Ճիշտ սիրո 9 նշան

Like on FB:

1. Նրա սերը պայմանական չէ

Դուք չպետք է պայքարեք նրա սիրո համար։ Հարաբերությունների սկիզբը, երբ շատ կարեւոր է տպավորել, հմայել ու վստահեցնել սեփական զգացմունքները, սկզբունքայնորեն տարբերվում է այն ցավոտ հարաբերություններից, երբ զուգընկերներից մեկն, ասես, ուտելիք մուրող շնիկ լինի։

2. Նա կկարողանա իսկապես լսել ձեզ

Ոչ թե ամեն ինչի մասին իր սեփական տեսակետը թելադրել, այլ նստել՝ մի կողմ դնելով բոլոր գործերն ու լսել։ Իրականում դա այնքան էլ հեշտ չէ, բայց հենց այդպես է վարվում սիրող մարդը։

3. Նա կսիրի ձեզ, ոչ թե իր կողմից պատվանդանին բարձրացված կուռքին

Մենք բոլորս էլ մի քիչ կույր ենք։ Մեծամասամբ սիրահարվածությունն անցնում է, երբ մարդն իր համար որեւէ իդեալ է հորինում։ Այն անհետանում է, հենց միջամտում է իրականությունն ու ի հայտ են գալիս անհամապատասխանությունները։ Մարդը, որը իրոք սիրում է ձեզ, կցանկանա ճանաչել ձեր էությունը, տեսնել ձեր մեջ անկեղծ ու իրական անհատականությունը։ Նա կհամակերպվի ձեր իրական կերպարի հետ ու պարզապես կսիրի ձեզ։

4. Դուք չեք ունենա անձնական ազատության խնդիր

Հարաբերությունների սկզբում նորմալ է, երբ ուզում ես յուրաքանչյուր վայրկյանը սիրելի անձնավորության հետ անցկացնել։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում յուրաքանչյուրին օդ ու տարածություն է պետք։ Ժամանակ սեփական անձի, հետաքրքրությունների, շրջապատի համար, սեփական մտքերի հետ մենակ մնալու հնարավորություն։ Նա ով սիրում է, հասկանում է դա ու կուրորեն չի պաշտպանի իր սեփականատիրական իրավունքները։

5Նա կպայքարի ձեզ համար

Գիտեք, թե ինչ է ասում մի ժամանակակից, բայց իմաստուն ասացվածք։ «Նա չէ իսկական տղամարդ, ով քեզ համար պայքարում է վիշապի դեմ, այլ նա, ով մնում է քեզ հետ, երբ այդ վիշապը դու ես»։ Բոլորն էլ ունենում են բարդ ու մութ ժամանակներ։ Եթե մարդն իրոք սիրում է, նա կդառնա հենասյուն, ապավեն, առաջինը կհիշեցնի ձեզ, որ դուք հիասքանչ եք ու որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Նա կհավատա ձեզ, երբ դուք ինքներդ չեք հավատա ձեզ։

6. Նա փոխզիջում է փնտրում

Չկան հարաբերություններ առանց վեճի։ Բայց երբ մարդիկ դռներն են շրխկոցով փակում ու հեռանում, սիրո մասին խոսք լինել չի կարող։ Սերը հնարավոր է միայն երբ փորձում են հասկանալ ու հարգել դիմացինին։

7. Նա ընդունում է իր սխալը

Սեփական սխալներն ընդունելու անզորությունը թույլ ու ոչ հասուն մարդկանց է բնորոշ։ Սիրող մարդը հասուն մարդ է։ Նա կարող է ասել, որ սխալվել է ու դրանով իսկ դրսեւորել վստահություն իր զուգընկերոջ նկատմամբ։

8. Նա ձեզ ցույց կտա ձեր սխալները

Գուցե տարօրինակ թվա, բայց իրականում սիրող մարդիկ չեն կարող անտարբեր լինել ուրիշների սխալների հանդեպ։ Ու նա ձեզ կասի այն մասին, թե ինչպես դառնաք ավելի լավը, կասի ճշմարտությունը, նույնիսկ իմանալով, որ դա ձեզ հունից կհանի։ Հարցն այն է, թե ինչպես դո՛ւք կընդունեք այդ խորհուրդները։

9. Նա կստիպի, որ ձեզ գեղեցիկ զգաք

Բրունո Մարսն ունի Just the Way You Are վերնագրով մի երգ։ Երգի բառերը շատ լավն են։ Լսեք այն։ Մարդը, ով սիրում է ձեզ, 20 տարի հետո էլ կկարողանա անել այնպիսի հաճոյախոսություն, որից ձեր աչքերը կփայլեն։

10. Նրա հետ դուք կհասկանաքթե ինչ է նշանակում «անվտանգությունը»

Սերն ու բռնությունն անհամատեղելի են։ Խոսքը թե՛ ֆիզիկական, թե՛ զգացմունքային բռնության մասին է։ Մեր ներքին բնազդը հոյակապ զգում է դա։ Պարզապես նրա հետ դուք ձեզ հանգիստ ու ապահով եք զգում։ Ու դուք գիտեք, որ կկարողանաք ցանկացած պահի ապավինել նրա օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կենդանակերպի 3 նշան, ում նման ոչ ոք չի կարող սիրել
8 անհավանական հիմարություններ, որ անում են սիրահարված տղամարդիկ
8 բան, որ 50 տարեկանն անց կանայք չպետք է անեն
Ինչպես անել, որ զուգընկերը սիրահարվի ձեզ
«Կայացած կնոջ 10 կանոնները» . Միխայիլ Լաբկովսկի
Կանանց 5 հատկանիշ, որոնք հիացնում են տղամարդուն
Կենդանակերպի 6 նշաններ, որոնք փողի հետ վարվելու ձևը չգիտեն
Կենդանակերպի ամենաանկախ կանայք
Կենդանակերպի այս նշանի կանանց համար տղամարդիկ խելքահան են լինում

Latest

Կյանքի 15 ՈՍԿԵ կանոն
Ինչպես ազատվել որովայնի հատվածի ճարպից
«Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ազատություն տվեք նրան…»․ Խալիլ Ջիբրանի 20 դասերը
Արտասովոր հորոսկոպ. Կենդանակերպի նշանների հրեշտակներն ու դևերը
Կանանց 5 տեսակ, որոնք վանում են տղամարդկանց
«Մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»․ 10 հանճարեղ արտահայտություն «Փոքրիկ իշխանը» գրքից
Իրական սիրահարվածության 5 նշան
5 բան, որ ուժեղ կինը երբեք չի անի հանուն տղամարդու
Ինչ պետք է անեք հարստանալու համար՝ Կենդանակերպի ձեր նշանից կախված