Սերը դեպի ձեզ ձգելու 7 ոսկե կանոն

Like on FB:

Միշտ ժպիտով արթնացեք։ Մտածեք, որ այսօր շատ հաջող օր է սպասվում։ Սովորեք ուրախանալ ցանկացած մանրուքից, եւ դրական հույզերը դուրս կմղեն ձեր կյանքից բացասական ամեն ինչ։

Ձեզ շրջապատեք միայն լուսավոր, դրական տրամադրվածությամբ մարդկանցով։

Սովորեք հետաքրքիր լինել ինքներդ ձեզ համար։ Միշտ զարգացեք, փորձեք ամեն օր որեւէ նոր բան իմանալ. մարդը, որն ինքն իր հետ չի ձանձրանում, միշտ հետաքրքիր է այլոց համար։

Արեք միայն այն, ինչը ձեզ ուրախություն, սեր ու երջանկություն է պարգեւում։ Իհարկե, գոյություն ունեն իրավիճակներ, որոնցից գործնականում խուսափել հնարավոր չէ, մարդիկ կան, որոնց հետ, որքան էլ չենք ցանկանում, պետք է շփվել։ Այդ պարագայում փորձեք նրանց մեջ գտնել ամենալավը եւ շփվեք նրանց հետ՝ ելնելով այդ դրական կողմերից։ Շուտով կնկատեք, թե ինչպես է փոխվում ձեր տրամադրությունը, հարաբերությունները բարելավվում են։

Երբեք մի կասկածեք սեփական բացառիկությանը։ Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է եւ արժանի է սիրո։ Հպարտացեք ձեզանով, սիրեք սեփական կերպարը եւ կնկատեք, թե ինչպիսի դրական փոփոխություններ տեղի կունենան ձեզ հետ։

Մի կորցրեք ներքին ներդաշնակությունը։ Եթե զգում եք, որ ձեզ պատում են վախը, ատելությունը կամ զայրույթը, արագորեն դրական բաների մասին մտածեք՝ վառ եւ հաճելի հուշերի, սիրելիի, երազանքի։ Այդ կերպ կարող եք ձեզ պաշտպանել տհաճություններից, որոնք բացասական հույզերի պատճառ են դառնում։

Աչքի առջեւից հեռացրեք նախկին սիրեցյալների լուսանկարները, որոնց մասին հիշողությունները ձեզ ցավ են պատճառում։ Դրանք տուփի մեջ դրեք, կապեք կարմիր ժապավենով եւ ձեղնահարկ տեղափոխեք։ Այդպիսով կկարողանաք վերջ դնել հարաբերություններին եւ բաց լինել նոր զգացմունքների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից (Photo)
Ինչպես են վարարած Դեբեդ գետից դուրս բերում հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մարմինը (Video)
Իտալացին ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ է հավաքել՝ ծաղրանմանակելով համաշխարհային աստղերին (Photo)
20+ նկարազարդում այն մասին, թե ինչ դաժան աշխարհում ենք մենք ապրում (Photo)
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Օրգանիզմն ամրացնող և անոթները մաքրող հզոր միջոց
Ինչպես կարելի է նիհարել 3 օրում. բալետի պարուհիների դիետան

Latest

Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս տրամաբանական հարցերին
ԹԵՍՏ. Այս կատուներից մեկը տարբերվում է բոլորից, կկարողանա՞ք գտնել նրան ընդամենը 5 վայրկյանում
5 արտահայտություն, որոնց իմաստը ժամանակի ընթացքում խեղաթյուրվել է
3 տարածված միֆ դաշտանի մասին
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ որտեղ են գտնվում այս քաղաքները
Խնամքի 10 հնարք, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ
ԹԵՍՏ-ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ․ Իսկ դուք կկարողանա՞ք գտնել կատվի իրական տիրոջը
Լոլիկով դիետա. ինչպես 3 օրում նիհարել 2 կգ
Գլուխկոտրուկ՝ ամենաուշադիրների համար․ կարո՞ղ եք կռահել՝ ով է փախել տնից