Մի վախեցիր կորցնել նրան. երկարատև հարաբերությունների գաղտնիքներից

Like on FB:

Մեր հարաբերությունների համար հաճախ մահացու են դառնում անիմաստ վախերը, խանդը, տղամարդուն մեզ մոտ պահելու՝ թվում է, թե բնական ցանկությունը:

Մեր անվերջ հարցերը, թե գուցե նա դավաճանում է, գուցե գտնի ավելի լավին, գուցե հիասթափվի, ի վերջո տանում են նրա, որ մեզնից հեռանում են այն մարդիկ, ում համար մենք ամենից շատ ենք վախենում:

Պետք է հրաժարվել այդ վախերից, քանի դեռ հարաբերությունները չեն հասել իրենց վերջակետին:

Առաջինը` մի նայեք Ձեր կողքի տղամարդուն այնպես, ասես նա միակ տղամարդն է Ձեր ամբողջ կյանքի, անգամ եթե իսկապես այդպես եք կարծում: Այնպես պահեք Ձեզ, ասես Ձեզ հավանողներն ու Ձեր երկրպագուները մի ամբողջ բանակ կարող են կազմել:

Մի հրաժարվեք ուրիշ տղամարդկանց հետ շփումից, բայց իհարկե չանցնելով բոլոր սահմաննները: Տարբերեք թեթև սիրախաղը լուրջ հարաբերություններից: Գուցե Դուք հանդիպեք Ձեր երազանքների տղամարդուն, որն ամբողջովին մոռանալ տա Ձեր ներկայիս ընկերոջը:

Ինքներդ Ձեր հանդեպ հանդուրժող եղեք: Տղամարդու հետ շփվելիս մի փորձեք լինել իդեալական: Մի լարվեք՝ մտածելով, թե ինչպիսի տեսք ունեք, ինչպես եք խոսում և այլն: Ձեզ սխալվելու իրավունք վերապահեք, թույլ տվեք Ձեզ հանգիստ զգալ, ոչ իդեալական: Տղամարդիկ այսպիսի կանանց ավելի շատ են սիրում,քանի որ նրանց կողքին ստվերում են մնում նաև իրենց թերությունները:

Սեքսոպաթոլոգները մի հետաքրքիր օրինաչափություն են նշում. այն կանայք,ովքեր հեշտությամբ են բաժանվում, ավելի վառ օրգազմ են ապրում, քան նրանք, ովքեր «կպչուն են»:

Եվ վերջապես հիշեք, որ տղամարդը կնոջ հետ հարաբերություններում թեթևություն է փնտրում: Հնարավոր է՝ անարդար է, քանի որ կանայք ևս իրենց խնդիրներն ունեն, ուզում են կիսվել, թեթևացնել իրենց հոգսը, բայց իսկապես խորհուրդ չի տրվում: Մի ծանրաբեռնեք նրան խնդիրներով: Այն կինը, ով ամուր կառչած է տղամարդուց և անդադար ցույց է տալիս, որ առանց նրա ապրել չի կարող, դժվար թե երկար ժամանակ կարողանա իր կողքին պահել տղամարդուն: Նա կարթնացնի միայն խղճահարություն: Ուզում ես քեզ մոտ պահել՝ բաց թող նրան, ազատություն տուր: Պարադոքսալ է, բայց իրականություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում