Հմայիչ կնոջ 8 պատգամ

Like on FB:

Մազերը

Ամենից առաջ դրանք պետք է միշտ ՄԱՔՈՒՐ լինեն։ Մոռացե՛ք  սարսափ–հեքիաթները, թե մազերը շաբաթական երկու անգամից շատ լվանալը վնասակար է։ Մազերը պետք է լվանալ, եթե դրանք կեղտոտ են, իսկ տարբեր մարդկանց մոտ դա տարբեր հաճախականությամբ է լինում։

Հիմա՝ գույնի մասին։ Եթե դուք սկսել եք ներկելու գործընթացը, այն պետք է ԿԱՆՈՆԱՎՈՐ պահպանել կամ լրիվ սափրել գլուխը։ 2 սմ–ից երկար ուրիշ գույնով աճող արմատները փնթի կերպար են ստեղծում։

Եվ, վերջապես, սանրվածքի ընտրությունը։ Իհարկե, դա ճաշակի հարց է։ Բայց հիշե՛ք, որ այն պետք է համապատասխանի ձեր դեմքի ձեւին։ Բացի այդ, ֆրանսիացիները մազերի երկարության ոսկե կանոն ունեն, որքան տարիքով է կինը, այնքան կարճ պետք է լինեն մազերը։

Մաշկը

Իհարկե, աշխարհի ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իդեալական մաշկով, ինչպիսին հունական աստվածուհիների ճենապակե արձանների մոտ է։ Բայց աշխարհում դեռ ոչ մի դիմափոշի, ոչ մի 10-կարատանոց ադամանդյա ականջօղ չեն կարողացել թաքցնել անխնամ մաշկը՝ անհարթություններով, պզուկներով, լայն ծակոտիներով կամ պիգմենտներով։ Այդ պատճառով մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի կանոնը, ինչպիսին «մաքրում–տոնիկ–խոնավեցում»–ն է, պետք է անգիր հիշի ցանկացած կին։

Մկաններ

Իհարկե, ձեզ ոչ ոք չի ստիպում ինքնամոռաց նվիրվել բոդիբիլդինգին եւ դառնալ Շվարցենեգեր։ Բայց նվազագույն մկանային տոնուսը պետք է կանոնավոր պահպանել։ Հակառակ դեպքում` ձեր հետույքը շատ հեռու կմնա տղամարդկանց համար ակնահաճո «բրազիլական հետույքից», իսկ կախված ուսերը եւ սրունքների մսերը թույլ չեն տա հագնել բաց զգեստներ։ Բացի այդ, մկանները մարզելը շատ ջանք չի պահանջում. առավոտյան 15 րոպե մարզվելը եւ մարզասարքերի վրա 15-20 րոպե մարզումը բավական կլինեն։

Մանիկյուր

Միանշանակ խնամված կնոջ կերպարը սկսվում է խնամված ձեռքերից։ Եվ անգամ եթե տղամարդիկ հերթ չեն կանգնել ձեր ձեռքը համբուրելու համար (դեռեւս), ապա վստա՛հ եղեք, որ տան գործերից հետո դաստակի կոշտացած մաշկը կամ թափված եղունգի լաքը նրանք անպայման կնկատեն։ Հիշե՛ք, «Ֆրեդի Քրյուգերի նման» աճեցրած եղունգները եւ եղունգի լաքի թթու գույները վաղուց նորաձեւ չեն։ Իսկ, ահա, դասական մանիկյուր արժե անել ամեն 10 օրը մեկ։ Մի կարեւոր պահ. եթե լաքը մաքրվել է մի եղունգից, այն պետք է երկու ձեռքից էլ մաքրել եւ նորից քսել, այլ ոչ թե ծածկել մաքրված եղունգի լաքը։

Ոտքերը

Համաձայն վիճակագրության՝ աչքերից հետո մարմնի այս հատվածը երկրորդն է, որի վրա կանգնում է տղամարդու հայացքը կին տեսնելիս։ Այդ պատճառով դրանք պետք է միշտ գերազանց վիճակում լինեն։ Ավելի լավ է պարանոցին 3 կնճիռ, քան թե մեկը զուգագուլպայի վրա։ Ոչ մի «աստղիկ» եւ «ցանց» դրանց վրա եւ անպայման բարձրակրունկ կոշիկ (2-4 սմ, եթե ինչ–ինչ պատճառներով բարակ ու երկար կրունկ չեք կարող կրել), բայց ոչ մի դեպքում «բալետկա», սանդալ–հողաթափ կամ ուգգի։

Շպարը

Նույն այդ անմոռանալի Շանելն ասում էր. «Աղջիկը, որը չի շպարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին»։ Եվ շատ հեռու չէր ճշմարտությունից, որովհետեւ բնականը` բնական, բայց մայր բնության շնորհած պարգեւները ընդգծելը մեղք չէ։ Կարեւորը չափը չանցնել, առօրյա շպարը չշփոթել երեկոյան շպարի հետ եւ միշտ ընդգծել  կամ շուրթերը կամ աչքերը, բայց ոչ երբեք երկուսը միասին։

Հագուստը

Անգամ եթե ձեր ֆինանսական միջոցները սուղ են եւ ձեզ թույլ չեն տալիս ամեն ամիս թարմացնել զգեստապահարանը, հիշե՛ք. հագուստը պետք է միշտ համապատասխանի տարիքին եւ կազմվածքին։ Իրականում խնամված կինը պետք է այսպես կոչված «բազային զգեստապահարան» ունենա՝ փոքրիկ սեւ զգեստ, սեւ տաբատ, սպիտակ վերնաշապիկ, բեժ ջեմփեր, V-ձեւ կտրվածքով կոստյում, բեժ քաշմիրե վերարկու, սեւ անձրեւանոց, «մատիտ» կիսաշրջազգեստ, 3-4 զույգ կոշիկ։ Իսկ հետո ինքներդ փորձեր արեք աքսեսուարների հետ՝ գլխաշորով, զարդերով, պայուսակներով, ձեռնոցներով, գլխարկներով եւ այլն։

Օծանելիքը

Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը պետք է զգացվի խնամված կնոջ հայտնվելուց մի ակնթարթ առաջ եւ մնա օդում նրա հեռանալուց հետո որոշ ժամանակ։ Այդ պատճառով մի՛ խնայեք օծանելիքի վրա. թող այն մեկը լինի, բայց բացառապես ձերը, ոչ մեկի բույրին նման չլինի։ Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ. «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը չի գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ախտանշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար մակարդակի մասին
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Ամենաանհամապատասխան զույգերն ըստ Կենդանակերպի նշանների
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ցավի 8 տեսակներ, որոնք տղամարդը երբեք չպետք է անտեսի
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»