
1. Կա ֆլիրտի 5 տեսակ՝ ավանդական, ֆիզիկական, բացահայտ, թեթեւսոլիկ եւ քաղաքավարի։ Ֆլիրտի 25 տոկոսը թեթեւսոլիկ, անլուրջ ֆլիրտին է բաժին ընկնում, 30 տոկոսը՝ մարդուն բացահայտորեն իր մարմնական ցանկություններով գայթակղելուն։
2. Տեսողական կապը ոչ միայն ձեր կողմից հետաքրքրության կարեւոր նշան է, այլ նաեւ ձեզ ավելի հմայիչ է դարձնում։ Հետազոտություններն անգամ ցույց են տալիս, որ անծանոթի հետ 2 րոպե շարունակ փոխադարձ ակնդետ հայացքը բարձրացնում է կրքի զգացողությունը։
3. Հպումներ ֆլիրտի ժամանակ։ Մինչ տղամարդը ձեռքերը պետք է իրեն քաշի, կնոջ հպումներն իրոք ազդեցություն են ունենում։ Տակտիկական ուշադրության 3 աստիճան կա՝ ընկերական (հպվել ուսին), ճշմարտանման ժխտում (իրանի կամ թիակների շրջանում), միջուկային (դեմքին)։ Տրամաբանական է, որ ֆլիրտի ժամանակ ամենահամարձակները կարող են օգտագործել միջուկային հպումները՝ ուղղել մարդու մազերը, վերցնել պոկված թարթիչը եւ այլն։
4. Պետք է դժվարամատչելի լինել, բայց միեւնույն ժամանակ շարունակել հետաքրքրություն դրսեւորել։
5. Տղամարդու համար կնոջ տարիքն էական չէ, երբ խոսքը ֆլիրտի եւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու մասին է։
6. Որքան ձեր ձայնը սեքսուալ է, այնքան մեծ են ձեր շանսերը։ Տղամարդիկ կարող են ավելի շահավետ կառավարել իրենց ձայնը, այդ պատճառով նրանք կանանց նկատմամբ առավելություն ունեն։
7. Ավելի գայթակղիչ տեսք եք ունենում, երբ գլուխը մի փոքր թեքում եք առաջ, այնպես որ տղամարդուն նայեք մի փոքր ներքեւից վերեւ։ Դա ավելի կանացի հայացք է ստեղծում, որը դուր է գալիս տղամարդկանց։ Միեւնույն ժամանակ տղամարդկանց համար ավելի լավ է գլուխը մի փոքր հետ գցել եւ թեթեւակի վերեւից նայել։
8. Կարմիր գույնն ավելի շատ ուշադրություն է գրավում՝ կարմիր շրթներկ, կարմիր զգեստ։ Դա հոգեբանական պահ է, որը հաստատում են գիտնականները։
9. Ուղղամտություն։ Տղամարդկանց դուր են գալիս կանայք, որոնք չեն խորամանկում եւ իրենց հարցերին շիտակ են պատասխանում։ Չկա առավել սեքսուալ բան, քան իմանալ, թե ինչ է ուզում դիմացիդ կինը։
10.Ֆլիրտն օգտակար է առողջության համար։ Դրա ժամանակ արյան սպիտակ գնդիկների քանակն աճում է, ինչը շատ լավ է օրգանիզմի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ