
Շփվելու ունակություն
Գիտական փաստ է, որ կանանց մտածելու համար խոսել է պետք։ Այդպիսին ենք մենք, դրա համար էլ մենք միշտ մենախոսություններ ենք վարում։ Բայց այդ մենախոսությունը պետք է ժամանակ առ ժամանակ կողքից սնուցվի, հակառակ դեպքու մ մտքերը արգելակում են։ Եթե տղամարդը կարողանում է մեր մենախոսությունն ընդմիջել քիչ թե շատ ողջամիտ խոսքով, դա արդեն լավ է , իսկ եթե տղամարդը միշտ բաց է երկխոսության համար՝ պարզապես հրաշալի է։ Բայց ավաղ, դա թանգարանային նմուշի պես հազվադեպ երեւույթ է։ Իսկ հետո էլ խոսում են կանացի տրամաբանության անհասկանալիության մասին։ Ընդամենը պետք է ավելի հաճախ խոսել կանանց հետ, ու նրանց հասկանալը կհեշտանա։
Ճկունություն
«Ինչպես ասեմ, այդպես էլ կլինի» նշանաբանը չգիտես ինչու համարվում է առնականության նշան։ Իսկական տղամարդու խոսքը օրենք է։ Մենք բոլորս էլ տուժել ենք տղամարդկանցից, որոնք ունակ չեն փոխզիջման, նման հարաբերությունները երբեք երջանիկ չեն լինում։ Ընդամենը ապարդյուն ջանքեր ու ժամանակ ենք վատնում։ Լավ կլիներ եթե այդ հատկանիշը տղամարդկանց մոտ հազվադեպ հանդիպեր։
Ուշադրություն
Ուշադրությունը իսկական տղամարդու հատկանիշ է, որը կարելի է զարգացնել, եթե շատ ջանք գործադրես։ Մեզ համար դա շատ կարեւոր է , քանի որ կանանց համար այդ հատկանիշը սովորաբար բնածին է, իսկ անուշադրությունը մեզ շատ վշտացնում է։ Ոչինչ չեն նկատում, չեն գովում, հաճոյախոսություն չեն անում, հետո էլ զարմանում են, որ Մատնաչափիկը հանկարծ փախչում է Էլֆի մոտ։
Լավատեսություն
Ինչպես ասում են՝ պետք չէ ինձ հիմարի տեղ դնել, ես առանց այդ էլ բավականին հիմար եմ։ Այն իմաստով, որ մենք ինքներս ունակ են մեզ տանջել հոռետեսական մտքերով։ Ընդհանրապես կանայք ավելի իրատեսական են, նույնիսկ հոռետես, կյանքն է ստիպում միշտ վատին պատրաստ լինել։ Դրա համար էլ մեզ պետք է , որ մեր կողքին լավատես տղամարդ լինի, որը կկարողանա ամեն ինչի մեջ դրական կողմը նկատել
Համարժեք ինքնագնահատական
Կարեւոր չէ, տղամարդու ինքնագնահատականը չափից բարձր է, թե ցածր, երկու տարբերակն էլ սարսափելի է։ Չափից բարձր ինքնագնահատակով տղամարդը նստում է բազմոցին ու բողոքում, թե ինչու պետք է իր նման տաղանդավոր ու խելացի մարդը գնա հասարակ տաքսիստ աշխատի, ոչ մի դեպքում, նվազագույնը՝ տնօրեն, առնվազն մեկ միլիոն աշխատավարձով։ Իսկ ցածր ինքնագնահատականով տղամարդն էլ անընդհատ նվնվում է, թերագնահատում ու խղճում ինքն իրեն։ Երկու տարբերակն էլ սարսափելի հոգնեցուցիչ է։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ