Երբեք մի փորձեք լուծել ուրիշների խնդիրները

Կյանքը երբեմն ավելի դաժան է, քան մենք սպասում ենք: Որքան էլ մեծ լինի մտերիմների բեռը ձեր ուսերին վերցնելու, բարդ իրավիճակներում նրանց օգնելու ցանկությունը, կանգ առեք, լավ մտածեք՝ արդյո՞ք հարկավոր է ձեզ վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը:

Դուք, իհարկե, կարող եք խրախուսել մարդկանց, նրանց մոտիվացնել որոշակի գործողությունների, բայց ոչ՝ բավարարել նրանց պահանջները և լուծել խնդիրները: Flytothesky.ru-ի հաղորդմամբ՝ միշտ հաշվի առեք հետևյալ 4 պատճառները՝ ինչու հակավոր չէ ամբողջ ուժերով լուծել ուրիշների խնդիրները:

Մարդիկ բնույթով հնարամիտ են, սթրեսակայուն: Մենք հաճախ թերագնահատում ենք մարդկանց հարմարվողականությունը, կայունությունը, հնարամտությունը: Բավական չէ, որ ամեն ինչ բարդացնում ենք չափազանց հոգատարությամբ, երբեմն ինքներս ենք մեղավոր նրանում, որ մարդկանց թույլ ենք տալիս օգտագործել մեզ: Հավատացեք, մարդիկ կարող են ավելին, քան մենք մտածում ենք: Երբ մարդուն թույլ ենք տալիս նրա փոխարեն որոշում կայացնել, նրան թույլ ենք տալիս թուլանալ, նստել մեր ուսերին: Խելամիտ է ողջ ջանքերը ներդնել սեփական գործողություններում և որոշումներում, մարդկանց մոտիվացնել նույնն անել:

Օգնությունն ու աջակցությունը նպաստում են զարգացմանը, իսկ խնդիրների վերացումը կանգնեցնում է այն: Հարկավոր է տարբերակել մարդուն աջակցելը և նրա փոխարեն բոլոր դժվարությունները հաղթահարելն ու խնդիրները լուծելը: Ըստ էության, դուք չեք լուծում նրա խնդիրները, քանի որ նրան ավելի լավը, ուժեղ և խելացի չեք դարձնում: Ավելի է լավ օգնել նրանց ինքնուրույն ելք գտնել բարդ իրավիճակից:

Մենք չգիտենք՝ ինչն է ավելի լավ: Անկեղծ ասած՝ մենք ոչ միշտ ենք իմանում՝ ինչ է հարկավոր ուրիշների խնդիրները լուծելու համար: Մեզ, իհարկե, կարող է այդպես թվալ, բայց եթե այդպիսի հարցերում փորձագետ չեք, վստահ չեք, որ գիտեք խնդրի իդեալական լուծման տարբերակը, նրան պարզապես արջի ծառայություն եք մատուցում: Իսկ եթե դուք միակ «բարեգործը» չեք, կարո՞ղ եք պատկերացնել՝ մարդ որքան իրար հակասող խորհուրդներ է ստանում: Նրան հնարավորություն տվեք լուծել խնդիրները:

Ուրիշի պատասխանատվության ստանձնումը ոչ ոքի օգուտ չի բերում: Կոնֆուցիոսին վերագրվում էր հետևյալ արտահայտությունը. «Մարդուն ձուկ տալով՝ նրան կկերակրեք մեկ օր: Սովորեցրեք մարդուն ձուկ որսալ, և դուք նրան կկերակրեք ամբողջ կյանքի համար»: Խնդիրների լուծումը, իհարկե, կարող է դիտարկել՝ որպես ձուկ: Հնարավոր է՝ դուք հաճույք եք զգում, որ «կերակրել եք քաղցած անձի», բայց փաստացիորեն դուք չեք լուծել հիմնական խնդիրը: Դուք մարդուն հնարավորություն չեք տալիս անցնել սեփական ճանապարհը և դաս ստանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․