Լավ սեքսի 5 կանոն

Like on FB:

Պետք չէ մտածել՝ ինչ տեսք դա ունի

Մենք այնպես ենք ստեղծված, որ սեքսից մեր բավականությունը կախված է նրանից, թե որքանով ենք մենք մեր մարմնին վստահում:

Ոչ թե զուգընկերոջ, այլ հենց մեր մարմնին: Դուք զգում եք, թե ձեր մարմնի որ կետերն են ավելի շատ «կրակ» պահանջում:

Այնտեղ ուղղորդեք ձեր զուգընկերոջը, արդյունքում՝ ավելի շատ բավականություն կստանաք սեքսից՝ բավականություն պատճառելով նաեւ ձեր զուգընկերոջը:

Եթե սեքսի ժամանակ դուք մտովի ֆիլմ եք նկարում եւ մտածում եք՝ ինչպես դնել ոտքերը, որ էրոտիկ լինի, ապա ձեր զուգընկերը կարող է եւ… «փախչել նկարահանման հրապարակից»։

Ձերբազատվեք ամոթի զգացումից

Գրող եւ մարմնի վիզուալիզացիայի հարցերով մասնագետ Վիրջի Թովարը ինտիմ հարաբերությունների ժամանակ ամաչելը համարում է ամենակործանարար գործոններից: Թուլացումն ու լավ սեքսը հոմանիշներ են: Ահա, թե ինչու է լավ սեքս ստացվում, երբ մենք մի փոքր գինովցած ենք: Նման դեպքերում մենք անջատում ենք մեր ներքին կարգավորիչներն ու ամբողջությամբ վստահում զուգընկերոջը:

Պատմեք զուգընկերոջը ձեր ցանկությունների մասին

Լոս Անջելեսի սեռական դաստիարակության ակադեմիային տնօրեն Էլ Չեյզը կարծում է, որ սեռական թեմայով շփումն ինքնին գրգռում է: Երկրորդը՝ դուք զուգընկերոջն արժեքավոր տեղեկություն եք տալիս եւ նրա ջանքերը ճիշտ ուղղությամբ եք ուղղորդում: Քանի որ զուգընկերը կարող է ձեր G կետը փնտրել այնտեղ, որտեղ այն չկա:

Չլռել, երբ զուգընկերն ինչ-որ բան այնպես չի անում

Կոռեկտորեն, գուցե նաեւ՝ ձեռքով հասկացրեք զուգընկերոջը, որ ժամանակն է «աշխատել սխալների վրա»: Էլ Չեյզը խորհուրդ է տալիս սկսել հաճոյախոսությունից, հետո անցում կատարել փաստի արձանագրմանը, որ, օրինակ, այս կամ այն դիրքը ձեզ հարմար չէ:

Կարեկցանք դրսեւորել

Նյու Յորքից սեռական կրթության մասնագետ Քեյթ Մակոմբը կարծում է, որ առանց կարեկցանքի սեքսում ամեն ինչ կհանգեցնի պահանջմունքների անասնական բավարարության:

Սրտակից լինելու համար պարզապես մտովի պետք է դերերով փոխվել. կինը մի քիչ տղամարդ դառնա, իսկ տղամարդը՝ մի քիչ կին՝ հասկանալու համար, թե ինչ է ուզում զուգընկերը եւ ինչպես կարող է ցանկալին ստանալ: Զվարճալի է, բայց աշխատում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում