Նշաններ, որոնք մատնում են տղամարդու զգացմունքները Ձեր հանդեպ

Like on FB:

Տղամարդիկ սիրում են, երբ կանայք փորձում են դուր գալ իրենց:

Տղամարդկանց խորհրդավոր պահվածքն այս իավիճակներում արթնացնում է կանանց հետաքրքրասիրութունը:

Եթե նա դեռ չի արտահայտել իր զգացմունքները, իսկ Դուք ուզում եք իմանալ’ հավանում է Ձեզ, թե ոչ, ապա հետևեք նրա իսկ նշաններին:

Տղամարդու պահվածքում կարող եք տեսնել այնպիսի նշաններ, որոնք կպատմեն Ձեզ նրա զգացմունքների մասին:

Նա լարված է, երբ Դուք շրջապատված եք շատ մարդկանցով և ակտիվ եք:

Փորձեք ուշադիր լինել. եթե Ձեր խոսքի ժամանակ նա անընդհատ շարժվում է, ուղղում փողկապը, խաղում մազերի հետ, ապա հաստատ անտարբեր չէ Ձեր հանդեպ:

Ուշադրություն դարձրեք ևս մի կարևոր հանգամանքի. եթե նրա ոտնաթաթերը ուղղված են դեպի Ձեզ, դա խոսում է այն մասին, որ նրա ուշադրության կենտրոնում Դուք եք:

Եթե Ձեզ հետ զրույցի ժամանակ նա չի թաքցնում ձեռքերը, ուրեմն անկեղծ է:

Ձեր միջև եղած տարածությունը կարող է խոսել ձեր հարաբերությունների մասին: Գործնական հարաբերությունների դեպքում ձեր միջև հեռավորությունը կլինի 1.5-3.5 մետր: Եթե նա Ձեր մեջ տեսնում է ընկերոջ,ապա հեռավորությունը կլինի 0.75 – 1.5 մետր: Սրանից ավելի մոտ գտնվելու դեպքում նա ակնհայտորեն ուզում է զգալ Ձեզ, ուզում է գրկել կամ ուղղակի մոտ լինել:

Հոնքերը բարձրացնելը նույնպես նշան է: Երբ տղամարդը նայում է իր հավանած կնոջը, անկախ իր ցանկությունից նրա հոնքերը բարձրանում- իջնում են:

Երբ նայում եք ուղիղ նրա աչքերի մեջ, նրա շուրթերը փոքր-ինչ բացվում են: Դա արդեն իսկ ցույց է տալիս այն, որ Դուք դուր եք գալիս նրան:

Եթե նա անընդհատ ուղղում է մազերը, օձիքը ,ապա ուզում է լավագույնս ներկայանալ Ձեր աչքերում: Եթե նա բութ մատը դնում է գոտու համար նախատեսված կապերի մոտ և քաշում դրանք դեպի դուրս’ մեջքը հրելով հետ, ապա ուզում է’ նկատեք իր սեքսուալությունը:

Դուք կարող եք հարյուր տոկոսով համոզված լինել, որ նա Ձեզ շատ է հավանում, եթե Ձեր ներկայությամբ սկսում է ուղղել գուլպաները: Մի մտածեք, թե դա անշնորհքություն է: Դա ուղղակի դրսևորվելու ձև է: Նա իսկապես փորձում է դուր գալ Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կնոջ խառնվածքն` ըստ ծննդյան ամսաթվի
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Կենդանակերպի 6 ամենանախանձ և հիշաչար նշանները
Ո՞րն է կանացի ամենագայթակղիչ հագուստը
Սիրահարված աղջկան մատնող 7 նշան
Բարձրորակ կնոջ 12 նշան

Latest

Այս կինը 10 օր աշխատանքի է գնացել ամուսնու հագուստով. միայն տեսեք, թե ինչ է ստացվել
«Եթե ուզում եք զգալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ, սովորեք բաց թողնել»․ Իլսե Սանդի լավագույն մտքերը
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք իսկապես աշխատում են
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք
4 հավաստի միջոց՝ ստախոսին ակնթարթորեն ճանաչելու համար
Կանանց 6 սխալ, որ ուղիղ ճանապարհ են հարթում դեպի երես առած տղամարդը
Ինչո՞ւ չի կարելի ռելսերի վրա ընկնելուց հետո հետ բարձրանալ կառամատույց
Հաջողություն, սև կետեր. դեմքի խցանված ծակոտիները մաքրելու 5 արդյունավետ միջոց