
Բրիտանացի փորձագետները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի կնոջ մարմինը, որպեսզի տղամարդիկ այն համարեն սեքսուալ:
Փորձարկմանը մասնակցել է 19-46 տարեկան 1 300 տղամարդ:
Ուժեղ սեռի ներկայացուցիչներին ցույց են տվել կնոջ և տղամարդու նկարներ՝ առանց դեմքի:
Տղամարդիկ պետք է ընտրեին իրենց առավել շատ դուր եկած կառուցվածքը:
Պարզվել է, որ կանացի սեքսուալության մեջ գլխավորը համաչափությունն է:
Հետաքրքիրն այն է, որ հարցվածների մեծ մասն իրենց ձայնը տվել է հունական աստվածուհու՝ Վեներայի, կառուցվածքի նման կառուցվածք ունեցող կանանց:
Իսկ տղամարդու գեղեցկության չափանիշ համարվել են Ադոնիսին նման տղամարդիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ