Ոչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես

Like on FB:

Դավաճանությունը ցանկացած մարդու համար ամենացավոտ կենսափորձերից է:

Երբ դու վստահում ես ինչ-որ մեկի, իսկ նա հետո թիկունքիցդ հարվածում է: Վստահաբար այդ հարվածի թողած սպին երկար է մնում:

Դա հատկապես վերաբերում է կանանց, ում հետ շատ վատ են վարվում իրենց տղամարդիկ:

Դրանից հետո հեշտ չէ կրկին վստահել ինչ-որ մեկի ու բաց լինել նոր սիրո ու նոր հարաբերությունների համար:

Բայց կանայք ցանկանում են «բացվել»:

Կանանց մեծ մասն ուզում է ողջ հոգով ու սրտով ընկնել հարաբերությունների հորձանուտը ու սեփական վստահության համար վարձատրված լինել սիրով: Նրանք ուզում են հավատալ տղամարդուն: Բայց երբ տղամարդը դավաճանում է, կինը կոտրվում է: Այդ պահից նա փակում է իր զգացմունքները՝ նույն ցավը կրկին վերապրելու վախից:

Երբ դու վստահում ես մարդուն, իսկ նա չի արդարացնում քո հույսերը, դա շատ ցավոտ է:

Ահա թե ինչու է պետք զգույշ լինել նրա հետ, ում դու ցավ ես պատճառում, որովհետև ամեն կնոջը դու չես կարողանա փոխարինող գտնել:

Մի օր դու կարող ես գիտակցել, որ նա, ում դու ցավեցրել ես, միակն ու անկրկնելին էր իր տեսակի մեջ:

Դավաճանությունից հետո առաջ շարժվելը դժվար է

Երբ դու մարդուն ես նվիրում քո սիրտը, իսկ այն կոտրում են, դժվար է հավաքել դրա բեկորները ու առաջ շարժվել: Ընդունելը, որ միայն այն պատճառով, որ դու սիրել ես, չի նշանակում, որ ի պատասխան՝ քեզ էլ են սիրել, ամենաբարդն է:

Բայց ոտքի կանգնել ու ավելի ուժեղ դառնալ հնարավոր է, պարզապես ժամանակ է պետք: Մի օր դու հետ կնայես ու շնորհակալ կլինես այն դասերի համար, որոնք դու քաղել ես դառը փորձից:

Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես

Դու այլևս չես կարող հանդուրժել վատ վերաբերմունք: Դու այլևս չես հավատա այն տղամարդուն, ով միայն խոսում է սիրո մասին, բայց փոխարենը ոչինչ չի անում: Այլևս ոչ ոք քեզ չի խաբի:

Հաղթահարելով դավաճանությունը մի անգամ՝ դու կհասկանաս քո արժեքը:

Ներիր ինքդ քեզ, դա քո մեղքը չէ: Այդ նա չի տեսել, թե դու ինչ արժեք ես ներկայացնում քեզնից:

Քեզ ապագայում ավելի լավ պաշտպանիր, բայց պատնեշ մի շարիր սիրո դեմ: Դու կհանդիպես նրան, ով քեզ կվերադարձնի քո հավատը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում