Սերը՝ 35-ն անց կնոջ համար. այս մասին քեզ ոչ ոք չի պատմի

Like on FB:

Գիտեք, 35 տարեկանից հետո տղամարդկանց մեջ այլ բան է դարձել ռոմանտիկ և սեքսուալ:

Ուրիշ, քան 18 տարեկանում իմաստով:

Այնտեղ մեկ վարդը և շամպայնն ընտանիքներ էին ձևավորում: Նույնիսկ 20 տարեկանում «դու գեղեցիկ աչքեր ունես»-ը և «ես քեզ ամբողջ կյանքում եմ սպասել»-ը հրաշալիորն գործում էին:

Հիմա չի զարմացնում նաև շուշաններով առաքիչը: Ոչ, իհարկե, մոգական է, բայց… Հսկայական քանակությամբ կանաչու փունջը շուկայից ավելի շուտ կստիպի ծիծաղել:

Նախկինում ավելի հեշտ էր: Ահա, կասի նա «Ես հոգնել եմ բոլորի համար իդեալական լինելուց, ուզում եմ իդեալական լինել միայն քեզ համար, փոքրիկս», և դու 18 տարեկանում հալվել ես․ ախր նա հրաշալի է:

Իսկ հիմա կթքես, որովհետև նա հիմար է:

Նախկինում ես հիացմունքից լաց կլինեի, եթե ինչ-որ մեկն իմ լուսամուտի տակ գար ավտոմեքենայի տանիքին, այն էլ՝ ծաղիկներով: Իսկ հիմա՝ «Իջիր այդտեղից, հիմար, գնա բլիթներ ուտելու»:

Նախկինում դուր էր գալիս, երբ չի նկատում: Իսկ հիմա չես նկատում նրան, ով չի նկատում: Եվ նրան, ում մոտ ամեն ինչ բարդ է, և նրան, ով կորչում է՝ չզանգահարելով, և նրան, ով «չի կարողանում իրենից գլուխ հանել»:

Նախկինում ուզում էիր, որ նա հիանա, թե դու ինչպես ես կարողանում ամեն ինչ ինքնուրույն անել՝ տղամարդկանցից ոչ վատ: Իսկ հիմա պետք է այնպիսին, ով ինքն է տղամարդ, կորոշի, կբերի, փականը կնորոգի, տարան կբացի, ձեռքդ կհամբուրի:

Նախկինում օծանելիքը և փափուկ խաղալիքները հիացնոմ էին: Հիմա… ոչ, դե, օծանելիքը նախկինի պես հիացմունք է առաջացնում, բայց լավ թավան արջուկից լավ է, միանշանակ:

Նախկինում ուզում էիր, որ նորաձև տեղ տանեին, իսկ հիմա սարսափելի գրավում է «արի գնանք համեղ ուտելու» առաջարկը: Եվ սեքսուալ է, երբ ընթրիք է պատրաստում՝ պարզ և համեղ: Թեկուզ մակարոն:

Նախկինում դուր էին գալիս նորաձևները, իսկ հիմա նորաձևերը տագնապեցնում են: Ավելի հասկանալի և մոտ են մաքուր և բամբակե հագուստովները: Փափուկն ուզում ես գրկել: Բամբակեն ավելի հեշտ է արդուկել:

Գրավիչ սրիկաների փոխարեն՝ սրտիդ դիչպում են նուրբ հայրերը, օրիգինալ և ամրակազմերի փոխարեն՝ նրանք, ում հետ որւրախ և պարզ է, իդեալականորեն սափրվածների փոխարեն՝ դաջվածքներով մորուքավորները: Մայրիկի հետ ապրողներն այլևս լավը չեն թվում:

Նախկինում նրանք, ովքեր ասում էին «սեքսը գլխավորը չէ», համարվում էին քաղաքավարի արքայազն, իսկ հիմա լուրջ կասկածներ են առաջացնում…

Անբացատրելի է, բայց նախկինում հիացնում էին պատմությունները, թե նա ինչպես է լավ խմել, մոտոցիկլ գողացել, կամազի տակ մեքենան կոտրել, գլուխն էլ, քանի որ չի վախենում արագությունից, և սպիներ համարձակներն են ունենում… Հիմա սիրտդ խառնում է նման պատմություններից և ուզում ես չխմող զուսպ սպորտսմենների հանդիպել:

Նակինում հրաշալի էր, եթե նա քեզ տուն հասցներ: Իսկ հիմա պարզապես խենթանում ես, եթե նա քեզ տալիս է սպորտային մի մեքենայի բանալին ու ասում. «ուզո՞ւմ ես քեզ տուն հասցնել»: Կամ նույնիսկ այսպես. «ուզո՞ւմ ես շրջել էլեկտրոմոբիլով»:

Ամուսնացած տղամարդիկ 35 տարեկանից հետո դառնում են բարի ընկերներ, որովհետև ամենից հետո, ինչի մեջ ընկել ես, արդեն գիտես, որ նրանք գիշերը շաքարավազ ուտելու պես են՝ սրտի հիվանդություններով են սպառնում: Ու եթե երիտասարդ և գեղեցի են մոտոցիկլով, պարզապես պակերացնում ես, որ նրանք քո երևակայության պտուղն են: Ժպտում ենք և ընկերություն անում:

Սարսափելի գրավում է ինչ-որ գործը: Կարողանալը: Նստած ես, սուրճ ես խմում սրտի վիրաբույժի հետ և լսում ես պատմություններ, թե նա ինչպես է բաց սրտի վիրահատություն րել: Եվ հասկանում ես, որ դա ավելի ուժեղ է, քան շամպայնը, ընտիր մեքենան և չնկատելը…

Սեքսուալ է, երբ ուրախ և պարզ է, սեքսուալ է, երբ խելացի է, հոգատար է, սեքսուալ է, երբ չի նեղանում, երբ ազնիվ է՝ շաաատ սեքսուալ է:

Իսկ ահա ամեն տեսակ մանրուքները, ինչպես՝ «տանը քայլում է գուլպաներով և վարտիքով», մի տեսակ դադարել են աչքի ընկնել: Թող քայլի, միայն թե ոչ սթրինգով:

Մի բան չի փոխվել՝ առաջվա պես ռոմանտիկ և ուրախ է այգու նստարանին գրկախառնվելը: Ճիշտ է, պետք է սեփական մեքենայով գալ, իսկ հետո նորմալ տաքսի կանչել, քանի որ հարբած վարելը մեր տարիքում բոլորովին սեքսուալ չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Ինչ անհագ պահանջմունքներ ունի տղամարդը սիրային հարաբերություններում՝ ըստ նրա Կենդանակերպի նշանի
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

Ամուսնալուծված տղամարդու հետ երջանիկ ամուսնության կանոններ. Միխայիլ Լոբկովսկու կարծիքը
Տարիներ առաջ՝ նախքան սիլիկոնն ու Ֆոտոշոփը, կամ 90-ականների շքեղ կանանց 20 լուսանկար
Սիրով ավելի հաճախ զբաղվելու 5 պատճառ
Գիտնականները պատմել են կանացի գեղեցկության 10 թերագնահատված նշանների մասին, որոնք իրականում գրավում են տղամարդկանց
Ինձ միայն սիրեկան չի պետք… Ինձ պետք է նա, ով…
3 տիպի տղամարդ, որոնցից պետք է զգուշանալ. Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը կանանց համար
Երբ տղամարդը որոշում է, որ ցանկանում է քեզ հետ լինել
Աշխարհի տների տարօրինակությունները, որոնք ռացիոնալ բացատրություն ունեն
7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է