zNews-ը ներկայացնում է 9 իրավիճակ, երբ կտրականապես չի կարելի ջուր խմել:
1. Չի կարելի քնելուց անմիջապես առաջ ջուր խմել
Քնի ռեժիմը կարող է խախտվել. կարող է գիշերը զուգարան գնալու կարիք լինի:
Բացի դրանից՝ գիշերը երիկամներն ավելի դանդաղ են գործում, քան ցերեկը:
2. Չի կարելի ջուր խմել ինտենսիվ մարզման ժամանակ
Ըստ գիտնականների՝ դա կարող է հանգեցնել վիճակի վատացման: Կարող է առաջանալ՝
- Գլխացավ
- Սրտխանոց
- Գլխապտույտ:
3. Չի կարելի ջուր խմել, եթե մեզը թափանցիկ է
Դա կարող է հանգեցնել նատրիումի պակասի, ինչը կարող է բերել նույնիսկ սրտի նոպայի:
4. Չի կարելի կծու ուտելիքի հետ ջուր խմել
Կարելի է, օրինակ, կաթ օգտագործել:
5. Չի կարելի ջուր խմել ուտելու ժամանակ և անմիջապես հետո
Կարող է անմարսություն առաջանալ, օրգանիզմում կարող են թունավոր նյութեր կուտակվել սովորական սննդից:
6. Չի կարելի ջուր խմել այգու խողովակից
Խողովակում պարունակվող նյութերը կարող են վնասել առողջությանը:
7. Ցանկալի չէ քաղցրացուցիչներով ջուր խմել
Խորհուրդն արդիական է նիհարողների դեպքում:
8. Բոլոր գիտեն, որ ծովի ջուր խմել չի կարելի
Ափամերձ ծովային ջրերի մեծ մասում մարդու պաթոգեն վիրուսներ կան: Բացի դրանից՝ այն այնքան աղ է պարունակում, որ օրգանիզմին ավելի շատ ջուր պետք կլինի:
9. Չի կարելի ջուր խմել, եթե դրանից առաջ արդեն շատ ջուր էիք խմել
Օրգանիզմում հեղուկի ավելցուկը հանգեցնում է նատրիումի դուրսբերման և դրա վատ հետևանքների:
Բացի դրանից՝ չափից շատ ջուրը ծանրաբեռնում է երիկամները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ