Խանդի 5 գույն

Like on FB:

Խանդն առավել կամ պակաս չափով հատուկ է բոլոր մարդկանց, առանց բացառության:

Եթե ինչ-որ մեկը կարողացել է սիրելի մարդու հետ մեկից ավելի տարի ապրել կողք-կողքի եւ ոչ մի անգամ խանդ չզգալ, նշանակում է` սիրելի մարդն ուղղակի առիթ չի տվել դրա համար:

Բայց խանդը տարբեր է լինում, իսկ դրա դրսեւորումներն ուղղակիորեն կախված են մարդու անհատական  հոգեբանական որակներից:

Եվ խանդն իր գույներն ունի.

Սպիտակ խանդ

Ամենաանվնաս (եւ նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է  «իրենը» եւ կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում եւ թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը:

Կապույտ խանդ

Կապույտ խանդը դրսեւորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները:  Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբանները այդ գույնը կապում են բարձր տագնապայնության եւ ինքնավստահության պակասի հետ:  Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսեւորումն է եւ հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարեւորության վերաբերյալ:

Կանաչ խանդ

Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության:  Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:

Կարմիր խանդ

Կարմիր խանդը սարսափելի է, անհեթեթ, անվերահսկելի: Մարդու դատողությունները հաճախ անհեթեթ են: Խանդոտը կարող է, օրինակ, չափել կնոջ ճամփան աշխատանքից տուն եւ 15 րոպե ուշացումը ծեծի կհանգեցնի: Դա փսիխոզ է: Պետք է միայն բուժել:

Մանուշակագույն խանդ

Հաջորդ խանդը մանուշակագույնն է: Չնայածն դա փոքր թափ ունեցող զառանցանք է, բայց իրականում դրա ամենանենգ տարբերակն է: Մարդն իրեն խելամիտ է պահում կյանքի բոլոր ոլորտներում, բայց խանդի առումով ոչինչ չի ուզում հասկանալ:  Խանդի մանուշակագույն զառանցանքը շատ լավ է մտածված եւ թվում է, թե նույնիսկ տրամաբանական է: Այն դժվարությամբ է ենթարկվում բուժման եւ միայն մասնագետ հոգեբանը, իսկ երբեմն` հոգեբույժը կարող է օգնել` հաղթահարելու դա:

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց