Տղամարդու կարծրության մասին

Like on FB:

Երբ տղամարդն ինձ հարցնում է, թե ինչպես լուծի այս կամ այն՝ իր համար դժվարին հարցը, օրինակ՝ ծխելը թողնելը, ես պատասխանում եմ` իսկ ո՞ր տարբերակն առաջարկեմ. կանացի՞, թե՞ տղամարդու եղանակը:

Բնականաբար, հետևում է՝ «Իհարկե, տղամարդունը», ինչին ես պատասխանում եմ` այդ դեպքում ամեն ինչ պարզունակ է:

Եթե դու հաստատապես որոշել ես դա անել, մոտենում ես մտերիմ ընկերոջդ ու ասում.

– Օգնիր ինձ, եղբայր: Ես որոշել եմ այս իսկ վայրկյանից ծխախոտ չդնել բերանս: Եթե դու ինձ մի անգամ տեսնես ծխախոտով, քեզ եմ տալիս մեքենաս, երկրորդ անգամ` բնակարանս, երրորդի դեպքում ես քեզ եմ տալիս ողջ ունեցվածքս ու մի տարով գնում եմ թափառելու: Եվ եթե ես մեր պայմանը չպահեմ, խնդրում եմ քեզ՝ որպես ընկերոջ, դադարիր ինձ քեզ ընկեր համարել, համարիր, որ ընկերուհիդ եմ ու որևէ կանացի անունով կոչիր: Կարող ես ինձ նաև գեղեցիկ զուգագուլպաներ նվիրել:

– Իսկ ո՞րն է խնդրի լուծման կանացի եղանակը,- հետաքրքրվում է տղամարդը:

– Գիտե՞ս, կանանց համար աներևակայելիորեն դժվար է որոշում կայացնելը: Նա պետք է մի քանի տարի հաճախի հոգեբանին, գիտակցի պատճառները և անվերջ ձգձգի որոշում կայացնելու պահը:

Ո՞րն է այս պատմության մեջ տղամարդու ամրության էությունը: Եթե տղամարդն ի վիճակի է անել այնպես, ինչպես իմ օրինակում, ուրեմն նա ունակ է արարք կատարել: Այդ դեպքում նա ավելի հետաքրքիր է դառնում թե՛ ընկերների, թե՛ կանանց համար: Նա քայլ է արել: Ծխելու հետ կապված իմ կեսկատակ բերված օրինակի մեջ մի քանի կարևոր պահեր կան:

1. Ամրություն դրսևորելու համար քիչ է արտաքինից տղամարդու տեսք ունենալ: Բնավորություն է պետք դրսևորել, իսկ դա կամ կա, կամ չկա:

2. Տիեզերքն արդարամիտ և անխնա է: Դո՞ւր է գալիս տղամարդուն, թե՞ ոչ, օգտվո՞ւմ է նա իր տղամարդկային գիտակցությունից, թե՞ ոչ, միևնույն է, հաշիվ է տալու, կյանքում ունեցած իրողությունների տեսքով, որոնք այնպես կդասավորվեն, ասես ինքն արդեն ունի զուտ տղամարդկային կարծրությունը, գթասրտությունը, հարմարվողականությունը, իմաստնությունը: Հաշիվ տալու ժամանակն անխուսափելիորեն գալու է, երբեմն՝ շատ անհարմար պահի: Ուրեմն ավելի լավ է պատրաստ լինել դրան տղամարդու պես:

Տղամարդն աշխույժ ու պինդ պիտի լինի, ձիգ, ճկուն: Այստեղ է ոգու ամրության և բնավորության ամրության տարբերությունը: Բնավորությունը հաստատուն ամրությունն է, մեկընդմիշտ ընդունված որոշումները:

Ոգու ամրությունն ինքդ քո հոգու հետ ներդաշնակության հասնելն է, նրա մտադրությունն անգամ սեփական բնավորության վերափոխման գնով ցուցադրելը: Սա միակ խելամիտ կարծրությունն է:

Կնոջ գլխավոր խնդիրն աշխույժ և մեղմ լինելն է, այսինքն՝ պլաստիկ լինելը, ազատ էներգիայի տիրապետելը, որով կձգտի լցնել յուրաքանչյուր դատարկ անկյուն:

Տղամարդը մանկությունից ստիպված է բնավորություն ցուցաբերել, տղամարդկային էներգիա գտնել իր մեջ՝ դեռ մինչև սեռական հորմոնների խաղի մեջ մտնելը: Այդ ժամանակ նա կկարողանա ընդունել իր առաջին մանկական, բայց արդեն տղամարդկային որոշումները: Սակայն կանացի և տղամարդկային ամենակարևոր նախաձեռնություններն առաջին սեքսուալ հարաբերություններն են: Բնությունն ամեն ինչ կանխատեսել է, այդ թվում և՝ տղամարդու կարծրության և կանացի պլաստիկության դասը: Բացի այդ, տղամարդու կարծրությունը կնոջը սովորեցնում է կին լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Պատասխանեք մի քանի հարցի, ու ես առանց սխալվելու կգուշակեմ ձեր տարիքը
Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»