը հաստատակամությունն ու բարեհաճությունն են։ Հաստատակամ պետք է լինել թույլատրելիի սահմաններն անցնել թույլ չտալու համար, բարեհաճ՝ շփման մեջ։ Այդ տարիքում աղջիկների համար հատկապես կարևոր է , որ իրենց հետ շատ խոսեն, հարցեր տան, պատասխանեն իրենց հիմար հարցերին, նրանց հետ կիսվեն իրենց հիշողություններով։ Եվ դրանց արձագանքել պետք է հանգիստ կերպով ու երբեք այդ խոսակցությունները չօգտագործել երեխայի դեմ։ Եթե դա հիմա չանես, դուք մտերիմ արդեն երբեք չեք կարող լինել, իսկ  արդեն մեծ աղջիկը կասի. «Ես երբեք չեմ վստահել մորս»։

Եվ, վերջապես, վերջին, տասներորդ սխալը կյանքի սխալ կարգավորումներն են։

Աղջիկներին ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ նրա կյանքն անպայման մի քանի կետեր պետք է ներառի՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, նիհարել, չգիրանալ, և այսպես շարունակ։

Աղջիկ երեխային պետք է տրամադրել ինքն իրեն իրացնելուն, իրեն լսելուն, պետք է սովորեցնել, որ նա զբաղվի այն բանով, ինչ իրեն դուր է գալիս, ինչ նրա մոտ ստացվում է, ինքն իրենից ու իր արածից հաճույք ստանալ, անկախ լինել ուրիշի գնահատականներից ու հասարակական կարծիքից։

Միայն այդ դեպքում կմեծանա երջանիկ, գեղեցիկ, ինքնավստահ, լիարժեք զուգընկերային ու գործընկերային հարաբերություններին պատրաստ կին։

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան