Խորհուրդներ՝ կանացիության հասնելու ճանապարհին

Like on FB:

Շատ կանայք, ընտրելով ինքնազարգաման ուղին, գիտակցելով իրենց բնույթն ու թույլ տված սխալները, ծրագրում են դառնալ ավելի կանացի, բացահայտել իրենց իսկական բնույթը, ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց զարգացմանը:

Եւ երբ նրանք սկսում են հասկանալ՝ ինչ է կանացիությունը եւ ինչպես են այն ձեռք բերում, պարզվում է, այդ հասկացությունը ներառում է թե համբերությունը, թե բավարարվելը նրանով, ինչ կա, թե բարությունը, թե քնքշությունը, թե զգայունությունը, թե ողջախոհությունը, թե արտաքին տեսքը, թե վարվելակերպը եւ շատ այլ բաներ…

Բայց անհնար է թվում միանգամից այսքան որակներ զարգացնելը: Միանգամից կանացիության բոլոր այս ուղղությունները զարգացնելը կհանգեցնի ձախողման: Ուստի մեր խորհուրդն է. ընտրեք ձեր մեջ այն, որն ավելի շատ մշակման կարիք ունի. օրինակ, կարելի է սկսել ամենահեշտից՝ արտաքին տեսքից: Խոստացեք ինքներդ ձեզ եւ Նոր տարվան պլանավորեք, որ շաբաթվա մեջ 5 օր շրջազգեստ եք հագնելու, այլ ոչ թե տաբատ, հետեւելու եք ձեզ, որպեսզի միշտ հաճելի ու գեղեցիկ տեսք ունենաք: Սկզբում ձեզ սովորեցրեք դրան: Թող որ դա լինի կես տարվա ծրագիր, քանի որ ցանկացած կանացի ունակություն պետք է դառնա սովորություն:

Հաջորդ կես տարին դուք կարող եք նվիրել գեղեցիկ խոսքի զարգացմանը… Հաջորդ տարի աշխատեք եւս 2-3 որակների վրա եւ դա դարձրեք սովորություն: Սա ավելի լավ է, քան եթե դուք ձեռնամուխ լինեք բոլորին միանգամից ու մեկ ամսից հուսահատ հրաժարվեք:

Պարտադիր չէ սկսել արտաքինից, կարող եք ընտրել բավարարվածությունը նրանից, ինչ կա կամ ուրիշ մի որակ: Հավատացեք, 1-2 որակի լավ մշակումն ավելի մեծ օգուտ է բերում, քան ամենուր հասցնելու ցանկությունը:

Մտածեք՝ ինչ կարելի է զարգացնել ձեր մեջ գալիք տարում եւ ինչպես եք դուք դա անելու, ինչպիսի իրավիճակում: Հստակ կազմեք ծրագիր ու գործեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Ունիկալ թեստ. ընտրեք ամիսը, երբ ծնվել եք, ու արդյունքը ձեզ հաստատ կզարմացնի
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց

Latest

5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում