Սեքսուալ կնոջ 10 պատվիրան

Like on FB:

1. Թերասությունը տղամարդու համար ցանկացած աֆրոդոզիակից ուժեղ է

Սեքսուալ կնոջ մեջ համադրվում են իսկական լեդիի վարքը եւ կենսուրախ պարզ աղջնակի ազատությունը, խորը միտքը եւ թեթեւ շփումը, նախազգուշությունն ու անհոգությունը, դատողությունների ազատությունն ու անձնական անձեռնմխելիությունը։ Մենք առաջինը չենք, ով կասի, որ տղամարդկանց հետաքրքրությունը շարժում է խորհրդավոր կինը։ Այդպիսին է նրա բնույթը։

2. Սեքսուալ կինը գիտի, թե որքան է իր բախտը բերել կին ծնվելով

Նա թքած ունի գեղեցկության կարծրատիպերի վրա, որոնք նույնքան փոփոխական են եւ անկայուն, որքան ծովի քամին։ Նա վառ է, հմայիչ, բարեսիրտ, արտիստիկ, քնքուշ, խորամանկ, գրավիչ… Նա կանացի է եւ վստահ։

3. Սեփական արժանապատվության զգացումը սեքսուալ կնոջ արյան մեջ է

Դա երեւում է հայացքի մեջ, խոսելու իրեն պահելու, գլուխը թեքելու եւ թեթեւ ժպիտի մեջ։ Կանացի գայթակղության պարզունակ հնարքները նրան խորթ են։ Նա դրանք անօգուտ եւ անտեղի է համարում, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչպես են դրանք վախեցնում տղամարդկանց։ Իսկ սեփական անձի նկատմամբ խորը հարգանքը տղամարդկանց ստիպում է նույն կերպ վերաբերվել իրեն։ Նման կնոջ մասին ասում են՝ նա իր գինը գիտի։

4. Վուլգարությունը հակասում է սեքսուալ կնոջը

Դա ուղղակի բացակայում է նրա մոտ։ Նա հիանալի գիտի, որ իսկական սեքսուալության եւ էժան վուլգարության միջեւ հսկայական տարբերություն կա, եւ այդ սահմանն անցնել չի կարելի։

5. Սեքսուալ հագնված կինը ցանկության առարկա է տղամարդկանց համար

Ասում են՝ հետաքրքիր խոսակցությունն արվեստ է պատմել ավելի քիչ, քան զրուցակիցը կուզեր իմանալ։ Նույնն էլ հագուստի դեպքում. հագնվել այնպես, որ քեզ ուզենան մերկացնել։ Այն կանայք կատարելապես են տիրապետում այդ արվեստին։ Ոչ, ոչ։ Խոսքը մեծ դեկոլտեների , նեղ ջինսերի, բաց գոտկատեղերի եւ թափանցիկ վերնաշապիկների մասին չէ։ Ամեն բան ավելի բարդ է։ Իսկապես սեքսուալ կնոջ հագուստը տղամարդուն ստիպում է գործի դնել երեւակայությունը եւ պատկերացնել այն, ինչը թաքցրած է աչքերից։

6. Սեքսուալ կինը կատարելապես է տիրապետում նուրբ ֆլիրտի արվեստին

Նա հաղթում է՝ պարտվելով տղամարդուն այնպես, որ վերջինիս մտքով անգամ չի անցնում, որ հաղթողն ինքն է։

7. Սեքսուալ կինը կատու է

Նա շատ զգայուն է եւ դրանից չի վախենում։ Նրա մեջ՝ խաղաղ ջրափոսի նման, անհավանական էներգետիկ լիցք է թաքնված։ Տղամարդիկ դա զգում են, երբեմն վախենում են դրանից, բայց դեպի նման կանայք ձգտում են, ինչպես թիթեռնիկները կրակին։

8. Սեքսուալ կնոջն օտար է ձանձրալի լինելու միտքն անգամ

Նա ավելորդ համեստությամբ չի վախեցնում տղամարդկանց։ Այդուհանդերձ իր ներքին ազատությամբ հանդերձ այդ կինն ամեն դեպքում անհասանելիության թեթեւ շղարշով է պատված։ Նման կնոջ կողքին տղամարդը երբեք չի կարող բացարձակ վստահ լինել, որ վաղը նրա հետ նույն անկողնում կարթնանա, թե ոչ։

9. Սեքսուալ կինը երբեք չի շտապում ազատվել անհետաքրքիր երկրպագուներից

Քանի որ նա վստահ է, որ այդ շրջապատն իրեն ավելի ցանկալի է դարձնում այլ տղամարդկանց աչքերում։ Նա գիտի, որ վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի նա, ով իրոք իրեն պետք է։

10. Սեքսուալ կինը թեթեւ քայլվածքով է ընթանում կյանքում

Նա թեթեւ է, անկեղծ եւ բաց։ Նրա հետ հեշտ է խոսակցություն սկսել, ընդ որում, առաջատար դերը նա արդարացի տալիս է տղամարդուն։ Ոչ թե այն պատճաով, որ նա հիմար է, այլ ընդհակառակը, Կոկո Շանելի պես գիտի, որ միայն ոչ մի բանի մասին չխոսելու կարողությունն է կնոջից հետաքրքիր զրուցակից դարձնում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Ունիկալ թեստ. ընտրեք ամիսը, երբ ծնվել եք, ու արդյունքը ձեզ հաստատ կզարմացնի
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց

Latest

5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում