
«Ես պետք է դիմադրեմ»
Յուրաքանչյուր տղամարդ հարաբերությունների սկզբում փորձում է համոզել իրեն, որ դա սեր չէ: Նա չի ուզում հավատալ, որ հանդիպել է այն կնոջը, որի հետ կարելի է անցկացնել ոչ թե օր կամ գիշեր, այլ ամբողջ կյանքը: Այս ժխտումը բնական է այն տղամարդկանց համար, որոնք չեն սիրում փափուկ եւ քնքուշ երեւալ: Բայց նրանք միայն դրանից չեն վախենում: Իսկ եթե հանկարծ նա բացվի եւ քնքշություն ցուցաբերի, բայց կինը մերժի՞: Այդ պատճառով հարաբերություններ սկսելուց առաջ տղամարդիկ նախ մտածում են այն մասին, թե ինչպես դադարեցնեն դրանք:
«Նա ավելի ու ավելի է գեղեցկանում»
Տղամարդիկ, որոնք սովոր չեն երկար ժամանակ մեկ կնոջ հետ լինել, զարմանում են, որ նոր ծանոթուհին կարող է բավական համակրելի լինել: Եվ այդ զգացողությունն ամեն հանդիպումից հետո ուժգնանում է: Իհարկե, եթե նա «Միսս Կատարելությունը» չլիներ, նրա մտքով նման բան չէր անցնի: Նման մտքերի առաջացման պատճառը պարզ է: Տղամարդուն դուր է գալիս որոշակի կին, նա ցանկանում է նրան ավելի հաճախ տեսնել եւ, բնականաբար, նրա մեջ ավելի ու ավելի գեղեցիկ բաներ է տեսնում: Ի՞նչ կարող է ավելի հաճելի լինել աղջկա համար:
«Այս հարաբերությունները հարգանքի արժանի են թվում»
Հարգանք հասկացությունը տարբեր է լինում՝ կախված մարդուց: Տղամարդու համար, որը նախկինում երբեք նման բան չի զգացել, ուրախություն կլինի: Նա թեւ կառնի նրանից, ինչ մինչ այդ չի ունեցել: Քեզ անհրաժեշտ աղջկա հանդիպելը նշանակում է սովորել հարգել նրան եւ այն հարաբերությունները, որոնք ունեք նրա շնորհիվ:
«Ինձ համար միեւնույն է, ես իսկապես սիրում եմ նրան»
Բոլորս էլ որոշակի կենսափորձ ունենք, որը ծանրանում է մեր ուսերին: Եվ մենք ձգտում ենք այն թաքցնել մեր մտերիմներից: Բայց պատահում է, որ զույգից մեկն իմանում է այդ բեռի մասին: Եվ եթե մարդը սիրում է, ապա նրա համար միեւնույն է: Դա կարող է լինել ընկերների սխալ ընտրություն, ինչ-որ մութ գործեր, որոնց մասին դուք ափսոսում եք, բայց դա ոչինչ չի նշանակի զուգընկերոջ համար: Եթե դուք նման տղամարդու եք հանդիպել, ապա ձեր բախտը բերել է: Նա կփորձի կիսել այդ բեռը կամ ամեն ինչ կանի, որպեսզի ջնջի այդ անցյալը: Եթե նա այդպես է վարվում, ուրեմն իսկապես սիրում է:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ