Համբուրվելիս զգո՛ւյշ եղեք․․․

Like on FB:

Համբուրվելիս դժվար թե առաջին հերթին մտածեք վտանգների մասին, բայց պարզվում է՝ արժի. մեզ վիրուսներ ու ինֆեկցիաներ են սպառնում հարաբերությունների ճոխ զարգացման գագաթնակետին:

Վայելեք հաճույքի հորմոնների’ էնդորֆինների բարերար ազդեցությունը Ձեր առողջության, մասնավորապես նյարդային ու հոգեկան համակարգերի վրա, բայց նաեւ մի մոռացեք պաշտպանված լինել հաճույքի տհաճ անակնկալներից…

Հարցերին պատասխանել է սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Զաքարյանը:

«Շատ հաճախ են համբույրի միջոցով տարածվում ստրեպտո- ստաֆիլոկոկային ինֆեկցիաներ, վիրուսներ (ցիտոմեգալովիրուս, հերպես), վերջիններս բավական դժվար բուժվող հիվանդություններ են»,- նշեց սեքսապաթոլոգը’ հավելելով, որ նրանց թերի բուժման կամ չբուժվելու դեպքում կարող են ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ առաջանալ վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ, ընդհուպ անպտղություն: Հղիության ժամանակ վիրուսները հաճախ կարող են դառնալ պտղի արհեստական ընդհատման պատճառ: Մասնագետի խոսքով՝ համբույրի ճանապարհով փոխանցվող շատ լուրջ հիվանդություններից է նաեւ սիֆիլիսը:

Ի՞նչ անել: «Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք առաջին հերթին պետք է հետեւեն իրենց անձնական հիգիենային, մասնավորապես բերանի խոռոչի մաքրությանը: Կարեւոր նշանակություն ունի ատամների, լնդերի, կոկորդի ըմպանի հիգիենան: Եթե կան բորբոքային երեւույթներ, ապա պետք է բուժել: Բացի բերանի խոռոչի հիգիենայից շատ մեծ դեր ունի նաեւ շնչական համակարգի (քթի լորձաթաղանթի, նաեւ հայմորիդ, ֆրոնգիդ, խրոնիկ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ), ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների բուժումը»,- ասաց մասնագետը:

Ինչպես նշեց Մարատ Զաքարյանը, հիշյալ հիվանդությունների ժամանակ կարող է բերանի խոռոչի տհաճ հոտ ու համ առաջանալ, որը հակառակ սեռի մոտ կառաջացնի անցանկալի զգացողություններ, ինչը կարող է խորանալ մինչեւ սեռական ավերսիա (զզվանք ինտիմ հարաբերություններից):

Սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց համբուրվողներին լինել միմյանց նկատմամբ սիրալիր, հարգալից, փորձել ստանալ հաճելի պահեր’ ապահովելով հիգիենան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից (Photo)
Ինչպես են վարարած Դեբեդ գետից դուրս բերում հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մարմինը (Video)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Ինչպես կարելի է նիհարել 3 օրում. բալետի պարուհիների դիետան
Ցանկանում եք հարթ որովա՞յն ունենալ. հրաժարվեք այս մթերքից, որն օգտագորում եք ամեն օր

Latest

ԹԵՍՏ․ Միայն ամենաուշադիր մարդը կարող է գտնել տարբերվող ջրարջին այս նկարում
Մեր տատիկների 7 հնարքներ, որոնք մինչ այսօր չեն կորցրել իրենց օգտակարությունը
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու (Video)
Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում
Ի՞նչ է էկզեման. առաջացման պատճառներ, ախտանիշներ և բուժում
Կա միայն 3 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում, բայց չեն բաժանվում
ԹԵՍՏ. Գիտե՞ք հայտնի ժողովրդական ասացվածքները
Կանայք անվանել են տղամարդկանց բնավորության ամենատհաճ գծերը