
Այժմ ևս մեկ հիմնավոր պատճառ կա’ պատահական սեքսից հրաժարվելու:
Նոր արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պատահական սեքսը կարող է սթրեսի հիմք հադիսանալ:
Փորձագետները պարզել են, որ անհանգստություն, սթրեսային վիճակներ ավելի շատ նկատվել են այն անձանց մոտ, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել մարդկանց հետ, որոնց ճանաչել են ընդամենը մեկ շաբաթ:
Հետազոտությանը մասնակցել է 3900 հետերոսեքսուալ ուսանող:
Հարցվածների 11 տոկոսը, որոնց մեծ մասը տղամարդիկ էին, պատասխանել են, որ ունեցել են պատահական սեքս:
Նշված խմբի և´ կանայք, և´ տղամարդիկ հայտարարել են, որ այդ սեռական ակտից հետո զգում են անհանգստություն և սթրեսային վիճակներ:
Կալիֆորնիայի գիտնականները, ովքեր անցկացրել են հետազոտությունը, նշում են, որ անմիջական կապը պատահական սեքսի և մարդու հոգեբանական առողջության միջև նկատելի է:
Նրանք նաև արձանագրել են, որ կանայք ավելի բացասաբար են վերաբերում պատահական սեքսին, քան տղամարդիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ