«Կոտրված» սեքս. ինչպես ինքնուրույն նորոգել այն

Like on FB:

Ցանկացած կոտրված իր կարելի է արհեստանոց տանել և նորոգել տալ:

«Կոտրված» սեքսը նուրբ խնդիր է. նորոգել այն կարելի է միայն ինքնուրույն:

Պետք չէ սպասել զուգընկերոջ կամքին, անհրաժեշտ է իրադրությունը ձեռքը վերցնել ու գործել:

7 տարբերակ սեռական կյանքի որակը բարձրացնելու համար.

1․ Խաղ, որտեղ պարտվողներ չեն լինում: Եթե ուզում եք նոր զգացողություններ ունենալ, սա իսկ և իսկ ձեզ համար է: Վերցրեք 2 տուփ (կարելի է անգամ տոպրակ), որոնցից մեկի մեջ գցեք թերթիկներ բոլոր այն բայերով, որոնց արտահայտած գործողությամբ կարող եք հաճույք պատճառել’ շոյել, ճանկռել, կապել, խփել, համբուրել: Մյուսի մեջ գցեք թերթիկներ՝ մարմնի ամենատարբեր մասերի անուններով: Այնուհետև երկու տուփն էլ լավ խառնեք: Ձեզնից յուրաքանչյուրը տուփերից պիտի մեկական թուղթ հանի’ ստանալով գործողության ու մարմնի որոշակի մասի անուն, որի վրա պետք է իրականացնել գործողությունը: Սա անմոռանալի կլինի երկու կողմի համար էլ: Իհարկե, այնպիսի համադրությունը, ինչպիսին, օրինակ, «աչք և ճանկռել»-ն է, իրականացնել պետք չէ 🙂

2․ Խորհրդավոր անծանոթուհին: Ուզում եք, որ նա նորի՞ց կրքով լցվի Ձեր նկատմամբ, ինչպես ծանոթության առաջին օրերին, ուրեմն մի կողմ դրեք ամոթը: Զանգեք նրան ու պայմանավորվեք հանդիպել ինչ-որ ակումբում: Ուշացեք մոտ 10 րոպե: Հայտնվեք այնպիսի կերպարով, ինչպիսին նա Ձեզ երբեք չի տեսել: Փորձեք վառ դիմահարդարում, ընդգծող զգեստ, կարող եք անգամ կեղծամ դնել: Մոտենալով նրան’ ցույց տվեք՝ ասես չեք ճանաչում, սիրախաղ սկսեք, թույլ տվեք, որ նա Ձեզ կոկտեյլ հյուրասիրի: Չմոռանաք, Դուք «Դուք» չեք: Հորինեք ձեր անցյալի պատմությունը, այլ մասնագիտությամբ ներկայացեք, փոխեք ամեն ինչ՝ անգամ անունը: Թույլ տվեք, որ նա Ձեզ տուն ուղեկցի: Անգամ երբ միասին անկողնում կհայտնվեք, ձեզ սովորականի պես մի պահեք:

3․ Մերկապար: Սա ամենահեշտն է: Ուղղակի թուլացեք: Մոռացեք ձեր կազմվածքի թերությունների մասին, մտածեք, որ Դուք անթերի եք: Ընտրեք ամենահեշտ հանվող բայց և ամենասեքսուալ զգեստները, որ ունեք: Միացրեք դանդաղ երաժշտություն և առաջ:

4․ Գիշերը հյուրանոցում: Սա հատկապես այն զույգերի համար , որոնք արդեն փորձել են սիրով զբաղվել տան բոլոր սենյակներում ու անկյուններում: Մի քիչ գումար ծախսեք, պատվիրեք համար հյուրանոցում, շամպայն գնեք: Հաղորդագրություն ուղարկեք նրան’ գրելով հյուրանոցի հասցեն ու սենյակի համարը: Այդտեղ Ձեզ ոչ ոք չի խանգարի, և երկուսդ էլ իրական հաճույք կստանաք:

5․ Սեքս «ոտքի վրա»: Եթե երկուսդ էլ շատ զբաղված եք, ու Ձեր պահանջները չբավարարված են մնում, ապա մի օր, երբ նա առվոտյան պիտի շտապի հերթական գործին, արթնացրեք նրան կես ժամ շուտ, ասեք, որ ուշանում է ու պիտի սափրվի: Հենց որ նա հայտվի լոգասենյակում, գործելու ժամն է: Խցկվեք ներս ու գործի անցեք: Ամեն ինչ արագ անելու ստիպողականությունը էլ ավելի կգրգռի երկուսիդ էլ, իհարկե, վախ կա, որ ամուսինը կարող է ուշանալ 🙂

6․ Սեքս հեռախոսով: Եթե ձեր ամուսինը հեռու է կամ ուղղակի աշխատավայրում է, իսկ Դուք ուզում եք արդեն այդ պահից նրան պատրաստել գիշերվա համար, ուրեմն սա լավագույն տարբերակն է: Զանգահարեք նրան, հավաստիացեք, որ շատ զբաղված չէ ու համեմատաբար մենակ է: Սկսեք խոսակցությունը Ձեր զգեստի նկարագրությամբ: Ապա մանրամասն նկարագրեք, թե ինչ կցանկանայիք… Չմոռանաք սեքսուալ ձայնի մասին:

7․ Էրոտիկ հետքեր: Նրան ստիպելու համար, որ իրեն ֆիլմի հերոս զգա, պետք է ընդամենը մի քիչ շուտ գաք աշխատանքից, իջեցնեք վարագույրները, մոմեր վառեք, միացնեք դանդաղ երաժշտություն, հանվեք ու մինչ անկողին մտնելը Ձեր իրերը հերթականությամբ շաղ տաք միջանցքից ննջասենյակն ընկած ճանապարհին. նախ շրջազգեստը, ապա կիսագուլպաները, բլուզը, բարձրակրունկ կոշիկները… Հետո պառկեք ու վստահ եղեք, որ Ձեր էրոտիկ հետքերը նրան ձեր անկողին կբերեն, ու դուք երբեք չեք մառանա այդ գիշերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն