
Տղամարդուն փոխելու ցանկությունը
Ընդունիր հետեւյալ ճշմարտությունը՝ ոչ ոք չի ուզում փոխվել։ Իսկ տղամարդիկ՝ առավել եւս։ Նույնիսկ հանուն քեզ։ Տղամարդը չի փոխվի, քանի դեռ ինքը չուզի փոխվել։ Հենց դա է տղամարդուն փոխելու գաղտնիքը։
Եթե ուզում ես փոխել նրան ՝ պետք է նրան իմաստուն ձեւով ուղղորդես դեպի այդ որոշում։ Ասես նա ինքն է որոշել փոխվել։ Տղամարդու համար կարեւոր է հասկանալ, որ ինքն է որոշումներ կայացնում, մանավանդ եթե դրանք հենց իրեն են վերաբերում։
Ձեր ներկայությունը պարտադրելը
Կա նման օրենք հարաբերություններում՝ որքան ակտիվ լինեք դուք, այդքան պասիվ կլինի նա։ Որքան շատ եք հարցնում՝ «իսկ դու ինձ սիրո՞ւմ ես», այդքան անհետաքրքիր եք դառնում նրա համար։ Սա թերեւս կանանց ամենաանմեղ սխալներից մեկն է հարաբերություններում։
Ձեզնով լցնում եք տղամարդու ամբողջ ազատ տարածքը
Տղամարդը տանն ու հարաբերություններում պետք է ունենա իր տեղը, տարածքն ու ժամանակը, երբ նա Ձեզ հետ չէ։ Զույգը չպետք է միշտ միասին լինի, պետք է կարողանալ կարոտել իրար։ Ու օրական 10 անգամ հեռախոսով խոսել նույնպես պետք չէ, որպեսզի երեկոյան էլ խոսելու թեմա ունենաք։
Ստիպել հետաքրքրվել քո հետաքրքրություններով
Տղամարդիկ ու կանայք տարբեր հետաքրքրություններ ունեն, ինչը բնական է։ Դու չես ուզում լսել ձկնորսության, մեքենաների ու նման այլ բաների մասին։ Ճիշտ այդպես էլ նա չի ուզում լսել մակրամեի, վիզաժի ու կոսմետիկայի մասին։ Կանայք, նրանք ընկերուհիներն ու նրանց հետաքրքրությունները տղամարդկանց համար այդքան էլ հասկանալի չեն։ Ու դա լավ է, դու քո հետաքրքրություններն ունես, նա ՝ իր։
Քննադատություն ու հանդիմանություն
Այս կետում ամեն ինչ կարճ է եւ կոնկրետ։ Գովեք հաջողությունների համար ու ոչ մի քննադատություն։ Հարաբերություններում ավելի լավ է չափից շատ գովելը, քան չափից շատ քննադատելը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ