
ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Մինցը պարզ օրինաչափություն է բացահայտել սեռական կյանքի որակի եւ քնի տեւողության միջեւ:
Նրա հետազոտության արդյունքները հրապարակել է The Conversation-ը։
Մինցն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ յուրաքանչյուր երրորդ չափահաս ամերիկացին քիչ է քնում:
Ըստ որում տղամարդկանց 31 տոկոսը եւ կանանց 45 տոկոսը բավարարված չեն իրենց սեռական կյանքով:
Հոգեբանը համոզված է, որ այս ցուցանիշները փոխկապակցված են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ քնում եւ սեքսով են զբաղվում նույն տեղում՝ ննջարանում:
Այլ նաեւ այն պատճառով, որ վատ սեքսը եւ վատ քունն ունեն նույն պատճառը՝ սթրեսը:
Մինցի կարծիքով՝ մարդկանց մոտ գոյություն ունի ինչ-որ «փակ շրջան»:
Լավ սեքսը նպաստում է լավ քնին: Միաժամանակ վատ սեքսը հանգեցնում է վատ քնի, որն իր հերթին նվազեցնում է սեռական ցանկությունը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ քնի ընդամենը մեկ լրացուցիչ ժամը հանգեցրել է այն բանին, որ 14 տոկոսի մոտ լավ սեքս է եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ