Տղամարդկանց չսիրած արտահայտությունները

Like on FB:

Կան մի շարք բառեր ու արտահայտություններ, որոնք պարզապես կնյարդայնացնեն Ձեր սիրելիին:

Խուսափել դրանցից գուցե և որոշ դեպքերում հնարավոր չէ, բայց փորձեք…

«Ես մտածեցի և հասկացա, որ քեզ շատ լուրջ բան պետք է ասեմ». այս արտահայտությանը սովորաբար շարունակում է «Մտածե՞լ ես արդյոք մեր ապագայի մասին» կամ «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցը: Անպայման պետք է ընտրել ճիշտ պահը, որովհետև սրանք այն հարցերն են, որոնք կարող են պարզապես բարկացնել:

«Տղամարդ եղիր». ոչինչ այդքան խոցելի չէ տղամարդու համար, ինչքան կասկածի տակ առնելը նրա տղամարդկությունը: Աշխատեք պարզապես հեռացնել նմանատիպ արտահայտությունները Ձեր բառապաշարից, միևնույն է՝ նրանք չեն օգնի հասնել նրան, ինչ ուզում ես տղամարդուց:

«Իմ ծնողներն ուզում են տեսնել քեզ». այս արտահայտությունը յուրաքանչյուր տղամարդու համար նշանակում է, որ կամ ձեր հարաբերությունները դառնում են ավելի լուրջ, կամ նրան ուզում են զննել ընտանեկան խոշորացույցով: Այս տարբերակներից ոչ մեկն էլ հիացմունքի չի արժանանա Ձեր սիրելիի կողմից:

«Գլուխս ցավում է». դա կարող է ընդունվել որպես դժկամություն ինչ- որ բան անելու համար: Ընդհանրապես տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք տրտնջում են: Եվ առավել ևս մի կրկնեք դա շատ հաճախ: Մի ստիպեք նրան խուսափել Ձեզնից:

«Իսկ իմ նախկինը այլ կերպ էր անում…». այսպիսի արտահայտությունն իսկական հարված է տղամարդկանց համար: Դա ուղղակիորեն ազդում է նաև նրա ինքնասիրության վրա: Դուք նրան համեմատում եք մի մարդու հետ, ում լքել եք:

«Ինչի՞ մասին ես մտածում». միշտ ցանկանում եք իմանալ, թե ինչ կա նրա մտքին, ում մասին է մտածում, ինչ է զգում… Ցավոք տղամարդկանց դա դուր չի գալիս:

«Ինչ ես կարծում, այն կինը գրավի՞չ է». սովորաբար այսպիսի հարցեր են տալիս, երբ նրա ուշադրությունը կողքի սեղանից որևէ շիկահերի վրա է կամ քայլելիս հայացքով հետևում է որևէ մեկին: Եթե նա պատասխանի «ոչ» , պարզ կդառնա, որ ստում է, իսկ այլ կերպ նա չի էլ պատասխանի: Այնպես որ, ավելի լավ է փակուղու առաջ մի կանգնեցրեք նրան:

«Գիտես, ընկերուհիս ի~նչ նվեր է ստացել…». չէ՞ որ Դուք հենց այնպես չեք ասում, և Ձեր ամուսինն էլ դա շատ լավ հասկանում է: Տղամարդիկ չեն սիրում պարտադրանքներ: Մի համեմատեք նրան ուրիշ մեկի հետ և մի ստիպեք անել այն, ինչ ուրիները:

«Փոփոխություն չե՞ս տեսնում ինձ մոտ». ցավոք տղամարդիկ շատ հաճախ ուշադիր չեն այն մանրուքների հանդեպ, որոնք մեզ համար շատ կարևոր են: Հավատացեք, որ եթե նա չի նկատում Ձեր նոր ականջօղերը, դա բոլորովին չի նշանակում, թե նա այլևս չի սիրում Ձեզ:

«Մենք պետք է խոսենք». նա կարծում է, որ այս բառերից հետո դժվար թե իրեն ուրախալի նորություն սպասվի: Ավելի հավանական է, որ դա հարաբերությունների ավարտ կնշանակի կամ երկար խոսակցություն այն մասին, թե ինչը Ձեզ դուր չի գալիս նրա հետ հարաբերություններում: Նա ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի այդ խոսակցությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը
Եվա Բաղդասարյանի մերկ ֆոտոշարքը (Photo)

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում