
Արեք նրա տնային գործերը
Եթե գիտեք, որ ձեր երկրորդ կեսն առանձնապես չի սիրում տանն ինչ-որ բան անել, կարելի է գոնե երբեմն թեթեւացնել նրա խնդիրը: Լվանալ սպասքը, շանը զբոսանքի տանել, կոմունալ վճարումները կատարել:
Հաճոյախոսեք
Դյուրին է ասել, որ ձեր զուգընկերն ինչ-որ բան այնպես չի արել, բայց նրա արածները տեսնելու եւ գնահատելու համար երբեմն ջանք է հարկավոր: Դրական տրամադրվել եւ սովորեք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ձեզ համար անում են:
Փոքրիկ գրառում թողեք
Սա վաղուց մոռացված ռոմանտիկա է, որը շատ ջանք չի պահանջում: Ինչ-որ հակիրճ, բայց ոչ շարքային բան գրեք: Թողեք հայելու, սառնարանի, միկրոալիքային վառարանի վրա…
Հարցրեք. «Ինչպե՞ս անցավ օրդ»:
Այս փոքրիկ հարցն օրվա անցուդարձի մեջ կարող է կորչել: Բայց իրականում այն շատ կարեւոր է: Այս հարցը ցույց կտա, որ հետաքրքրված եք ձեր զուգընկերոջ կյանքով: Ուշադիր լսեք, թե նա ինչ կպատմի եւ ինչ էմոցիաներով: Փորձեք հասկանալ եւ չանտեսել նրա ապրումները:
Զիջեք
Պարզապես դադարեք անընդհատ ձերը պնդել: Իրականում կարող եք վիճել հարյուրավոր բաների համար, բայց դրանց առնվազն կեսն անկարեւոր բաներ են, եւ դուք հեշտությամբ կարող եք զիջել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ