Կենդանակերպի ինչ նշանների չարժե սիրահարվել և ինչու…

Like on FB:

Նախքան ամբողջովին ձեր սիրո մեջ սուզվելը, դուք պետք է պարզեք այն, թե ինչ պատճառներով և ինչու պետք չէ ուշադրություն դարձնել կենդանակերպի որոշակի նշանների տակ ծնված մարդկանց:

Խոյ․ գտնվում է իր սեփական ալիքի վրա

Նախքան Խոյի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելը, անհրաժեշտ է մեկից ավելի անգամ մտածել և կշռել ամեն ինչ: Խոյի զգայականությունը բարձր չէ: Նրանք երբեք փոխզիջման չեն ձգտի, կնախընտրեն լքել ձեզ և գտնել նոր կես: Խոյին պետք է, որ ամեն ինչ և միշտ լինի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս: Իր աչքերում նա միշտ ճիշտ է, պարզապես այն պատճառով, որ չի կարող սխալ լինել:

Ցուլ․ դժվար է դիմանալ

Սա լավագույն կրքոտ և նվիրված զուգընկերներից մեկն է, բայց ոչ բոլորը կարող են դիմանալ Ցուլի սիրուն: Նրանց բնավորության բարդությունն ու կամակորությունն առանձնացնում են մնացած բոլոր նշաններից: Նա կյանքում փոփոխություններ չի ընդունում: Փողը հսկայական դեր ունի նրա կյանքում, խնայող Ցուլը լիովին կթվա որպես ժլատ:

Երկվորյակներ․ անկայունություն

Դուք պետք է շատ հանգիստ ու ամուր նյարդեր ունենաք, որպեսզի չնեղանաք Երկվորյակների տատանվող բնույթից: Նրանք շատ արագ կորցնում են հետաքրքրությունը մեկի նկատմամբ և կարող են անմիջապես անցնել մեկ այլ օբյեկտի: Երկվորյակների իմպուլսիվությունը նրանց մղում է դեպի նոր չհետազոտված սենսացիաներ, ստիպում հրաժարվել օրինաչափությունից և սուզվել անհայտ ծովի մեջ: Բայց կա նաև լավ հատկություն. Երկվորյակները սիրում են մեկին:

Խեցգետին․ խանդ և մեծամտություն

Խեցգետինները զուգընկերոջից պահանջում են լիակատար նվիրվածություն, և դուք պետք է 100% -ով համապատասխանեք այն իդեալին, որը նա ակնկալում է տեսնել: Նրանք կարող են մեծ ջանք ու համառություն ներդնել հարաբերություններ կառուցելու համար: Խեցգետնի հիմնական ցանկությունն անընդհատ իր ընտրյալի հետ լինելն է և ամբողջովին վերահսկելը նրա բոլոր գործողությունները: Խեցգետի բացասական կողմն արտահայտվում է նրա տաք, հուզական բնույթով։

Առյուծ․ մեծամիտ եսասեր

Առյուծը Կենդանակերպի բոլոր նշաններից ամենաեսասերն է: Նա իրեն երկրի կետրոն է զգում, և ամեն ինչ պետք է պտտվի այդ կարևոր մարդու շուրջ: Չի ուզում կիսել ուշադրությունը նույնիսկ ամենասիրելի և սիրված մարդկանց հետ: Չարժե մատնանշել նրանց սխալներն ու բացթողումները, որպեսզի լուրջ ագրեսիա չառաջացնի: Եվ եթե նրան չի բավականացնում ձեր ուշադրությունը և զգացմունքների ցուցադրումը, սպասեք նախատինքների և վեճերի:

Կույս․ ուրիշների թերությունները փնտրողներ

Կույսերի համար գլխավորը բոլոր գործերում և ձեռնարկներում առավելագույն ջանք գործադրելն է: Անհրաժեշտ է դա անել կամ հստակ և ճիշտ, կամ ընդհանրապես չանել: Նրանք կարող են քննադատել մարդկանց՝ կարծելով, որ դրանով կօգնեն նրանց ավելի լավը դառնալ: Սովորական հանգիստ հարաբերությունները Կույսերի համար չեն, նրանք միշտ ինչ-որ արտառոց բանի են ձգտում: Կույսերի վստահությունը պետք է վաստակել, հակառակ դեպքում նրանք կքննադատեն ամեն ինչին և բոլորին: Եվ եթե վիրավորեք Կույսին, ապա ստիպված կլինեք լսել շատ զայրացած ու վիրավորական խոսքեր:

Կշեռք․ քիչ վճռականություն

Կշեռքները ցանկանում են փորձել անհայտ ամեն ինչ, դուք չեք կարող կարևոր ինչ-որ բան բաց թողնել, պետք է ժամանակ ունենաք ամեն ինչի համար: Կշեռքին բնորոշ չէ նախաձեռնություն ցուցաբերելը, զուգընկերը պետք է լինի առաջնորդը: Շատ իրավիճակներում Կշեռքները խառնվում են և չեն կարողանում ելք գտնել: Այս անվճռականությունն ու խառնաշփոթությունը զուգընկերներին մեծ ոգեւորություն կպատճառեն: Կշեռքների համար սիրախաղ անելը և հակառակ սեռի ուշադրությունը գրավելը չափանիշ է, բայց զուգընկերն իրավունք չունի այդ բանն իրեն թույլ տալ, այլապես երկար ժամանակ փչացնի նրա տրամադրությունը:

Կարիճ․ ոչ մեկին չի վստահում

Տրամադրության անկանխատեսելի փոփոխությունները կրքոտ Կարիճների հիմնական նշանն են: Պարզելը, թե ինչ է մտածում, հեշտ գործ չէ, և եթե նա ինչ-որ բանից վիրավորված է, լռությունը պատիժ է զուգընկերոջ համար: Կարիճը վրեժխնդրությունը բնական է համարում, եւ նրան կպնելը նշանակում է խայթոց ստանալ ու երբեք չներվել:

Աղեղնավոր․ ազատատենչ

Աղեղնավորներն անկախ անձնավորություն են, և առիթ չեն տալիս իրենց գործերին խառնվելու: Նրան չի հետաքրքրում, թե ինչով է զբաղված իր զուգընկերը, գլխավորն այն է, թե ինքն ինչ է անում: Աղեղնավորից չի կարելի կախվածություն պահանջել, հակառակ դեպքում նրա ազատասեր բնույթը կստիպի, որ նա ձեզանից հեռու կփախչի:

Այծեղջյուր․ վախենում է հույզերից

Ոչ ոքի չի հաջողվի Այծեղջյուրի կյանքում դառնալ գլխավորը: Նրա համար գլխավորը ինքն է: Այծեղջյուրներն ունակ չեն ընդունելու իրենց սխալներն ու բացթողումները: Համառությունը Այծեղջյուրի գլխավոր հատկությունն է, և նրան համոզել անհնար է: Սկզբունքորեն, Այծեղջյուրը չի ընդունում ինչ-որ մեկից կախվածությունը: Նա իր բոլոր գործողությունները պահում է խիստ վերահսկողության ներքո, և նրա սառնասրտությունը կարող է կասկած առաջացնել. նա սիրտ ունի՞, և արդյոք ձեզ համար տեղ կա՞ այնտեղ:

Ջրհոս․ շատ խելացի է

Եթե պատրաստ չեք անընդհատ ապացուցել, որ խելացի եք, ապա Ջրհոսի հետ հարաբերությունները ձեզ համար չեն: Ջրհոսները շատ հեշտ են ընկալում և հիշում տեղեկությունները: Նրանք զուգընկերներ են ընտրում միայն նրանց, ովքեր մտավոր կարողություններով համապատասխանում են իրենց: Եվ նրանց անհրաժեշտ է ապացույց, որ դուք մտքում ոչ մի կերպ չեք զիջում իրենց: Ջրհոսներն իրենց հույզերը չեն ցուցադրում և շատ հեռացված են թվում: Բայց եթե ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես իրենք էին ծրագրել, ապա Ջրհոսներն իրենց ագրեսիան ու խենթությունը հաստատ ցույց կտան:

Ձկներ․ մշտապես խղճում են իրենք իրենց

Ձկները պահանջում են մշտական զգոն ուշադրություն իրենց կարիքների նկառմամբ: Նրանց պետք է անընդհատ սիրել և հոգ տանել: Ձկների կարծիքով՝ ձեր կյանքում այլ գործեր և նպատակներ չեն կարող լինել: Ձկներն իրենք իրենց են խղճում և նույնը կպահանջեն ձեզանից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով
Երբեք ու երբեք տանը խոլորձ (օրխիդեա) Չաճեցնեք․․․
Ինչպես ճիշտ սիրահարվել

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»