Երբ է կինը հասնում սեքսուալության գագաթնակետին

Like on FB:

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 2000 կնոջ մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչ կանայք սեքսուալ ինքնավստահության գագաթնակետին են հասնում 34 տարեկանում։

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատմել են, որ 30 տարեկանից հետո իրենց զգալիորեն ավելի գրավիչ են զգում, քան կյանքի ցանկացած այլ շրջանում։

Հարցման մասնակիցների 64 տոկոսը հայտարարել է, որ 30 տարեկանից հետո իրենց շատ ինքնավստահ են զգում տարիքի պատճառով, որը թույլ է տալիս իմաստություն ձեռք բերել ու կարիերայում հաջողությունների հասնել։ Հարցման մասնակիցների 34 տոկոսն այդ ինքնավստահությունը համարում է զուգընկերոջ հետ ձեւավորված կայուն հարաբերությունների արդյունք։ Եվս 26 տոկոսն իրենց առավելագույնս վստահ են զգում անկողնում, իսկ 10 տոկոսը պնդում է, թե հենց 30-ից հետո է սեռական ցանկությունը հասել առավելագույնի։

Գիտնականները պարզել են, թե ինչը գրգռող ազդեցություն կարող է ունենալ կանանց վրա։ Առաջին տեղում (52 տոկոս) այն գիտակցությունն է, որ ինչ-որ մեկը քեզ գրավիչ է համարում։ Երկրորդ տեղում են (46 տոկոս) զուգընկերոջ հաճոյախոսությունները։ Երրորդ տեղում է (38% տոկոս) նոր հագուստ կրելը, չորրորդում (30 տոկոս)՝ նոր սեքսուալ ներքնազգեստ գնելը։

Ընդհանուր առմամբ, կանանց 52 տոկոսը պնդում է, որ իրենց սեքսուալ են զգում ժամանակ առ ժամանակ, իսկ 3 տոկոսը վստահաբար ասել են, որ մշտապես զգում են իրենց սեքսուալությունը։

75 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունն ավելի շատ վերաբերում է իր կյանքը վերահսկողության ներքո պահել կարողանալուն եւ ոչ թե արտաքին տեսքին։ Իսկ 84 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունը հայելու մեջ քո արտացոլանքից երջանկության զգացումն է՝ անկախ այն բանից, թե որքան է այդ արտացոլանքը համապատասխանում գեղեցկության կանոններին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում