Կինը, ում համար ուզում ես ապրել. Տղամարդու խորհրդածություններից

Like on FB:

Տարիքի հետ տղամարդիկ, կուտակելով կենսափորձ, իրենց համար գտնում են լավ ու վատ կնոջ չափորոշիչները՝ փորձելով դուրս բերել իդեալի ինչ-որ բաղադրատոմս։ Նրանցից ոմանք այն չգտնելով՝ բոլորովին հիասթափվում են գեղեցիկ սեռի մեջ կամ նրանց բաժանում են կատեգորիաների՝ «լավ կին», «լավ սիրուհի», և այլն։

Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ առանց կնոջ չեմ կարող, նրանց տեսակավորել էլ չեմ կարող։ Ինչպիսի՞ն պիտի լինի իմ կողքի կինը։ Հավանաբար այնպիսին, ում համար կուզենաս ապրել։ Ոչ թե պարզապես ապրել, այլ արարքներ գործել, նրան երջանիկ դարձնել, կրկին ու կրկին նվաճել նրա սիրտը, նրա աչքերում լույս վառել…

Նա կին է, ով ոչնչով քեզ պարտական չէ ու ոչինչ քեզ պարտք չէ։ Նա քեզ հետ է այն պատճառով, որ նրա համար լավ է քեզ հետ, հուսալի, ու նա քեզ սիրում է։ Ինձ համար կարևոր չէ, թե ինչով է նա զբաղվում։ Միգուցե նա ինչ-որ տեղ աշխատում է, միգուցե ընդհանրապես չի աշխատում, բայց միևնույն ժամանակ՝ ինչ-որ բանով զբաղվում է։ Կարևոր է այն, որ նա իմաստով է լցնում իր ու իմ կյանքը։ Նրան այնքան էլ չի հուզում հարցի ֆինանսական կողմը։ Կարևոր է գաղափարը։ Գաղափարները կյանքի կոչելը տղամարդու գործառույթն է։

Ինձ պետք չէ նրան ամեն օր տեսնել խալաթով գազօջախի մոտ կանգնած։ Ավելի կարևոր է այն, թե ինչպես է նա իրեն զգում ինձ մոտ, ինձ հետ ու իմ ներկայությամբ, զգալ նրա նրբությունն ու քնքշանքը, ջերմությունն ու այն, որ նա իմ կարիքն ունի։ Ինձ ձեռք է տալիս, որ նա ամեն օր ինձ համար նախաճաշ ու ընթրիք չպատրաստի։ Դա ավելի լավ է, քան սիրելիիդ տանջահար տեսքը, որի միակ ցանկությունը քեզ հետ «գլուխս ցավում է» տխրահռչակ արտահայտությամբ անկողին մտնելն է։ Ավելի լավ է, թող իրենով զբաղվի, լավ տեսք ունենա, քանի որ տղամարդուն դուր գալը նրանց՝ բնությունից տրված կոչումն է։

Դուք տեսե՞լ եք, թե դեմքի ինչ արտահայտությամբ է կինը դուրս գալիս ՍՊԱ-կենտրոնից։ Նա ուրախ, թարմ ու երջանիկ տեսք է ունենում։ Նրան դուր է գալիս հմայել տղամարդկանց։ Նրա համար կարևոր է ստանալ իրենով հմայված տղամարդու էներգիան։ Այդ էներգիան սնում է նրա կանացի բնույթը, և նա շարունակում է ծաղկել՝ ասես հիասքանչ մի ծաղիկ։ Չէ՞ որ այդ ծաղիկն ինձ համար է ծաղկում։ Նրա համար կարևոր է զգալ, որ ինքը դուր է գալիս տղամարդկանց։

Նա միշտ ինչ-որ բանով զբաղված է, հետաքրքրված՝ կամ մարմնի ու դեմքի խնամքի նոր մեթոդներով, կամ նիհարելու տարատեսակ տարբերակներով, կամ բիզնեսի տարբեր ուղղությունների մեջ խորանալով։

Նրա համար կարևոր է նոր մարդկանց հետ շփվելը։ Նա հետաքրքրվում է հաջողակ մարդկանց փորձով։ Նա շարունակ քեզ պատմում է իր կանացի գործերի մասին ու ըմբռնում է փնտրում քո աչքերում։ Ինքն էլ իր հերթին՝ լսում ու դիտում է հետաքրքիր ֆուտբոլային խաղի հատվածները, քանի որ հասկանում է, որ դա քեզ համար շատ կարևոր է։

Երբեմն նա պարզապես ուզում է փոքրիկ աղջիկ դառնալ ու պարզապես լաց լինել և հարազատ տղամարդուց հոգատարություն ու քնքշանք ստանալ։ Երբեմն այդպիսի վարքագիծը բացատրություն չունի։ Պարզապես այդպես նա թոթափում է սթրեսը։

Նա միշտ հոգու խորքում աղջնակ է։ Հնարավոր է, ինձ միշտ կտանջեն կասկածներն այն մասին, թե «իսկ միգուցե ես նա չեմ, ում մասին նա երազել է», և այդ տառապանքներն ինձ կստիպեն ավելի ու ավելի շատ բան անել նրա համար, որ կողքիս պահեմ նրան, չէ՞ որ նա ինձ ոչինչ պարտք չէ։

Եվ ամեն անգամ, երբ ես նրան գրկում եմ, միգուցե նաև երազում, նրա արձագանքից ես հասկանում եմ, որ ես թանկ եմ նրա համար, և նա ինձ է ընտրել։ Եվ այդ ժամանակ ես հասկանում եմ, որ կողքիս այն կինն է, ում համար ես ուզում եմ ապրել։

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը