Ահա, թե ինչպես վերադարձնել կիրքը

Like on FB:

Դեռ վերջերս դուք առիթ էիք փնտրում առանձնանալու, գրկախառնվում էիք ժամերով, մարդաշատ երեկույթներից շուտ էիք հեռանում, որ վայելեիք միմյանց ներկայությունը:

Իսկ հիմա, երբ հնարավորություն ունեք առանձնանալու, դուք մտածում եք ամեն ինչի մասին, միայն ոչ ֆիզիկական մտերմության:

Իրականում սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը չպետք է հետաձգել:

Նախ, եթե սկզբնապես հարաբերությունները կառուցվել են միայն ֆիզիկական ցանկությունների հիմքի վրա, ապա չարժի շարունակել:

Գլխավոր բաղադրիչը սպառել է իրեն: Իսկ եթե հարաբերությունների հիմքը սերն է’ իր բոլոր իմաստներով, ապա դրությունը շտապ փրկել է պետք:

Էներգիայի խնայում

Հեռացրեք այն ամենը, ինչ Ձեզ խանգարում է: Եթե չափազանց շատ եք աշխատում, վերանայեք Ձեր աշխատանքային գրաֆիկը: Ձեր ամբողջ էներգիան գնում է աշխատանքի և մտքերի վրա, իսկ ակտիվ սեռական կյանքի մասին այս պայմաններում անհնար է երազել անգամ:

Մի տարեք համակարգիչը Ձեզ հետ անկողին

Վերցրեք Ձեզ հետ որևէ հետաքրքիր սիրավեպ, փափուկ արջուկ, ինչ կուզեք, միայն ոչ համակարգիչ: Համակարգչում բացի աշխատանքից, որը, ինչպես պարզեցինք, այնքան էլ օգտակար չէ սեքսի համար, կա նորությունների հոսք, կան աղմկոտ ընկերներ և այլն: Չի կարելի ուղեղը ծանրաբեռնել այնպիսի բաներով, որոնք կարող են երկար ժամանակ տպավորություն թողնել և թույլ չտալ, որ կենտրոնանաք ձեր հարաբերությունների վրա: Մի թողեք ընկերներին մի զանգով փչացնել ձեր ռոմանտիկ տրամադրությունը:

Սպորտով զբաղվեք և նրան էլ առաջարկեք

Բացի ֆիզիկական տոնուսից, առողջությունից և էներգիայից, նաև մեծ բավականություն կստանաք Ձեր տղամարդուն մարզվելիս տեսնելիս: Մարզադահլիճի հաճախորդները նախանձով կնայեն Ձեր ընկերոջը, իսկ Դուք պարզապես կայրվեք ցանկությունից:

Սեքսը պարտականություն չէ

Նայեք սեքսին այլ տեսանկյունից, հետաքրքրություններ ստեղծեք ձեր սեռական հարաբերություններում: Արեք մի բան, որ երբեք նախկինում չեք արել:

Մի վախեցեք հղիանալուց

Այստեղ պետք է նշել, որ մեր ժամանակներում կանայք ավելի երջանիկ են և հաջողակ այս հարցում, քան նախկինում: Կանայք այսօր հնարավորություն ունեն որոշելու’ երբ հղիանալ, իսկ երբ ոչ, ինչ անել, որ չհղիանալ, կամ շուտ հղիանալ և այլն: Վաղուց ապացուցված բան է, որ սեքսն ավելի հաճելի և սպասված է, երբ զույգը չի վախենում բեղմնավորումից, երեխայի առաջացումից:

Քնելուց առաջ խոսեք Ձեր տղամարդու հետ

Խոսեք ոչ միայն ամենօրյա գործերից, այլեւ ֆիլմերից, գրքերից, մանկությունից, ծիծաղելի մանրուքներից, ձեր համատեղ ապագայից: Նրա հեգնանքը, նրա ծիծաղը, նրա ձայնի տեմբրը, նրա խելացիությունը ավելի մեծ ազդեցություն կթողնեն ձեր զգացմունքների վրա, քան բոլոր տեսակի աստղագուշակները: Բայց միայն այն դեպքում, եթե Դուք իսկապես սիրում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից (Photo)
Ինչպես են վարարած Դեբեդ գետից դուրս բերում հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մարմինը (Video)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Ինչպես կարելի է նիհարել 3 օրում. բալետի պարուհիների դիետան
Ցանկանում եք հարթ որովա՞յն ունենալ. հրաժարվեք այս մթերքից, որն օգտագորում եք ամեն օր

Latest

ԹԵՍՏ-ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ․ Կարո՞ղ եք գտնել հանցագործին ընդամենը 10 վայրկյանում
ԹԵՍՏ․ Միայն ամենաուշադիր մարդը կարող է գտնել տարբերվող ջրարջին այս նկարում
Մեր տատիկների 7 հնարքներ, որոնք մինչ այսօր չեն կորցրել իրենց օգտակարությունը
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու (Video)
Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում
Ի՞նչ է էկզեման. առաջացման պատճառներ, ախտանիշներ և բուժում
Կա միայն 3 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում, բայց չեն բաժանվում
ԹԵՍՏ. Գիտե՞ք հայտնի ժողովրդական ասացվածքները