Շեշտեք Ձեր կին տեսակը հակառակ սեռին դուր գալու համար. փոքրիկ գաղտնիքներ

Like on FB:

Ինչպե՞ս դուր գալ տղամարդկանց, ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրանք շարունակ ձգտեն գտնվել Ձեր շրջապատում, զրուցել Ձեզ հետ, այլ ոչ թե ընդունեն որպես գործընկերոջ, ընկերոջ կամ մոր:

Եթե սովորեք պարզապես դուր գալ հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի, հետո նրանցից որևէ մեկին գայթակղելը կլինի միայն տեխնիկական հարց:

1. Սիրեք տղամարդկանց: Հաճախ կանանց ուղեղում կոդավորված արտահայտություններ են լինում, օրինակ, «բոլոր տղամարդիկ էլ նույնն են», բայց բացասական իմաստով: Եթե այսպես եք մտածում, ուրեմն վստահ եղեք, որ շարունակ բոլոր տղամարդկանցից վատ արարք սպասելը անպայման ազդում է նրանց հետ Ձեր վարվեցողության վրա: Նման մտքերի պատճառը որպես կանոն լինում է մեկ անգամ չստացված, անհաջող կապը հակառակ սեռի որևէ ներկայացուցչի հետ ու հիասթափությունը: Դադարելու համար այսպես մտածելուց փորձեք կատարել հետևյալ վարժությունը: Փողոցով քայլելիս մտքում գովեք անցնող բոլոր տղամարդկանց որևէ դրական կողմը’ մաքրությունը, մտամոլոր հայացքը, գեղեցիկ գլխարկը և այլն:

2. Պարզ դարձեք: Խոսքը, իհարկե, պարզագույնության մասին չէ: Պարզապես մի ծանրացրեք Ձեր կյանքը և թեթև նայեք ամեն բանի. այդ հատկությունը տղամարդկանց համար ամենագնահատելին է կնոջ մեջ: Նրանք սիրում են ավելորդ խնդիրներ չառաջադրող կանանց:

3. Ժպտացեք: Հոնքերը կիտած կանայք վախեցնում են տղամարդկանց, իսկ այ անմիջականությունն ու անկեղծ ծիծաղը նրանց պարզապես խելքահան են անում և ստիպում հավաքվել ծիծաղկոտ լեդիի ներկայությամբ:

4. Ընդգծեք Ձեր կանացիությունը: Տղամարդ-կինը, ով ձիուց ձիավոր կարող է իջեցնել, այն չէ, ինչ փնտրում է հակառակ սեռը: Իսկ կանացի հագուստը, բարձրակրունկ կոշիկները, զարդերը, թեթև քայլվածքը, նուրբ ձայնն ու փափուկ շարժումները իսկապես կախարդում են տղամարդկանց: Կնոջ հետ զրուցելիս նրանք ցանկանում են զգալ ներքին համաձայնություն իրենց ասածի հետ և լռելու ունակություն:

5. Ընդունեք: Տղամարդիկ սիրում են ընդգծել այն, որ իրենք են հիմնական «տվող» կողմը: Իսկ ինչու՞ չընդունել տղամարդկանց նվերները, կոմպլիմենտները, ախր դա Ձեզ հաճելի է:

6. Կոկետություն արեք: Չպարտադրված ժեստով կոշիկը, մազերը կամ զարդերն ուղղելու կարողությունը հիասքանչ ազդեցություն է ունենում հակառակ սեռի վրա: Շրջապատում երբեք մի մոռացեք, որ կին եք և իրավունք ունեք թեթև սիրախաղի:

7. Չհերքելով վերոգրյալ կետերից և որևէ մեկը’հարկ ենք համարում նշել նաև, որ չպետք է ստեղծվի տպավորություն, թե միայն հեզ ու համեստ, երբեք չհակաճառող կանայք են դուր գալիս տղամարդկանց: Մշտապես աշխատեք, որ Ձեր վարքագծում շեշտվի այն, որ Դուք նախ Ձեզ եք սիրում, ապա միայն տղամարադկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց