Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է հեռու մնալ

Like on FB:

Նա, ում պետք է ուղղել

Տվյալ տղամարդն ունի ներուժ։  Դուք կնկատեք դա և կգիտակցեք, որ այն ինչի կարիքը նա զգում է,  Ձեր կողմից մի փոքր սերն ու քնշությունն է, որպեսզի խթանեք նրա պոտենցիալը:

Միգուցե նա աշխատանքից գլուխ չի հանում, միգուցե ծխում կամ խմում է մի փոքր շատ, միգուցե նա ինքնասիրության պակաս ունի, չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում կյանքից, կամ միգուցե ծույլ է: Կարևոր չէ, թե ինչ. եթե ցանկանում եք լինել նրա հետ, ապա պետք է հետաքրքրվեք նրանով և նրանից ստանաք այն ինչ ցանկանում եք:

Բայց դրանից ոչ մի բան դուրս չի գա, քանի որ նա չի փոխվի, վեթե նա պատրաստ չէ:

Եթե հիմա նա այն չէ, ինչ Դուք ուզում եք, ապա բաց թողեք նրան և փնտրեք նրան, ով իդեալ կլինի Ձեզ համար հիմա, ոչ թե ենթադրյալ ապագայում:

Նա, ով չի  սիրում անկեղծ զրուցել

Նման մարդը չի կարող կիսել Ձեր հույզերն ու ապրումները: Նա ուշ է վերադառնում տուն և նույնիսկ մտքով էլ չի անցնում զանգել և զգուշացնել Ձեզ: Դուք կարող եք օրերով նրանից զանգեր կամ հաղորդագրություն չստանալ: Նա ուղղակի չի մտածում, որ շփումը կարևոր է: Եվ եթե նա չի խոսում Ձեզ հետ անգամ առօրյա թեմաներից, ապա նրանից անկեղծություն մի՛ սպասեք։

 Կնամոլ

Այո, նա կարող է սիրել Ձեզ  և ևս մի քանի կանաց միաժամանակ: Ձեզ հետ ունեցած հարաբերությունը կարող է նույնքան հիանալի լինել, ինչպես և մյուս կանանց հետ: Դուք երբեք չեք լինի միակը նրա կյանքում, քանի որ նա ուղղակի այդպես չի կարող: Նրա համար կարևոր  է բազմազանությունը, ոչ թե միամուսնական հարաբերությունները:

Տղամարդ, ով  չի կողմնորոշվում

Տղամարդու այս տեսակին հեշտ է սիրահարվել:Նա մի փոքր ցրված է, ինչն էլ նրան  առեղծվածային է դարձնում : Նրան հետաքրքիր է Ձեր կարծիքը, դրա հետ մեկտեղ՝ նա երես է տալիս Ձեր ներքին «ես»-ին: Նա ասում է, որ ուզում է մի բան, բայց նրա գործերը այլ բան են ասում: Ժամանակի ընթացքում Դուք կձանձրանաք գուշակել, թե ինչ է նա ուզում, և քանի նա չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում, Դուք չեք կարող նրան երջանկացնել:

Տղամարդու այս տեսակը սիրում է հարաբերությունների սկիզբը` սիրախաղը, գայթակղիչ հաղորդագրությունները, սիրահետելու ժամանակահատվածը:

Միշտ տառապող տեսակ

Տղամարդու այս տեսակը տառապել է նախորդ սիրուց, փոքր ժամանակ ստացած վնասվածքից կամ էլ իր կյանքում տեղի ունեցած այլ դժբախտ պատահարից: Նա ինքն իրեն զոհ է դարձրել և անընդհատ բողոքում է:

Այո, շատ հեշտ է նրան խղճալը: Նա  թվում է այնքան անկեղծ ու անօգնական: Դուք նրան պետք եք, և դա շատ գայթակզիչ է, բայց եղեք զգույշ նա կարող է դառնալ Ձեր հուզական  վամպիրը և խլել  Ձեր  ողջ էներգիան: Ավելի լավ է մնալ ընկերների հետ և թողնել նրան ինքն իրեն հաղթահարել սեփական խնդիրները:

Ինքնասիրահարված մանիպուլյատոր

Տղամարդու ամենավտանգավոր տեսակն է: Չափազանց հմայիչ է և հրապուրիչ, հատկապես սկզբում:Նա գիտի՝ ինչպես գրավել կնոջը, և կասի Ձեզ այն ինչ Դուք ցանկանում եք լսել:

Չնայած բոլոր  տագնապ հարուցող հատկանիշների, կանայք վազում են նրանց հետևից այն արագությամբ, ինչպես թիթեռներն են լույս աշխարհ գալիս: Այո, միգուցե նա սիրում է Ձեզ, բայց ինքն իրեն ավելի շատ է սիրում: Նա չի կարեկցում մյուսներին և եթե Դուք կասկածեք նրան, նա կստիպի Ձեզ մտածել, որ դուք  խանդոտ, խելացնոր , հիստերիկ եք: Ուղղակի հեռացեք նրանից՝ անկախ այն բանից թե ինչքան ուժեղ եք սիրահարված:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում