Հնդկական 20 միտք, որ կփոխեն կյանքի ու մահվան մասին ձեր պատկերացումները

Like on FB:

Երբ խոսում ենք Հնդկաստանի մասին, սկսում ենք հիշել միանգամից հնդկական ֆիլմերն ու սերիալները, այնինչ այս երկիրը դեռ շատ բան ունի սովորեցնելու աշխարհին։

Մենք առաջարկում ենք ծանոթանալ հնդկական 20 իմաստուն մտքի, որոնք մեկընդմիշտ կփոխեն ձեր պատկերացումները կյանքի ու մահվան մասին։

1. Մեծ մարդ է նա, ով կույր է դառնում ուրիշի կնոջը տեսնելիս, կաղ է դառնում, երբ պիտի վազի ուրիշի հարստության ետևից և խլանում է բամբասանքի ժամանակ:

2. Ջրում խեղդվողը ձեռքը տաշեղին էլ է գցում։

3. Եթե աչքերիցդ արցունք չի հոսել, սրտումդ ծիածան չի շողշողա։

4. Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլորին:

5. Անգործությունը հրեշավոր մտքեր է ծնում:

6. Երբ կինը փայլում է, ամբողջ տունն է փայլում, երբ կինը մռայլ է, մռայլ է դառնում նաև տունը:

7. Երիտասարդ տարիքում մարդը վատնում է իր առողջությունը հանուն փողի, իսկ երբ մեծանում է, վատնում է բոլոր փողերը առողջությունը վերականգնելու համար. ցավոք, դա անել դեռ ոչ ոքի չի հաջողվել:

8. Սրտիդ ձայնը լսելու համար պետք է մի քանի օր անցկացնես լռության մեջ։

9. Սատկած ձուկն էլ կարող է հոսանքին համընթաց լողալ։ Դժվարը հոսանքին հակառակ լողալն է։

10. Նա, ով զայրույթին զայրույթով չի պատասխանում, փրկում է և՛ ինքն իրեն, և՛ դիմացինին:

11. Սովորիր ուրիշների սխալների վրա: Անհնար է ապրել այնքան երկար, որ ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:

12. Եթե որևէ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է, եթե դավաճանում է երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:

13. Ավելի լավ է խելացի մարդուն թշնամի լինել, քան անխելքին՝ բարեկամ:

14. Յուրաքանչյուրիս ներսում կռիվ են տալիս չար ու բարի գայլերը։ Հաղթում է այն գայլը, որին մենք կերակրում ենք։

15. Խելացի ուղեղները քննարկում են գաղափարները, միջին ուղեղները՝ իրադարձությունները, փոքր ուղեղները՝ մարդկանց:

16. Երբ ծնվել ես, դու լաց ես եղել, իսկ ողջ աշխարհը ծիծաղել է: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը լաց լինի:

17. Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կբռնեն վերջին թռչունին ու կչորացնեն վերջին գետը, հենց այդ ժամանակ մարդը կհասկանա, որ փողն ուտել հնարավոր չէ։

18. Նա, ով լռում է, երկու անգամ ավելի շատ բան գիտի, քան նա, ով սիրում է խոսել։

19. Երբեմն պատասխանի բացակայությունը ևս կարող է պատասխան լինել։

20. Ճշմարտությունն ասելու համար շատ բառեր պետք չեն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»