Խատուտիկի արմատի օգտակար հատկությունները

Like on FB:

Մարդիկ հաճախ ուշադրության չեն արժանացնում խատուտիկին, մինչդեռ այս բույսը անչափ օգտակար է և պետք է պահվի տան դեղատուփում:

Խատուտիկի օգտակար հատկությունները

Խատուտիկի արմատներն անչափ հարուստ են վիտամիններով ու մի շարք այլ օգտակար միացություններով, որոնցով էլ պայմանավորված են դրա բուժիչ հատկությունները: Դրանց հիման վրա պատրաստված դեղամիջոցները հիանալի միջոց են մարսողական գեղձերի, լյարդի և երիկամների աշխատանքի բարելավման, աղիների տոնուսի բարձրացման և լեղարտադրության խթանման համար: Բացի այդ, դրանք նշանակվում են նաև սրտանոթային համակարգի խանգարումների, անեմիայի, օրգանիզմի թունավորման, ինչպես նաև նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում:

Խատուտիկն օգնում է օգտակար նյութերին ու միկրոտարրերին սննդից արյուն ներթափանցել, դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, իջեցնում է արյան ճնշումը: Բացի այդ, այն նաև օժտված է հակաբակտերիալ հատկությամբ: Սա նաև հիանալի օգնող միջոց է բրոնխիտի և թոքաբորբի դեպքում:

Բացի այդ, խատուտիկի արմատները նաև պարունակում են մեծ քանակությամբ ինուլին՝ մի նյութ, որը հզոր դրական ազդեցություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման գործընթացների վրա և շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապողների համար: Ի դեպ՝ աշնանը խատուտիկի արմատներում ինուլինի պարունակությունը կազմում է 18-25%, մինչդեռ մայիսին ընդամենը 2-3%, քանի որ մնացածն օգտագործվում է ծաղիկների և տերևների աճի համար:

Հակացուցումներ

Չնայած իր օգտակարությանը՝ խատուտիկը ոմանց հակացուցված է:

Այն չի կարելի օգտագործել լեղուղիների խցանման, խոցային հիվանդության կամ գաստրիտի դեպքում:

Բացի այդ, չարաշահման դեպքում խատուտիկը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել:

Բուժիչ «սուրճ»

Խատուտիկի արմատներից պատրաստվում է մի ըմպելիք, որը շատ նման է սուրճին: Արմատները ցանկալի է հավաքել սեպտեմբերին կամ ավելի ուշ: Մի փոքր ավելի վատն են մինչ ծաղկելը՝ մայիսին հավաքված արմատները, սակայն հունիս-հուլիս ամիսներին այն ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար:

Հարկավոր է խատուտիկի արմատները լավ լվանալ և կտրատել (1,5-2 սմ, իսկ ամենախոշորները 0,5 սմ): Կտորները պետք է հնարավորինս համաչափ լինեն: Արմատների խոնավ կտորները հարկավոր է շարել թավայի մեջ, կափարիչը ծածկել և 5-10 րոպե դնել միջին կրակի վրա կամ տաք ջեռոցում (150 °C): Այնուհետև կափարիչը հանել կամ բացել ջեռոցի դուռը, կրակը թուլացնել և խառնելով բովել, մինչև դառնան շագանակագույն: Բովելուց հետո հարկավոր է լցնել քամիչի մեջ և մի փոքր թափահարել՝ այրված մանր կտորները հեռացնելու համար, լավ չորացնել և մանրացնել սրճաղացով: Ըմպելիքը հարկավոր է պատրաստել հասարակ սուրճի նման:

Խատուտիկի արմատները կարելի է նաև պարզապես չորացնել, սակայն ըմպելիքն այդքան համեղ չի լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում