Տագնապալի ազդակներ, երբ զգացմունքները մարում են

Like on FB:

Մտածիր՝ արդյոք նախկինի պես ժպիտո՞վ ես ընդունում զուգընկերոջդ բացթողումները, իսկ նրա արժանիքները քո աչքում քողարկո՞ւմ են նրա թերությունները:

Եթե այդպես չէ, եթե այս ու այնտեղ թափթփված նրա հագուստն ու կոշիկները քեզ կատաղության են հասցնում, իսկ ափսեի մեջ կիսատ թողած ճաշը երկու ժամանոց սկանդալի առիթ է դառնում, ուրեմն զուգընկերդ, հավանաբար, քեզ համար այլեւս այնքան էլ թանկ չէ:

Դու անսպասելիորեն ավելորդ անկեղծ եւ ուղղախոս ես դարձել: Բացահայտորեն հայտարարում ես, որ քո տղամարդու նոր նախագիծը սարսափելի է, որ նա անհաջողակ է, նրա երազանքները երբեք չեն իրականանա, իսկ վերջերս գնած հագուստը տասը տարով ծերացնում է նրան: Ուղղախոսությունը լավ է, բայց մտածիր, թե ինչու է քո անկեղծությունը միշտ բացասական բաների մասին խոսելու առիթ դառնում:

Հասկացիր՝ արդյոք քեզ նախկինի պես հրաշալի՞ են թվում քո տղամարդու պահվածքը, սովորույթներն ու արտաքինը, թե՞ ավելի ու ավելի հաճախ ես նկատում մարմնի ճարպերը, մեջքի բշտիկները եւ այլն: Քեզ զայրացնում է նրա մորուքը, առավոտյան սեղանի շուրջ թերթ կարդալու սովորությունը եւ այլն: Սա վատ նշան է, քանի որ նախկինում հենց այդ ամենն էիր սիրում նրա մեջ:

Սեքսի առումով զուգընկերն այլեւս չի գրավում քեզ, փորձում ես խուսափել նաեւ նրա հետ պարզ շփումից: Ուշ ես վերադառնում տուն, երկար նստում են հեռուստացույցի առջեւ, երկար ես մնում աշխատավայրում, միայն թե մենակ չմնաս նրա հետ: Պարզապես չես ուզում խոսել նրա հետ: Սա գլխավոր ազդակն է, որ զգացմունքներդ իսկապես մարել են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Ֆոտոշոփի վարպետը վերադարձել է էլ ավելի զվարճալի խմբագրումներով (20 Photo)
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում
Ախտանշաններ, որոնք հուշում են արյան մեջ երկաթի դեֆիցիտի մասին

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն